Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ընդդիմադիր ԲՀԿ՝ 19 պատգամավորով

Ընդդիմադիր ԲՀԿ՝ 19 պատգամավորով

Մարտի 23-ին մեկնարկող քառօրյայի սկզբում Նաիրա Զոհրաբյանը կհայտարարի, որ ԲՀԿ խմբակցությունը գործելու է որպես ընդդիմադիր ուժ: ԱԺ կանոնակարգն է պահանջում, որ քաղաքական ուժը իր ընդդիմադիր լինելու մասին հանդես գա հայտարարությամբ: Իսկ մինչ քառօրյա՝ ԲՀԿ-ականները արդեն ճշտել են ընդդիմության իրենց տեսակը. ԲՀԿ խմբակցության նիստից հետո Միքայել Մելքումյանն ասաց, որ լինելու են կառուցողական ընդդիմություն:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ունի նոր ղեկավար՝ Նաիրա Զոհրաբյան, նոր քարտուղար՝ Վահե Էնֆիաջյան: Նրանք ընտրվեցին ԲՀԿ խմբակցության մարտի 19-ի նիստում, որը առաջինն էր՝ կուսակցությունից եւ խմբակցությունից բազմաթիվ ԲՀԿ-ականների դուրս գալուց հետո: Նոր է նաև ԲՀԿ-ի մամուլի խոսնակը, ում գնահատմամբ՝ ԲՀԿ-ում ֆորս մաժորային վիճակն արդեն անցել է: Այդ ֆորս մարժորի հետևանքով 36 հոգանոց խմբակցության գրեթե կեսը դիմում գրեց խմբակցությունից կամ կուսակցությունից դուրս գալու մասին: Խմբակցությունից դուրս եկած պատգամավորները 3-ն են, կուսակցությունից դուրս եկածները՝ 11-ը: Նիստին մասնակցել են դիմում չգրածները՝ թվով 19:

Թվային այս ամբողջ պատկերից դուրս են մնում Գագիկ Ծառուկյանն ու Տիգրան Ուրիխանյանը, ովքեր դեռ վերջնականպես չեն հստակեցրել իրենց հարաբերությունները ԲՀԿ-ի հետ: Մամուլի խոսնակի պաշտոնից հրաժարվելուց հետո Ուրիխանյանը համաձայնեց դառնալ ԵԽԽՎ պատվիրակության անդամ(դարձյալ ԲՀԿ-ական Վահե Հովհաննիսյանի փոխարեն), բայց ակնհայտ է, որ դժգոհ է ԲՀԿ-ի ներկայիս վիճակից: Ստեղծեց կազմակերպություն՝ <Քաղաքացիական շտաբ> անվանումով, իսկ խմբակցության նիստին չմասնակցելը պատճառաբանեց իր նպատակահարմար չգտնելով: Նա, սակայն, ոչ կուսակցությունից, ոչ խմբակցությունից դուրս գալու դիմում չի գրել:

Այլ է Ծառուկյանի պարագան: Նա հրաժարվել է կուսակցության նախագահի պաշտոնից, հայտարարել, որ այլևս գործ չունի ԲՀԿ-ի հետ, հրաժարվել է նաև խմբակցության ղեկավարի պաշտոնից, բայց անորոշ է թողել հարցը՝ մնում է խմբակցություն անդամ թե՞ դուրս է գալիս:
Այս հարցը անորոշ է նաև խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի համար: Նախկին կուսակիցները հիշեցնում են Ծառուկյանի վերոնշյալ հայտարարությունը և հղում անում ԱԺ կանոնակարգ օրենքի 14-րդ հոդվածին, համաձայն որի, պատգամավորը, խմբակցությունից դուրս գալու մասին դիմում է գրում խմբակցության ղեկավարին: Ղեկավարը Ծառուկյանից խմբակցությունը թողնելու մասին դիմում չի ստացել: Նման դիմում չի ստացել նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Փոխարենը Գալուստ Սահակյանը Գագիկ Ծառուկյանից տեղեկանքներ է ստացել: Այնպիսի տեղեկանքներ, որոնք հիմք են տվել, որ նա դադարեցնի Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացը: Այդ տեղեկանքներից ԱԺ նախագահը եզրակացրել է, որ ԲՀԿ նախկին առաջնորդը ամբողջ 5-րդ նստաշրջանի նիստերից բացակայելու հարգելի պատճառներ է ունեցել: Արդյունքում, պատգամավորական մանդատը կմնա Ծառուկյանին, մնում է, որ Ծառուկյանը այսուհետ մասնակցի ԱԺ նիստերին:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները