Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ա. Ռուստամյան. ՀՅԴ-ն մյուս քաղաքական ուժերից առաջ է

Ա. Ռուստամյան. ՀՅԴ-ն մյուս քաղաքական ուժերից առաջ է
Հարցազրույց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ:

-Սերժ Սարգսյանը հանդիպումներ ունեցավ քաղաքական ուժերի հետ, հետո հավանություն տվեց Սահմանադրության փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի ներկայացրած հայեցակարգին: Հունվարին էլ ՀՅԴ-ն էր ներկայացրել առաջարկությունների իր տարբերակը. ի վերջո՝ ո՞ր տարբերակի շուրջ պետք է քննարկումներ ծավալվեն: 

- Մենք մյուս քաղաքական ուժերից այնքան առաջ ենք անցել, որ դեռ մեր առաջարկների շուրջ պետք է քննարկումներ տեղի ունենան: Հունվարին 10 կետերից կազմված մեր առաջարկությունները մենք ներկայացրինք հանձնաժողովին, այնտեղ գնահատական էր տրվում նաև հայեցակարգին: Այսօր էլ, ի պատիվ հանձնաժողովի անդամների՝ ասեմ, որ նրանք ըմբռնումով են մոտեցել մեր առաջարկներին, և դրանց 80-90%-ը արտացոլված են պաշտոնապես հրապարակված հայեցակարգում: Երբ անհրաժեշտ լինի ինչ-որ ձևաչափով մասնագիտական քննարկումներ կատարել, մենք դրան էլ ենք պատրաստ: 

- ՀՅԴ-ն առաջարկում է անցում 100% համամասնական ընտրակարգի. ընդունվե՞լ է այս առաջարկը:

- Այդ մասին խոսվում է, բայց առարկայական ոչինչ դեռ չկա: Կա, սակայն, երկու կարևոր հաստատում: Մենք միշտ ասել ենք, որ իշխող կուսակցությունը և պետությունը նույնացված են, իսկ հայեցակարգում արձանագրված է, որ կա մենիշխանության վիճակ, և այս համակարգը դրան նպաստում է, պետք է այդ վիճակը վերացնել: Անկախությունից ի վեր իշխանությունն ընտրությունների միջոցով չի փոխվել: Հայեցակարգում ասվում է, որ ընտրական համակարգը պետք է իշխանության լեգիտիմ փոփոխության հնարավորություն տա: Այս հաստատումների վրա է կառուցված հայեցակարգը:

- Դուք ասում եք, թե ձեր առաջարկությունների 80-90 %-ն արտացոլված է հայեցակարգում: Դա բավարա՞ր է, որ ՀՅԴ-ն պաշտպանի Սահմանադրության փոփոխությունների գործընթացը:

- Իհարկե, 80-90%-ը քի՞չ է. թեպետ դեռ կան խնդիրներ, որոնք անորոշության տեղ են թողնում: Դրանք վերաբերում են դասական խորհրդարանական կառավարման համակարգի ամրագրման, ընտրությունների արդյունքներով ԱԺ-ի ձևավորման հարցերին: Հստակ պետք է բացառվի արհեստականորեն մեծամասնություն ձևավորելու հնարավորությունը, բոնուսներ կամ այլ հնարավորություններ չպետք է լինեն: 

- Չի բացառվում, որ ԱԺ ներկայացվի փոփոխությունների երկու նախագիծ՝ գործող Սահմանադրության կատարելագործված տարբերակը և կառավարման խորհրդարանական համակարգ առաջարկողը. ՀՅԴ-ն առաջինը կմերժի՞:

- Մենք կողմ ենք խորհրդարանական կառավարման համակարգին: Գործող համակարգը մեկ անգամ արդեն կատարելագործվել է, 2005-ին: Միշտ էլ կատարելագործելու տեղ կա, բայց մեր խնդիրները կմնան չլուծված, եթե կոլեգիալ ղեկավարում և իշխանության ապակենտրոնացում չլինեն:

- Ս.Սարգսյանի հետ հանդիպումից ի՞նչ տպավորություն ունեցաք: Նա ավելի շատ ո՞ր տարբերակին էր հակված:

-Ս.Սարգսյանը հավանություն է տվել հայեցակարգին: Նաև առաջարկել է աշխատել մյուս տարբերակի վրա, որ բաց դուռ մնա մյուս բոլոր ուժերի հետ քննարկման համար: Մենք պատրաստ ենք քննարկումներ ունենալ նաև նրանց հետ, ովքեր դեմ են խորհրդարանական կառավարման համակարգին:

- Հնարավոր համարո՞ւմ եք, որ Ս.Սարգսյանը խորհրդարանական մեծամասնության հետ որոշի ընդունել գործող Սահմանադրության կատարելագործված տարբերակը:

- Ես որևէ բան չեմ բացառում, բայց համարում եմ, որ պետք է պահել մինչև հիմա ընթացող գործընթացների տրամաբանությունը: Այս հայեցակարգը մի օրում չի առաջացել, երկար աշխատանք է կատարվել: Սրա վրա մասնագիտական հանձնաժողովն է լրջորեն աշխատել: Ես սա հաջողված փաստաթուղթ եմ համարում: Եվ ինչո՞ւ պիտի մենք հրաժարվենք մեր ձեռքբերումներից: Մենք կողմ ենք խորհրդարանական կառավարման համակարգին, և ոչ մի բան չի կարող փոխել մեր համոզումը:

Քվեարկության պատմություն

Ռուստամյան Արմեն Եզնակի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Ռուստամյան Արմեն «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» 342 66 236 42 278 10 24
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները