Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Սա ընդամենը տեղեկանք է, ոչ լեգիտիմ փաստաթուղթ

Սա ընդամենը տեղեկանք է, ոչ լեգիտիմ փաստաթուղթ

Հարցազրույց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ:

-2 օր Ազգային ժողովը քննարկում էր գազի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը: ՀԱԿ-ը բազմիցս հայտարարեց, որ չի ընդունում այն. ուրեմն, ինչո՞ւ հանդես չեկաք հատուկ կարծիքով:

-Կա գազային հանձնաժողովի գործունեության կարգ՝ հաստատված ԱԺ-ի կողմից: Համաձայն այդ կարգի՝ գազի հանձնաժողովը եզրակացությունները ընդունում է նիստում, քվեարկությամբ: Նիստն էլ իրավազոր է համարվում, եթե գրանցվել և քվեարկել է անդամների կեսից ավելին: Հանձնաժողովը ստեղծվել է քաղաքական ուժերից, և քվեարկության նպատակն էլ այն է, որ իմանանք, թե որ քաղաքական ուժն է ստանձնել պատասխանատվություն ներկայացված փաստաթղթի համար:

-«Հանրապետականը» գոնե պաշտպանում էր այդ եզրակացությունը:

Դա էլ չգիտենք: Իսկ ես կարո՞ղ եմ իմանալ՝ ՀՅԴ-ն, օրինակ, կո՞ղմ է եղել այդ եզրակացությանը թե՞ դեմ, կամ մյուս ուժերը: Չկա այդ հարցի պատասխանը, որովհետև չի եղել վերջին նիստը, որի ընթացքում փաստաթութղը պետք է քվերակվեր:

-Վարդան Այվազյանը ամբիոնից հայտարարեց, թե կան բոլոր նիստերի տեսագրությունները, և ինքը կարող է դրանք ներկայացնել: Գուցե դրանցի՞ց ստանայիք Ձեր հարցերի պատասխանները:

-Այսինքն, տեսագրությունն այն նիստի, որի ընթացքում տեղի է ունեցել քվեարկությո՞ւնը: Ոչ, նման բան նա չի ներկայացրել: 3 հարց մնում է անպատասխան. ե՞րբ է կայացել այդ նիստը, ովքե՞ր և ինչպես են քվեարկել: Տալի՞ս է Այվազյանը այդ հարցերի պատասխանները. Ոչ: Ես, սակայն, ունեմ. այդ նիստը երբեք չի կայացել, ոչ ոք չի քվեարկել, դիրքորոշում չի հայտնել:

-Կշարունակե՞ք բարձրաձայնել, որ եզրակացությունը օրինական չէ, թե այսքանով էլ կանցնի կգնա:

-Ես պատրաստ եմ միշտ էլ բարձրաձայնել, բայց այստեղ պատ է: Երբ Գալուստ Սահակյանին հարցում եմ՝ ի՞նչ հիմքով եք այս փաստաթութղը ընդգրկել լիագումար նիստի օրակարգ, երբ հանձնժողովում այդ կարևոր նիստը չի եղել, նա ասում է՝ դե, երևի եղել է, էլի: Հիմա ես կոնկրետ այս դեպքում ինչպե՞ս կարող եմ հասնել արդարության:

-Ինչո՞ւ եք բոլոր ընդդիմադիրներից միայն Դուք պնդում, որ եզրակացությունը հակաօրինական է:

-Մյուսների փոխարեն ես ոչինչ չեմ կարող ասել, բայց ինքս իրենցից ճշտել եմ. նիստ չի եղել, քվեարկություն չի եղել: Անգամ Այվազյանը խոսքի ընթացքում պոռթկաց, թե՝ ինչպե՞ս նիստ անեինք, եթե հանձնաժողովի գործունեության ժամկետը ավարտված էր: Բա որ ավարտված էր, ո՞նց եք եզրակացություն ընդունում:

-Եթե եզրակացությունը լիներ նիստում քվեարկությամբ ընդունված, կարծում եք՝ դրանից շա՞տ բան կփոխվեր:

-Կարող էր և փոխվել, որովհետև գուցե անդամների կողմից առարկություններ հնչեին, նոր փաստեր ներկայացվեին, ինչ-որ դրույթներ ավելացվեին: Գոնե կունենայինք լեգիտիմ փաստաթուղթ, բայց իշխանությունը դրանից էլ է վախենում: Այն, ինչ ներկայացվել է, ոչ թե եզրակացություն է, այլ ընդամենը տեղեկանք: Դրանով մի ակնթարթում ի քիչ դարձրեցին հանձնաժողովի կատարած ողջ աշխատանքը:

-«Ժառանգությունն» էլ դեմ էր եզրակացությանը, բայց հատուկ կարծիք, այնուամենայնիվ, ներկայացրեց:

-Չէր կարող «Ժառանգության» ներկայացրածը համարվել հատուկ կարծիք, որովհետև հատուկ կարծիքը կցվում է քվեարկությամբ ընդունված եզրակացությանը, իսկ այդպիսի եզրակացություն չկա:

-Անդրադառնանք նաև Հիմնադիր խորհրդարանի անդամների կալանավորմանը. իսկապե՞ս նրանց գործունեությունը այնքան վտանգներ էր պարունակում, որ այս կերպ պետք էր դրանք կանխել:

-Հիմնադիր խորհրդարանի անդամների կողմից խոսքը գնացել է ընդամենը հանրային միջոցառումներ անցկացնելու մասին: Բայց ոչ մի նոր բան չի եղել. իշխանությունը, իրեն հատուկ եղանակներով, ամեն ինչ անում է սահմանափակելու համար ընդդիմադիրների գործունեությունը՝ խախտելով մարդկանց սահմանադրական իրավունքները:

-Բայց իրավապահ մարմինները, որպես ՀԽ-ի անդամներին ձերբակալելու և կալանավորելու հիմք, կոնկրետ հոդված են նշում՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստում:

-Եվ ես պիտի հավատա՞մ այդ մարմիններին: Պարզ չէ՞, թե նրանք մեր երկրում ինչով են զբաղված. ընտրություններ կեղծելով: Այսքանից հետո ես ինչո՞ւ պետք է լրջորեն վերաբերվեմ նրանց դրած հոդվածներին:


Քվեարկության պատմություն

Զուրաբյան Լեւոն Արամի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Զուրաբյան Լեւոն «Հայ ազգային կոնգրես» 269 159 152 82 302 69 78
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները