Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ՀԱԿ-ը հաշվի է նստում ՀՀԿ-ի հետ

ՀԱԿ-ը հաշվի է նստում ՀՀԿ-ի հետ
Խորհրդարանական մեծամասնությունը խոստանում է պաշտպանել  մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ձևավորելու ՀԱԿ խմբակցության առաջարկը, եթե հաշվի առնվեն իր  երեք հիմնական նախապայմանները: ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը դեմ չեն լինի հանձնաժողովի ձևավորմանը, եթե այն գործի առաջիկա նախագահական ընտրություններինց հետո, ձևավորվի խորհրդարանական ընդդիմության ու մեծամասնության հավասար ներկայացվածությամբ և եթե նախագծի հիմնավորումներից հանվեն այն գնահատականները, որոնք, մեծամասնության կարծիքով, քաղաքական են:

Խորհրդարանական մեծամասնության նախապայմանների և դրական տրամադրվածության  մասին հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` դեկտեմբերի 3-ին հրավիրված հանձնաժողովի նիստում: Նախորդ նիստը հանձնաժողովը հրավիրել էր նոյեմբերի 28-ին: Դրա ընթացքում ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել էր որոշման նախագիծը: Հարցի քվեարկությունը հետաձգվել էր մինչև դեկտեմբերի 3-ը, քանի որ հանձնաժողովի կազմն ամբողջական չէր, և Դավիթ Հարությունյանը նախագծում ներկայացված որոշ հարցերի պատասխաններ ստանալու համար որոշել էր դիմել իրավապահ մարմիններին:

Դեկտեմբերի 3-ին հանձնաժողովի կազմն ամբողջական էր, իրավապահներին ուղղված հարցերի պատասխանները ստացվել էին, բայց ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի քվեարկությունը դարձյալ տեղի չուենցավ: Դավիթ Հարությունյանը առաջարկեց նախագծի վերաբերյալ եզրակացություն տալու և այն օրակարգ ընդգրկելու հարցի  քվեարկությունը հետաձգել մինչև մեկ տարով: ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը նաև պահանջում էին, որ հեղինակները նախագծի հիմնավորումներից հանեն քաղաքական գնահատականները, հետագայում եզրակացության մեջ նշեն, որ դրանում  ներկայացվում է բացառապես հանձնաժողովի տեսակետը, և վերջապես, հանձնաժողովը պիտի լիներ բալանսավորված, այսինքն, ընդդիմությունն ու իշխանությունը դրանում պիտի ունենան հավասար թվով ներկայացուցիչներ:

Գագիկ Ջհանգիրյանի համար ընդունելի էին բոլոր պայմանները, բացի ժամկետից: Նա թեպետ խոստացավ, որ եթե հանձնաժողովը կազմվի, ինքը հարցի քննարկումը չի քաղաքականացնի, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը մնաց անդրդվելի: Հարությունյանը համոզված էր, որ նիստերի դահլիճում նախագիծը քննարկելիս պատգամավորները կքաղաքականացնեն այն, իսկ դա, հատկապես նախագահական ընտրություններից առաջ, չպետք է թույլ տալ, ուստի մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը կարելի է քննարկել միայն նախագահական ընտրություններից հետո: Ի վերջո, Գագիկ Ջհանգիրյանը համոզվեց: Նա կողմ էր, որ թեկուզ մեկ տարի հետո` նախագիծը ընդունվի. «միևնույն է, ՀՀԿ-ն մեծամասնություն է, և նրա հետ հաշվի չնստել չենք կարող»: ՀԱԿ ներկայացուցիչը հուսով էր, որ անկախ այն բանից, թե նախագահական ընտրություններից հետո ինչպիսի իրավիճակ կլինի երկրում,  ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը տեր կկանգնեն իրենց խոսքին և կողմ կքվեարկեն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկությանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ևս, արդեն նիստերի դահլիճում, ՀԱԿ-ին վստահեցրեց, որ ՀՀԿ-ն անպայման կկատարի կողմ քվեարկելու մասին իր խոստումը: Չկատարելու դեպքում, Կոնգրեսը, ըստ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի, նախագիծը կհամարի արտահերթ, և այն կքննարկվի պարտադիր կերպով: Ի դեպ, մինչ հանձնաժողովի որոշումը, ՀԱԿ խմբակցությունն արդեն ԱԺ քարտուղարությանը տեղեկացրել էր նախագիծը արտահերթ համարելու մասին, ինչը սակայն չեղյալ համարվեց, որովհետև դրա քննարկումը հանձնաժողովում հետաձգվեց  մինչև 1 տարի ժամկետով: ՀԱԿ խմբակցության անդամների հեղինակած որոշման նախագծով, հիշեցնենք, րադարձությունների առնչությամբ իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների, կայացրած որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները