Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Թ.Պողոսյան. Խմբակցությունում անվստահության մթնոլորտ կա

Թ.Պողոսյան. Խմբակցությունում անվստահության մթնոլորտ կա

Հարցազրույց  «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի հետ

-Պետաիրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ առաջարկող Ձեր նախագծին,բայց միայն նստաշրջանի օրակարգ ընդգրկելու համար: Ինչո՞ւ քվեարկության չդրվեց քառօրյայի օրակարգ ընդգրկելու հարցը:

-Թեպետ բոլոր խմբակցություններն ընդհանուր առմամբ ընդունում էին, որ խնդիրը կա, սակայն ամբողջական կոնսեսուս չլինելու պատճառով նախագիծը կարող էր մերժվել: Նկատեմ, որ միակ խմբակցությունը, որը կտրուկ դեմ էր իմ առաջարկներին, ՕԵԿ-ն էր: Ես պիտի փորձեմ հարցը քննարկման առարկա դարձնել հարցապնդման միջոցով:

-Ձեր նախագծով ըստ էության սահմանափակումներ են առաջարկվում կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ձևաչափում, ու դա վերաբերում է նախ և առաջ կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու հնարավորությանը: Կարելի՞ է ասել, որ մեծամասնության պահվածքը պատճառ դարձավ նման առաջարկության համար:

-Պատճառը այն տեխնոլոգիան էր, որ մի քանի քառօրյա իրար հետևից կիրառեց մեծամասնությունը: ՀՀԿ-ական պատգամավորները այնքան գրավոր հարցեր էին ուղղում կառավարությանը, որ դրանցից հետո նույնիսկ հերթագրվելու ժամանակ չէր մնում: Կար խնդիր, որը պիտի կարգավորվեր: Ես առաջարկում եմ նախ ամրագրել հարցուպատասխանի ժամանակ հնչեցվող գրավոր հարցերի կոնկրետ քանակ՝ 2, այնուհետև հնչեն նախ ընդդիմադիր խմբակցություններից 2-ական պատգամավորների հարցերը՝ այսօր գործող 3-ի փոխարեն, և սահմանափակվի հարց տալու և պատասխանելու տևողությունը՝ 2 րոպե՝ 3 րոպեի փոխարեն: Այս դեպքում հարցուպատասխանի համար նախատեսված ժամանակում հնարավոր կլինի հնչեցնել 18 հարց ու պատասխան, սա ավելին է, քան այսօրվա կարգն է թույլ տալիս: Ի դեպ, Սահմանադրության փոփոխությունների նախագծով գրավոր հարցուպատասխանը հանվում է ընդհանրապես, և իմ ներկայացրած նախագիծը լավագույնս ցույց կտա, թե որքանով են փոփոխությունները պաշտպանող պատգամավորները իսկապես կողմ դրանց բովանդակությանը:

-Դուք կողմ եք քվեարկել Սահամանադրության փոփոխությունների նախագծին. պատրաստվո՞ւմ եք մասնակցել նաև դրա քարոզարշավին:

-Ես ունեմ բոլոր հնարավորությունները իմ ասելիքը ներկայացնելու լրատվամիջոցներով, սոցցանցերում, ու չեմ պատրաստվում որևէ քարոզարշավի մասնակցել: Ես «այո» եմ ասել՝ հավատալով փոփոխությունների տեքստին և ոչ թե դրանք ներկայացնող քաղաքական ուժին, հետևաբար, չեմ պատրաստվում մասնակցել քարոզարշավին՝ որևէ քաղաքական ուժի կողքը կանգնելով: Իսկ որպես խմբակցության քարտուղար՝ կատարելու եմ իմ ֆորմալ պարտականությունը, եթե խմբակցության որևէ անդամ ցանկանա եթերում քարոզել իր այո-ն կամ ոչ-ը: Ես ունեմ նորմալ հարաբերություններ Ռուբիկ Հակոբյանի ու Ալեքսանդր Արզումանյանի հետ, իսկ «Ժառանգության» հետ կապված հարցերը ճշտում եմ Արմեն Մարտիրոսյանի հետ:

-Զարուհի Փոստանջյանի դեմ տանդե՞մ կա, նրա հետ հարցեր չե՞ք քննարկում:

-Եթե Արմենն է ինձ զանգում, հարցերը քննարկում, ո՞ւմ հետ ճշտեմ:

-Զարուհին չի՞ զանգում, չի՞ քննարկում:

-(Լռում է)

-«Ժառանգություն» խմբակցությունը այսօր չունի ղեկավար, և փաստորեն, Դուք եք ղեկավարում այն: Նոր ղեկավարի ընտրության հարցը խմբակցությունում քննարկվե՞լ է:

-Ես որևէ նիստի չեմ մասնակցել, տեղյակ չեմ: Ավելի մանրամասն՝ խմբակցությունը ունի 4 անդամ, նիստի կայացման համար պետք է որ գոնե 3-ը ներկա լինեն, ես 4-ից մեկն եմ ու որևէ նիստի չեմ մասնկացել(Ալեքսանդր Արզումանյանն ու Ռուբիկ Հակոբյանը համարվում են խմբակցության անդամ միայն դե յուրե):

-Այսինքն, նիստ չի՞ եղել:

-Ես տեղյակ չեմ: Վստահ էլ չեմ՝ եթե նիստի հրավեր լինի, կմասնակցե՞մ թե՞ ոչ. եթե կա անվստահության մթնոլորտ, ինչո՞ւ մասնակցեմ: Ցանկացած մեկը խմբակցությունից կարող է նիստ հրավիրել, բայց ինքս չեմ պատրաստվում դա անել, քանի որ շատ լավ գիտեմ իրավիճակը:

Քվեարկության պատմություն

Պողոսյան Թեւան Ժիրայրի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Պողոսյան Թեւան «Ժառանգություն» 325 243 97 28 249 151 114
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները