Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Վ. Բաղդասարյան. Օսկանյանը կուսակցություն ուներ, ինչո՞ւ է նորը ստեղծում

Վ. Բաղդասարյան. Օսկանյանը կուսակցություն ուներ, ինչո՞ւ է նորը ստեղծում

Հարցազրույց «Հանրապետական»  խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

- Ինչպե՞ս է ՀՀԿ-ն վերաբերվում պատգամավոր Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու որոշմանը: Սա ձեզ չի՞անհանգստացնում:

- Մենք միշտ ասել ենք, որ ողջունում ենք, երբ բավականին կայացած քաղաքական դեմքերը իրենց գործունեությունը ավելի են ակտիվացնում: Ինչպես կարող ենք չողջունել կուսակցությունների ստեղծումը, առավել ևս եթե դրանք լինեն առողջ և նպաստեն մեր երկրի զարգացմանը: Ինչ վերաբերում է անհանգստացնելուն՝ նման խնդիր չկա, պարզապես մնում է հաջողություն մաղթել: Չնայած պարոն Օսկանյանը կուսակցություն ուներ, չէ՞, ինչո՞ւ է նորը ստեղծում: Այդ կուսակցությունը շատ բարվոք վիճակում է, դա կարող էին ավելի ընդլայնել, բայց իրենց որոշելիք հարցն է:

- Կա տեսակետ, որ Վ.Օսկանյանի կուսակցությունը կարող է լուրջ մրցակից լինել հենց ՀՀԿ-ի համար, հատկապես եթե ունենա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը, ինչպես մամուլն է գրում:

- Մենք բոլորին էլ համարում ենք մրցակից, և որևէ քաղաքական ուժի չի կարելի թերագնահատել: Մյուսներին թերագնահատելը կլինի ուժեղ քաղաքական ուժի պարտությունը: Իսկ Ձեր նշած երկու գործիչներն էլ բավական կայացած են, և ես ուրախ կլինեմ ակտիվ քաղաքական դաշտում նրանց տեսնել թե առանձին-առանձին, թե միասին:

- Քոչարյանի և Օսկանյանի գործունեությունը՝ առանձին կամ միասին, կարող է եղանակ փոխել քաղաքական դաշտում՝ ոչ հօգուտ ՀՀԿ-ի:

- Մեր հիմնական նպատակներից մեկն այն է, որ քաղաքական դաշտում մեզ համարժեք ընդդիմություն լինի: Եվ եթե ձեր նշած քաղաքական ուժերին դա հաջողվի, մենք կողջունենք: Եթե չի լինի, միևնույնն է, քաղաքական դաշտում կայացած ընդդիմություն է անհրաժեշտ: Այսօր այդ դաշտում բարձիթողի վիճակ է:

- Պարոն Բաղդասարյան, հրապարակվեց Ընտրական օրենսգրքի նախագիծը, որի վերաբերյալ ընդդիմադիր կուսակցությունները դժգոհություններ ունեն: Դուք ասում եք, թե քննարկումների ընթացքում պատրաստ եք փոխզիջումների: Ո՞րն է փոխզիջումների գնալու իշխանության սահմանը:

- Այն տրամաբանական և իրատեսական առաջարկությունները, որոնք քննարկումների ընթացքում քաղաքական ուժերի կողմից կընդունվեն որպես ողջամիտ առաջարկություններ, մենք պատրաստ ենք ընդունել:

- Զիջումներ կլինե՞ն ցուցակներ հրապարակելու, ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու, դիտորդների ու լրագրողների թվի սահմանափակումը վերացնելու հարցերում:

- Բոլոր հարցերն էլ քննարկվելու են: Չի լինի որևէ հարց, որը անտեսվի: Ինչ վերաբերում է ընտրողների ստորագրացուցակները հրապարակելուն, ՍԴ-ն ունի որոշում ունի, որը հակասում է ցուցակների հրապարակման պահանջին: Դրա համար մենք ունենք համապատասխան գործիքներ՝ ընտրության հաջորդ օրը կուսակցության վստահված անձը կարող է պահանջել ցուցակները, վերցնել ու իրեն անհրաժեշտ նշումները կատարել:

- Որոշ իրավաբաններ, նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ասում են, որ ՍԴ որոշումը չի արգելում հրապարակել քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակները:

- Ինչ ուզում ես ասա, Լևոն Զուրաբյանը պետք է հակառակը պնդի: Ես չեմ ուզում Ձեր նշած երիտասարդին ֆիքսել և պատասխաններ տալ:

Քվեարկության պատմություն

Բաղդասարյան Վահրամ Վաղինակի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Բաղդասարյան Վահրամ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 920 7 2 4 31 22 49
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները