Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ՀՀԿ-ՀԱԿ միջկուսակցական ջերմացում չկա

ՀՀԿ-ՀԱԿ միջկուսակցական ջերմացում չկա

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ:

-Ապրիլյան իրադարձությունների հենց առաջին օրերին Սերժ Սարգսյանը խոսեց Ղարաբաղի հետ փոխօգնության պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին: Տեղյա՞կ եք, թե այս գործընթացը որ փուլում է, և արդյո՞ք այդ պայմանագրի անհրաժեշտությունը այսօր էլ կա, ինչպես 10 օր առաջ:

-Դրա արդիականությունը այսօր էլ կա: Այդ պայմանագիրը ՀՀ-ին թույլ կտա դե ֆակտո համագործակցությանը տալ դե յուրե տեսք, միևնույն ժամանակ, համանախագահները շարունակում են ունենալ միջնորդական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն: Այսուհանդերձ, պայմանագիրը կարող է ձեռնտու չլինել ոչ համանախագահներին և ոչ էլ Ադրբեջանին, ու կարող են հնչել հորդորներ, որ Հայաստանը այդպիսի բան չանի:

-Հնարավո՞ր է՝ այդ հորդորները արդեն հնչել են, ու դրա համար էլ գործընթացը առաջ չի գնում:

-Չեմ կարող ասել, տեղեկացված չեմ: Ամեն դեպքում՝ 10 օրվա ընթացքում պայմանագիրը չէր կարող ուղարկվել խորհրդարան: Այն պետք է կազմվի, մշակվի ու ընդունված ընթացակարգով ուղարկվի խորհրդարան, 10 օրը բավարար լինել չէր կարող:

-Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի ճանաչել, հնարավո՞ր է չճանաչված պետության հետ պայմանագիր կնքել:

-Խոսքը Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ դե յուրե պայմանագիր կնքելու մասին է, ինչը միանգամայն հնարավոր է: Ղարաբաղը չճանաչված պետություն է, բայց դա չի խանգարում, որ ԱՄՆ-ն ամեն տարի գումար հատկացնում Լեռնային Ղարաբաղի իշխանություններին:

-Ձեր կարծիքով՝ ճի՞շտ վարվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ԵԱՏՄ վարչապետների հավաքին մասնակցելու նպատակով Մոսկվա մեկնելով, և արդյո՞ք պետք էր այնտեղ իր այդ քայլը արդարացնող ինչ-որ խոսք ասեր:

-Էմոցիոնալ իրավիճակում ռազմավարական հարցերի վերաբերյալ դատողություններ անելը շատ ճիշտ չէ: Ինչքան էլ մենք այս պահին արդարացիորեն դժգոհենք մեր ռազմավարական գործընկերոջից, ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից, միևնույն է, դրանք մեզ համար անհրաժեշտ կառույցներ են, ու մենք այդ անհրաժեշտությունը գիտակցելով ենք անդամագրվել դրանց: Կարծում եմ, որ պետք է շարունակենք մեր անդամակցությունը ու կառուցողական դիրքորոշում հանդես բերենք:

-Այսինքն, վարչապետի Մոսկվա գնալը կառուցողական դիրքրոշման արտահայտությո՞ւն էր:

Այո: Գուցե այնտեղ պետք է հնչեցվեին այն մտահոգությունները, որ կան հասարակության մեջ, բայց, միևնույն է, գնալը պետք էր որպես հարգանքի դրսևորում:

-Բայց այս օրերին շատ խոսվեց այն մասին, որ այդ հարգանքը փոխադարձ չէ:

Ինչպես մարդկանց, այնպես էլ պետությունների միջև հարաբերություններում ամեն բան չի լինում միայն սև ու սպիտակ կամ ամբողջությմբ իդեալական: Մեր տեսակատները, դժգոհությունները ունենալով հանդերձ՝ մենք պետք է կառուցողական վարքագիծ ունենանք:

-Այսինքն, Հայաստանը Ռուսաստանից դեռ ակնկալիքներ ունի՞:

-Մեր բանակը հակառակորդին կարողացավ դիմակայել Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում: Ինչքան էլ դժգոհենք, դա պետք է ընդունենք: Միջպետական հարաբերությունները ձևավորվում են ընդհանուր շահերով, իսկ մեր պետությունները ունեն այդպիսի շահեր: Տարիներ շարունակ մենք հնարավորություն ենք ունեցել էժան, նույնիսկ անվճար ռազմատեխնիկա ձեռք բերելու:

-Բայց դա, փաստորեն, եղել է 80-ականների արտադրության:

-Եթե ակնարկում եք նախագահի խոսքը Գերմանիայում, ապա ասեմ, որ այն վերաբերում էր ոչ թե Հայաստանի, այլ ԼՂՀ բանակին: Երկրորդ՝ այդ մեսիջը ուղղված էր ոչ թե ներքին, այլ արտաքին լսարանին, արևմուտքին: Ցավոք սրտի, եթե ունենայինք բազմադարյա պետականության ավանդույթ, ներքին լսարանը նախագահի խոսքը չէր շահարկի, կհասկանար, որ նախագահը պարտավորված է լինում մեսիջներ ուղարկել նաև դրսին՝ կոնկրետ նպատակներով:

-Պարոն Նիկոյան, իսկ ո՞ւմ և ի՞նչ մեսիջ էին ուղղում առաջին և երրորդ նախագահները իրենց հայտնի հանդիպումով: Ասում են, որ դրանից հետո ՀՀԿ-ՀԱԿ հարաբերությունները նկատելի ջերմացել են:

Չեմ կարծում, թե միջկուսակցական ջերմացում կա: Կսկսվեն Ընտրական օրենսգրքի քննարկումները, ու կտեսնենք, որ այդպես չէ: Ինչ վերաբերում է նախագահների հանդիպմանը, ապա այն պայմանավորված էր բացառապես ռազմական գործողություններով ու դրանցից բխող մտահոգություններով: Գնում է տեղեկատվական դաժան պատերազմ, բանակցությունները շարունակվելու են, որևէ մեկը չի կարող բացառել ռազմական գործողությունների վերսկսումը: Եվ եթե նախկին պաշտոնյան ունի փորձառություն, մտահոգություն ու կիսվում է դրանցով այս կերպ, պետք է դրական վերաբերվել:

Քվեարկության պատմություն

Նիկոյան Սամվել Պարգեւի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Նիկոյան Սամվել «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 902 9 1 15 36 1 4
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները