Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Խ. Քոքոբելյան. ԵՏՄ-ն սահմանափակում է Հայաստանի զարգացման հնարավորությունները

Խ. Քոքոբելյան. ԵՏՄ-ն  սահմանափակում է Հայաստանի զարգացման հնարավորությունները

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրել «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին» հայտարարության նախագիծը: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս մեկ տարվա ընթացքում փաստացիորեն չեն իրականացվել այն քայլերը, որոնք նախատեսվում էին 2015թ․ հունվարի 2-ից ուժի մեջ մտած «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագրով նախատեսված դրույթները, առաջարկել ՀՀ նախագահին և Կառավարությանը սկսել ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության դադարեցման գործընթաց»,- նշված է հայտարարության նախագծում:

Parliamentmonitoring.am-ը զրուցել է Խաչատուր Քոքոբելյանի հետ:

- Պարոն Քոքոբելյան, ինչո՞ւ նման հայտարարության նախագիծ ներկայացրեցիք , որո՞նք են  Ձեր առաջարկի հիմնավորումները: 

- Գաղտնիք չէ, որ ես այդ անդամակցությանն ի սկզբանե դեմ եմ եղել, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը Հայաստանի ապագան տեսնում է Եվրամիությունում: Բայց նախաձեռնությունն այդ դիրքորոշմամբ պայմանավորված չէ: Կա երկու պատճառ: Եթե հիշում եք, իշխանությունները հայտարարում էին, թե ԵՏՄ մտնելով՝ մեր տնտեսությունը կզարգանա և կավելանա մեր անվտանգության բաղադրիչը: Այս ընթացքում ՀՀ տնտեսական բոլոր ցուցանիշները նվազել են, շեշտակիորեն կրճատվել են ԵՏՄ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալները: Իհարկե, կան նաև օբյեկտիվ պատճառներ, բայց անկումը նման մեծ չափեր պետք է չունենար:

-Մյուս հիմանվորումն էլ անվատանգությո՞ւնն է:

-Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հանրապետության նկատմամբ սանձազերծած քառօրյա պատերազմի ժամանակ օգտագործվեց ծանր զինատեխնիկա: Չեմ կարող չնշել, որ Ադրբեջանի զինտեխնիկայի ձեռքբերման 80%-ը բաժին է ընկնում մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ին: Այդ երկրին զինամթերքի մատակարարման առումով երկրորդ տեղում ԵՏՄ մյուս անդամ Բելոռուսն է: Անընդհատ շեշտվում է, որ սա տնտեսական միություն է, բայց տեսնում ենք, որ սա զուտ քաղաքական, ռուսական իշխանություններին հարմարեցված միություն է: Դրա ամենավառ ապացույցը եղավ այն, որ պատերազմից հետո, սպասարկելով Ադրբեջանի շահը, ԵՏՄ վարչապետների խորհրդի նիստը տեղի չունեցավ Երևանում, ինչպես նախատեսված էր: Մեկնաբանություններ եղան, թե չեն ուզում նեղացնել Ադրբեջանին: Այդպիսով փաստվեց, որ սպասարկում են Ադրբեջանի շահը՝ անտեսելով ԵՏՄ անդամ Հայաստանին: Այսքանից հետո հասկանալի է դառնում, որ մենք, լինելով ԵՏՄ անդամ, յուրահատուկ շրջափակման մեջ ենք: ԵՏՄ-ն ես ոչ թե հնարավորություն եմ համարում, այլ՝ մարտահրավեր: Այդ միության անդամ լինելով՝ մենք սահմանափակում ենք մեր տնտեսական զարգացումը, նաև անվտանգության այլընտրանքային մոտեցումների հնարավորությունը:

- Հավանաբար գիտակցում եք, որ Ձեր նախագիծը խորհրդարանում մեծ աջակցություն չի ունենա և չի ընդունվի, քանի որ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ ԵՏՄ-ին անդամակցելը բխում է մեր երկրի շահերից: Իսկ 2014-ի դեկտեմբերին ԱԺ-ում անդամակցության համաձայնագրին դեմ քվեարկեց ընդամենը 7 պատգամավոր:

- Եկեք չմոռանանք, որ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները մինչև 2013թ. սեպտեմբերի 3-ը ջանասիրաբար հիմնավորում էին, թե այլընտրանք չկա, պետք է ստորագրենք ԵՄ Ասոցացման համաձայնագիրը: Այնպես որ, հայտարարությունները եկեք հիմք չընդունենք: Բայց նաև նկատի ունենանք այն հանգամանքը, որ այս նախաձեռնությունը ես չեմ ներկայացրել զուտ ներկայացնելու համար: Մի բացառեք, որ կլինեն այնպիսի իրողություններ, երբ ՀՀ պետական շահը կպահանջի դադարեցնել մեր անդամակցությունն այդ կառույցին: ՀՀ-ի համար կարևորագույն մարտահրավեր ԼՂՀ հակամարտությունից ելնելով՝ Հայաստանը ինքնամեկուսանալու իրավունք չունի: Դեռ անդամակցելու ժամանակ ես հարց բարձրացրեցի, որ ԼՂՀ-ն ու ՀՀ-ն միևնույն տնտեսական և անվտանգության համակարգում են, բայց դա անտեսվեց:

Մի կարևոր փաստարկ էլ. ԵՏՄ պայմանագիրը ՀՀ-ին ուղղակիորեն պարտադրում է ցանկացած երրորդ կողմից զինամթերքի ձեռք բերման դեպքում 18 % հավելյալ վճարում կատարել ընդհանուր միութենական բյուջե: Կան նաև հետ ստանալու մեխանիզմներ, բայց դրանք համադրելի թվեր չեն: Այսինքն՝ եթե ՀՀ-ն ԵՏՄ անդամ չլիներ, օրինակ, մեր դեմ կիրառվող ռուսական «Սմերչի» դեմ մենք կարող էինք Չինաստանից համարժեք զենք ձեռք բերել: Հիմա ստիպված ենք դրա համար հավելյալ 18 % վճարել:

- Ռուսաստանից էլ հակադարձում են, որ ՀՀ-ին էժան գնով են զենք վաճառում, երբեմն էլ անվճար են տալիս:

- Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ՀՀ-ն այս ողջ ժամանակաընթացքում որևէ բան անվճար ձեռք չի բերել: Ես ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին զորքերի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ եմ և այդ մասին տեղեկացված եմ: Ավելորդ չեմ համարում ընդգծել, որ անգամ 2015թ. 200 մլն վարկային պայմանագրով նախատեսվող զինատեխնիկան ժամանակին չհատկացվեց Հայաստանին, այն դեպքում, երբ մեր թիկունքում նման հարձակում կազմակերպվում: Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ նման լայնածավալ հարձակողական արգրեսիան նախապատրաստված էր:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները