Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Արամ Մանուկյան. «Կարող է ունենանք զրո արդյունք, բայց մեր խիղճը հանգիստ է»

Արամ Մանուկյան. «Կարող է ունենանք զրո արդյունք, բայց մեր խիղճը հանգիստ է»

Հարցազրույց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ:

-Պարոն Մանուկյանը, ՀԱԿ-ը դեռ հույս ունի, որ նոր Ընտրական օրենսգիրքը առաջիկայում կփոփոխվի՞:

-Այո, հույս ունեմ: Աշխատանքներ տարվում են, հատկապե միջազգային կառույցների հետ, և քննարկումները շարունակվում են: Գուցե լավատեսույթունս շատ է, բայց կարծում եմ, որ 4+4+4 ձևաչափը դեռ ամբողջոււթյամբ չի փակվել:

-Լավատեսության հիմքը ո՞րն է:

-Այն, որ հանդիպումներ ենք անցկացնում դեսպանների, միջազգային կառույցների հետ, ներկայացնում մեր պահանջները, հանդիպում ենք քաղհասարակության ներկայացուցիչներին, և ես դեռ գործընթացը ավարտված չեմ համարում: Այս պահին կոնկրետ պայմանավորվածություն չկա, բայց բանակցությունները շարունակվում են:

-Իսկ իշխանությունների, Դավիթ Հարությունյանի հետ բանակցո՞ւմ եք:

-Այո:

-Ե՞վ, ի՞նչ արդյունք կա:

-Այս պահին ոչ մի հստակ բան չկա, բայց ես լավատես եմ: Այլ մանրամասներ չեմ կարող ասել:

-Արմեն Ռուստամյանը խոսել էր մի փաստաթղթի մասին, որը պատրաստվում էր 4+4+4-ի կողմից: Ի՞նչ եղավ այդ փաստաթուղթը:

-Ոչինչ: Կոնկրետ, հստակ ձևակերպված փաստաթուղթ չկա: Այն, ինչ տեղի է ունենում այսօր, կարող է ավարտվել 0 արդյունքով, ոչինչ չստացվի, ու մնա այն, ինչ կա: Դա էլ ելք է: Բայց դա այն առավելագույնը չէ, ինչի համար մենք աշխատում ենք:

-Տպավորություն է, թե այդ աշխատանքով ոգևորված է միայն ՀԱԿ-ը. իշխանությունն ու քաղհասարակությունը կարծես այնքան էլ չեն ուզում, որ օրենսգիրքը փոփոխվի:

-Որովհետև ամենահամառ ջանքերը մենք ենք ներդնում: Բայց այս ամենին քաղհասարակությունն էլ է տեղյակ, մասնակցում է բանակցություններին:

-Միջազգային կառույցներից ո՞ւմ հետ եք բանակցում:
 
-ԺՀՄԻԳ-ի, Վենետիկի հանձնաժողովի, ԵՄ-ի պատվիրակության, դեսպանների: Մեր առաջ քաշած խնդիրները լուծելու համար պահանջվում են ֆինանսներ, որոնք եթե չլինեն, խնդիրները կմնան չլուծված: Այս գործընթացը կարող է առաջ գնալ ոչ այնքան իշխանության ցանկության, այլ միջազգային կառույցների պահանջների արդյունքում: Նրանք խնդիրը ավելի խիստ են դնում: Եթե ֆինանսավորումը լինի, դա կլինի իսկական մարտահրավեր իշխանության համար:

-Իսկ եթե չլինի՞:

-Չեմ շտապում այդպիսի եզրակացություն անել, բայց այդ դեպքում էլ մեր խիղճը հանգիստ կլինի, որովհետև կարող ենք ասել, որ արել ենք ամեն բան: Մեր 5 կետերը շատ կարևոր են, աշխատված ու ներկայացված բազմաթիվ ուժերի կողմից, մենք չենք կարող այդ կետերից հեշտությամբ հրաժարվել: Թեկուզ քիչ հնարավորություններով, ամեն ինչ անելու ենք, որ 5 կետերը օրենքի հոդվածներ դարձնենք:

Քվեարկության պատմություն

Մանուկյան Արամ Վիգենի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Մանուկյան Արամ «Հայ ազգային կոնգրես» 279 157 142 56 330 74 88
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները