Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ա. Վարդանյան. Մեզ հարկավոր է նոր որակի իշխանություն

Ա. Վարդանյան. Մեզ հարկավոր է նոր որակի իշխանություն

Հարցազրույց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ:

-Ինչպե՞ս եք գնահատում Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման շրջանը:

-Հովիկ Աբրահամյանը վարչապետ դարձավ մեր երկրի համար բարդ ժամանակահատվածում, և ստանձնած գործառույթներից շատերը կարողացավ իրականացնել: Ես կուզեի սովորեինք գնացողի հետևից միայն վատը չասել և կարողանայինք գնահատել արածը:

-Այնուամենայնիվ, ունե՞ք պատասխանը, թե ինչու հենց այս օրերին Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց, ու առաջ եկավ վարչապետ ու կառավարություն փոխելու կարիքը:

-Թե ինչու վարչապետը հրաժարական տվեց, այդ մասին ինքն ասել է կառավարության նիստում: Ես միայն կարող եմ ավելացնել, որ սա դառնալու է նոր, համակարգային փոփոխությունների սկիզբ, ու սահմանվելու են խաղի նոր կանոններ: Իրականում այս ամենը ավելի վաղուց էր սպասվում: Նոր իրավիճակ է ստեղծվել, և նոր խնդիրներ են առաջ եկել երկրում: Դրանց մասին խոսվում է Սահմանադրության մեջ, դրանց անդրադարձավ նախագահը փետրվարի իր ելույթում, այդ խնդիրները նշվում են նաև ՀՀԿ-ՀՅԴ հուշագրում: Բայց եղավ ապրիլյան պատերազմը, հուլիսյան լարվածությունը, և փոփոխությունների այս մեկնարկը չուշացավ:

-Ինչո՞վ չի բավարարում Հովիկ Աբրահամյանը այդ փոփոխությունների իրականացման համար:

-Խոսքը նոր որակի, թարմություն բերող կառավարության մասին է: Մեզ անհրաժեշտ է այդպիսի իշխանություն: Անհրաժեշտ է նոր որակ: Նոր վարչապետի հավանական թեկնածուն՝ Կարեն Կարապետյանը, հուսով ենք՝ կկարողանա էլ ավելի համախմբել և կառավարության արդյունավետությանը նոր որակ հաղորդել: Մեր ճանաչողությամբ նա ունի ժամանակակից մտածողություն, բարդ խնդիրներ առաջադրելու, ձևակերպելու ու լուծելու ունակություն և լավ կազմակերպիչ է: Բացի սա՝ ներքաղաքական կյանքում հասել ենք մի սահմանագծի, որ առանց հասարակության աջակցության և վստահության, տնտեսական, սոցիալական կյանքում փոփոխություններ անելու, առանց արդարության տարրերի հաստատման ուղղակի հնարավոր չէ շարունակել:

-Մամուլը գրում է, որ փոփոխությունները կառավարությունում չեն շրջանցի նաև դաշնակցական նախարարիներին. հնարավո՞ր համարում եք փոփոխություններ նրանց կազմում:

-Ոչ, հնարավոր չեմ համարում: Մեր նախարարները կշարունակեն աշխատել, ինչպես աշխատել են մինչև այսօր:

-Կարծում եք՝ նոր կառավարությունը լինելու է ազգային համաձայնությա՞ն կառավարություն. օգոստոսի 1-ի իր ելույթում նախագահն էր խոսել այդ մասին:

-Ոչ, չեմ կարծում, որովհետև ազգային համաձայնության կառավարությունը կարող է ձևավորվել խորհրդարանական ընտրություններից հետո, դրանց արդյունքներով: Հուսով եմ, որ այտեղ չի լինի բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժ, և դա իսկապես կլինի ազգային համաձայնության կառավարություն` որոշումները կընդունվեն քննարկումներով, բանավեճերով, կլինեն լավագույն լուծումներ:

Քվեարկության պատմություն

Վարդանյան Աղվան Արշավիրի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Վարդանյան Աղվան «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» 393 73 245 83 170 32 23
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները