Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Էլինար Վարդանյան. Մեր կուսակցությունը ոչ մեկից ոչինչ չի խնդրել և չի ակնկալել

Էլինար Վարդանյան. Մեր կուսակցությունը ոչ մեկից ոչինչ չի խնդրել և չի ակնկալել

Հարցազրույց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Համախմբում» կուսակցության անդամ Էլինար Վարդանյանի հետ

-Մամուլը գրում է, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ԲՀԿ անդամների հետ, և քննարկվել է նրա վերադարձի հարցը: Դուք չե՞ք ափսոսում, որ շատպեցիք ու դուրս եկաք կուսակցությունից:

-Ես այդ տեղեկատվությանը տիրապետում եմ այնքան, որքան դուք, այդ մասին գիտեմ մամուլից: Ինչ վերաբերում է ափսոսալ դուրս գալուն, հիշեցնեմ, որ ինձ կուսակցությունից հեռացրել են, որովհետև ես անհամաձայնություններ ունեի կուսակցության հետ, հետևաբար, այստեղ խնդիրը իմը չէ:

-Հավանական համարո՞ւմ եք Ծառուկյանի վեադարձը:

-Ես զերծ կմնամ որևէ գնահատական հնչեցնելուց: Իրադարձությունները ցույց կտան, թե ինչպիսի զարգացումներ կլինեն:

-ՏԻՄ ընտրություններում «Համախմբումը» ինչպե՞ս հանձնեց իր առաջին քննությունը:

Մենք այս պահին քննարկում ենք ևս մեկ անգամ, բայց մեկ բան ակնհայտ է, որ կարճ ժամանակահատված աշխատած մի կուսակցության համար արդյունքները այնքան էլ անընդունելի չեն, 6%-ի շեմը հաղթահարելու համար մեզ մի քանի տասնյակ ձայն էր պակասում: Եթե այս պատկերը պրոյեկտենք հանրապետության վրա, կարող ենք ասել, որ խորհրդարանական ընտրություններում այս պահի դրությամբ մենք կարող էինք անցնել 5 %-ը:

-Բայց խորհրդարանական ընտրույթուններին ընտևրում է ամբողջ հանրապետությունը. որքանո՞վ է իրատեսական նույն արդյունքի կրկնությունը:

-Խոսքը ընդամենը 5%-ի շեմը հաղթահարելու մասին չէ. մենք ձգտելու ենք ավելիին, ու դրա համար այսօր վերլուծում ենք ստացված պատկերը՝ մեր հնարավորույթունները ճիշտ գնահատելու և արդյունավետ հետևություններ անելու համար: Մենք մեզ իշխանությանը այլընտրանք ենք համարում:

-Բայց ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն 40% ձայն է հավաքել, այսինքն, հասարակությունը որևէ ընդդիմադիր ուժի այլընտրանք չի համարում:

-Դա խոսում է մեկ բանի մասին. հասարակությունը չի հավատում, որ ընտրությունների միջոցով հնարավոր է հասնել իշխանափոխություն: Դրա համար պետք է հասարկության իրավագիտակցությունը փոխել:

-Մինչև հաջորդ ընտրություններ կհասցնե՞ք դա անել:

-Մի կարծեք, թե ես մեղքը գցում եմ հասարակության իրավագիտակցության վրա: Գոյություն ունեն 25 տարվա ընթացքում ընտրական գործընթացների արդյունքում ձևավորված կարծրատիպեր, խոսքը սրա մասին է: Ընտրողը պետք վերաարժևորի իր ձայնը:

-Հայտնի է, որ Գյումրիում ընտրությունների ժամանակ կարևոր դեր են խաղացել թաղային հեղինակությունները. «Համախմբումը» նրանց աջակցությունը ունեցե՞լ է:

-Ես այսօր կարդացի Վարդան Ղուկասյանի հարցազրույցը, որտեղ նա հերքում է այդ մասին լուրերը: Ես ինքս էլ եմ ասում,որ այդպիսի բան չի եղել: Մեր կուսակցությունը ոչ մեկից ոչինչ չի խնդրել և չի ակնկալել: Այն, ինչ ունենք, օրենքի սահմաններում ծավալած մեր աշխատանքի արդյունքն է:

-Ռոբերտ Քոչարյանի գործոնը ևս դեր չի՞ խաղացել:

Մենք ձայն ենք հավաքել նախընտրական շրջանի մեր աշխատանքի արդյունքում:

Քվեարկության պատմություն

Վարդանյան Էլինար Սուրիկի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Վարդանյան Էլինար «Բարգավաճ Հայաստան» 465 71 197 81 150 26 8
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները