Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Խաչատուր Քոքոբելյան. Կառավարության ծրագիրը պիտի հստակ փոփոխություններ ու ժամկետներ բովանդակի

Խաչատուր Քոքոբելյան. Կառավարության ծրագիրը պիտի հստակ փոփոխություններ ու ժամկետներ բովանդակի

Հարցազրույց ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ

-Հոկտեմբերի 14-ին Երևանում անցկացվեց ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովը՝ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ: Հայաստանի սպասելիքները այս ժողովից չարդարացան: Ինչո՞ւ:

-Ես, իհարկե, կուզեի, որ հակառակը լիներ, չնայած մեր կուսակցությունը, ինքս անձամբ չենք կարծում, թե ՀԱՊԿ-ը կարող է ծառայել Հայաստանի անվտանգության ապահովմանը: Ուզում եմ հիշեցնել, որ ռուսական մամուլում հստակ խոսվել էր ՀԱՊԿ ռազմավարության մասին՝ մինչև 2025 թվականը, և Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Վասիլևը ԻՆՏԵՐՖԱՔՍ-ին տեսակետ էր հայտնել, որ այդ ռազմավարությամբ պայմանավորված՝ Երևանում կայանալիք գագաթնաժողովում կառաջարկեն, որ ՀԱՊԿ-ը, որպես թիրախ, որպես սպառնալիք անդամ երկրներին՝ հստակեցնի ՆԱՏՕ-ի և Միացյալ նահանգների հակահրթիռային պաշտպանության համակարգի հետ կապված խնդիրը: Խոսքը Լեհաստանում և Ռումինիայում տեղակայված համակարգերի մասին է: Այդ առաջարկությունը արվեց, ու դա չի բխում Հայաստանի և մյուս երկրների շահերից: Այս թիրախավորմամբ մենք դառնում ենք ՌԴ- արևմուտք հակասության հետևանքների կրողը: Սա այդ գագաթնաժողովի՝ Հայաստանի համար ոչ նպաստավոր դրսևորումներից է, որի մասին այդքան էլ շատ չի խոսվում:

-Փոխարենը շատ քննարկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չընտրելու հարցը: Ինչո՞ւ, Ձեր կարծիքով, քարտուղար չընտրվեց:

-Քարտուղարի ընտրության հետաձգումը ևս չէր բխում Հայաստանի շահերից: Ասում են, թե դա կապված է անձերի հետ, բայց ես չեմ կիսում այդ տեսակետը: Քարտուղարի ով լինելու հարցը այդ պահին չէր լուծվելու, այդ հարցը ճշտվում է նախապես: Ես կարծում եմ, որ Ռուսաստանը այդ հետաձգումով ուղղակի ուզեց, թեկուզ մինչև դեկտեմբեր, իր հսկողության տակ պահել ՀԱՊԿ-ի անմիջական ղեկավարումը:

-Մինչ գագաթնաժողովը խոսվում էր, թե դրա ընթացքում նաև Ղարաբաղին առնչվող հարց է քննարկվելու: Չքննարկվեց, ինչո՞ւ:

-Սա ևս մեկ անգամ հաստատում է տեսակետը, որ գագաթնաժողովը Հայաստանի համար ոչ մի դրական հետևանք չունեցավ: Նույնիսկ Երևանում՝ Հայաստանը, և ինչու միայն Հայաստանը, ՀԱՊԿ անդամ որևէ երկիր չբարձրացրեց քառօրյա պատերազմի, Ադրբեջանի սանձարձակ պահվածքի հարցը: Բարձր մակարդակով՝ ի դեմս ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովի, նախապես հայտարարվեց, որ նման քննարկում օրակարգում չի լինելու: Մինչդեռ փաստ է, որ Ադրբեջան-Թուրքիա համագործակցությունը Հայաստանի անվտանգությանն սպառնացող թիվ 1 խնդիրն է:

-Մոտ օրերս նոր կառավարության ծրագիրը կուղարկվի Ազգային ժողով. ի՞նչ եք ակնկալում, ինչպիսի՞ն պիտի լինի այն:

-Շատ պարզ մի բան՝ կոնկրետություն: Եթե կառավարության ծրագիրը հստակ չասի, թե կոնկրետ որ ոլորտում ինչ փոփոխություններ և ինչ ժամկետներում է նախատեսում իրականացնել, կնմանվի նախորդ տապալված ծրագրին:

-ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ուզում են ՀԱԿ-ի շուրջ ընդդիմադիրների միասնական պլատֆորմ ձևավորել: Կմիանա՞ք:

-Առաջարկելը իրենց իրավունքն է: Բայց մենք կարող ենք նախընտրական միավորում կազմել բացառապես այն ուժերի հետ, որոնց հետ գաղափարական ընդհանրություններ ունենք:

-ՀԱԿ-ի հետ չունե՞ք այդպիսի ընդհանրություններ:

-Մեզ համար սկզբունքային հարց է Եվրասիական տնտեսական միության նկատմամբ ուժերի ունեցած դիրքորոշումը: Մենք դեմ էինք, ՀԱԿ-ը՝ կողմ:

-Բայց մեր քաղաքական դաշտում գրեթե բոլոր ուժերը կողմ են եղել ԵՏՄ-ին, չի՞ ստացվում, որ դա հայտարարելով պայման՝ սահմանափակում եք Ձեր համագործակցության հնարավորությունները:

-Ցանկացած առաջարկ մենք պատրաստ ենք քննարկել, բայց մեկնակետը, այո, լինելու է ԵԱՏՄ-ի վերաբերյալ դիրքորոշումը: Սա մեզ համար սկզբունքային հարց է:

Քվեարկության պատմություն

Քոքոբելյան Խաչատուր Գրիշայի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Քոքոբելյան Խաչատուր Խմբակցություններում չընդգրկված 445 126 130 22 240 37 14
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները