Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Փոքրերը միշտ փորձում են հոշոտել մեծերին

Փոքրերը միշտ փորձում են հոշոտել մեծերին
Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ:  -Ըստ parliamentmonitoring.am-ի վիճակագրական ծրագրի տվյալների` ՀՀԿ խմբակցության պատգամավորները, ի տարբերություն նախորդ գումարումների, 5-րդ գումարման  անցած աշնանային նստաշրջանում բավական ակտիվ են եղել և նախագծերը քննարկելիս, և ԱԺ այցելություններով: Ինչո՞վ եք բացատրում այս ակտիվացումը: -Մոտիվների փոփոխություն է: Ունենք հմուտ պատգամավորներ, և նրանք կարող են կիսել իրենց տեսակետը մյուսների հետ, լսել մյուսներին: Այսօր ֆորմատ է փոխվել:  Մեր պատգամավորների ակտիվացումը պայմանավորված է մի քանի գործոններով. կազմակերպական խնդիրներ, մոտեցումների, ձևակերպումների փոփոխություն, երկրում ծառացած տարբեր հարցեր:    -ՀՀԿ խմբակցությունը նորից փոխել է իր ներկայացուցչին էթիկայի հանձնժողովում. Հովհաննես  Սահակայնը այստեղ չհասցրեց մեկ ամիս էլ չաշխատեց. ինչո՞ւ ՀՀԿ-ն որոշեց  նրան նորից փոխարինել Դավիթ Հարությունյանով:    -Դավիթ Հարությունյանին մենք չէինք էլ փոխել, պարզապես հունվարի սկզբին նա պիտի մասնակցեր Ստրասբուրգում անցկացվող ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին, բացակայեր քաղաքից, դրա համար որոշեցինք, որ էթիկայի հանձնաժողովում նրա փոխարեն նիստերին ժամանակավորապես կմասնակցի Հովհաննես Սահակյանը: -Դժվա՞ր է ՀՀԿ-ում Դավիթ Հարությունյանին փոխարինող գտնել:  -Չէ, խնդիրը դա չէ: Ուղղակի ի սկզբանե որոշել ենք, որ ինքը կաշխատի այդ հանձնաժողովում, և փոփոխելու որևէ խնդիր չենք տեսնում: Եթե նոր մոտեցումներ կլինեն, կարող է և փոխենք, կարող է ինքը չցանկանա, բայց նման բան դեռ չկա:  -Էթիկայի հանձնաժողովում կա 3+3+1 հարաբերակցություն.մեկը ԲՀԿ-ի ներկայացուցիչն է, ու նրա ձայնը կարող է վճռորոշ լինել: Ակնկալո՞ւմ եք ԲՀԿ-ի աջակցությունը հանձնաժողովում: -Դա հանձնաժողովի և ԲՀԿ-ի որոշելու խնդիրն է, մենք ոչինչ էլ չենք ակնկալում: -Ինչո՞ւ են հատկապես հանրապետականները հայտնվում էթիկայի հանձնաժողովի դիտակետում: -Որովհետև քաղաքական ամենամեծ ուժն է, ամենամեծ հարվածներն էլ պիտի ստանա: Միշտ փոքրերը  փորձում են հոշոտել մեծերին: Բնության օրենք է: -Պարոն Սահակյան, ինչո՞ւ  հանրապետական պատգամավորները չեն մասնակցում Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավին: -Այդպես չէ: Մենք որոշել ենք, որ քառօրյայի այս 4 օրերին մարդիկ ժամը 6-ից հետո կգնան կուսակցական գրասնեյակներ: Իսկ Սերժ Սարգսյանը միայնակ չէ: Պարզապես դերակատարումների բաժանում գոյություն ունի: Մեր գործիչները անընդհատ տարածքներում են, բոլոր մարզերում: -Քաղաքական կոալիցիայից դուրս գալուց հետո առաջին անգամ այս երկուշաբթի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եկավ խորհրդարան. կարելի՞ է ասել, որ լարվածությունը ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններում անցել է, և նախագահական ընտրություններից հետո ԲՀԿ-ն նորից կարող է վերադառնալ կոալիցիա: -Այսօր հնարավոր չէ խոսել, թե ինչ զարգացումներ կլինեն նախագահական ընտրություններից հետո, որովհետև յուրաքանչյուր ընտրությունից հետո իրավիճակ է փոխվում: Ես հնարավոր եմ համարում նույնիսկ այնպիսի մի իրավիաճակ, որ ՀԱԿ-ն էլ ավելի բարձր մտածողություն հանդես բերի: Այ այդքան ամեն բան այս պահին անկանխատեսելի է:  
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները