Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Զ. Փոստանջյան. Գալուստ Սահակյանը գրաքննի՞չ է

Զ. Փոստանջյան. Գալուստ Սահակյանը գրաքննի՞չ է
Հարցազրույց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ: 

-Երբ հայտնի դարձավ, թե Դուք Սուրեն Խաչատրյանին վերաբերող նախագիծ եք հեղինակել (վերնագիրը՝ «ՀՀ ԱԺ հայտարարությունը ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին նշանակված բանդիտի որակավորում ունեցող անձի՝ Սուրիկ Խաչատրյանի (հանրությանը առավել հայտնի Լիսկա մականվամբ) մասին»), անմիջապես հետևեցին խոսակցությունները, թե ուզում եք շոու սարքել: Չկա՞ սրա մեջ ճշմարտության մաս, եթե նկատի ունենանք, որ հայտարարության նախագիծը, ՀՀԿ-ն, միևնույն է, թույլ չի տա, որ քննարկվի և ընդունվի:


-Ինչպե՞ս կարող է քաղաքական մարմնի կողմից գնահատական տալը շոու համարվել: ՀՀԿ-ն, որի անդամ է Սուրեն Խաչատրյանը, որպես իշխող կուսակցություն չի տվել քաղաքական գնահատական: Այս հայտարարությունը հենց այդ գնահատականը տալու միտումն ունի: Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե մի քանի անգամ դատապարտված անձի վերաբերյալ քննարկումը շոու է, դա իրենց խնդիրն է: Ավելին, այդ նրանք են հանցագործին մարզպետ նշանակելով շոու անում երկրում: 
Մանրամասն
12/10/2014

Այնպես չէ, որ մեկ օրում ստարտ վերցնեք ու ակտիվանանք

Այնպես չէ, որ մեկ օրում ստարտ վերցնեք ու ակտիվանանք
Parliamentmonitoring.am-ի վիճակագրության համաձայն՝ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Կարապետյանը խորհրդարանական գործունեության 1 տարվա ընթացքում ընդամենը մեկ հարց է տվել, որևէ նախագծի քննարկման ժամանակ ելույթ չի ունեցել, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել : 
Հիշեցնենք, որ Ա.Կարապետյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել Սյունիքի թիվ 38 ընտրատարածքից 2013թ. սեպտեմբերի 29-ին՝ Սուրեն Խաչատրյանի հրաժարականից հետո Սյունիքի մարզպետ նշանակված ՀՀԿ-ական պատգամավոր Վահե Հակոբյանի փոխարեն: Մինչ այդ Ա.Կարապետյանը զբաղեցնում էր Սյունիքի մարզպետի խորհրդականի պաշտոնը, իսկ դրանից առաջ Կապանի քաղաքապետն էր:

- Պարոն Կարապետյան, նախ որպես քաղաքապետ, ապա՝ մարզպետի խորհրդական երկար տարիներ աշխատել եք Սուրիկ Խաչատրյանի հետ: Ձեր կարծիքով հատկապես Բուդաղյանների դեպքերից հետո ճի՞շտ էր նրան նորից Սյունիքի մարզպետ նշանակելը:

- Նրա նշանակումը Հանրապետական կուսակցության քաղաքական որոշում էր, նրան նշանակում է վարչապետը: Եվ վարչապետն արդեն պատասխանել է, թե ինչ չափանիշներ է հաշվի առել այդ նշանակումը կատարելիս:
Մանրամասն
08/10/2014

Գ. Նուշիկյան. Ես ձևի հետևից չեմ ընկնում

Գ. Նուշիկյան. Ես ձևի հետևից չեմ ընկնում
Ըստ parliamentmonitoring.am-ի վիճակագրության` 5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանում 131 պատգամավորների գրեթե կեսը` 66 պատգամավոր, նիստերի դահլիճում օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ ոչ մի հարց չի տվել և չ մի ելույթ չի ունեցել: ՀՀԿ և ԲՀԿ խմբակցություններում «լուռ» պատգամավորները կեսից ավելի են. ՀՀԿ-ում` 70-ից 35-ը, ԲՀԿ-ում` 36-ից 21-ը: parliamentmonitoring.am-ը  շարունակում է հարցազրույցների շարքը խորհրդարանում ակտիվությամբ չառանձնացած պատգամավորների հետ: Մեր զրուցակիցը «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանն է:


-Պարոն Նուշիկյան, ըստ parliamentmonitoring.am-ի վիճակագրության, Դուք Ազգային ժողովի պասիվ պատգամավորներից եք, ով, ընդամենը 1 բացառությամբ, ելույթ չի ունեցել, հարց չի տվել: Ինչո՞ւ:


-Ես տնտեսական հանձնաժողովի անդամ եմ ու օրինագծերի քննարկմանը ակտիվ մասնակցում եմ հանձնաժողովում:



Մանրամասն
02/10/2014

Օրենքները համապատասխանեցվում են խորհրդարանի այսօրվա «կոնտինգենտին»

Օրենքները համապատասխանեցվում են  խորհրդարանի այսօրվա «կոնտինգենտին»

Parliamentmonitoring-ի զրույցակիցը նախագծի հեղինակ Ռուբեն Հակոբյանն է: :


- Պարոն Հակոբյան, ո՞րն էր Ձեր ներկայացրած նախագծի նպատակը:


- Մեր պառլամենտը պրոֆեսիոնալ է, և ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորները պետք է զբաղվեն միայն պատգամավորական գործունեությամբ: Բայց, ցավոք, խորհրդարանում ստեղծված պայմաններն այնպիսիսն են, որ պատգամավորներին լիարժեք հանգստի հնարավորություն է տրված, իսկ օրենսդրական նախաձեռնությունների 95 տոկոսը ներկայացվում է կառավարության կողմից: Այսինքն, պառլամենտն իր առաքելությունը չի կատարում, իսկ օրենքներն ու նախագծերը համապատասխանեցվում են այսօրվա խորհրդարանի «կոնտինգենտին»: Մեր նախաձեռնությունը նպատակ ուներ պառլամենտի աշխատանքն ավելի դինամիկ ու  պրոֆեսիոնալ հիմքերի վրա դնելու հնարավորություն ստեղծել:

Մանրամասն
01/10/2014

Կառավարության որոշումները քննարկելը կոռեկտ չէ

Կառավարության որոշումները քննարկելը կոռեկտ չէ
Հարցազրույց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովի հետ:

-Սուրեն Խաչատրյանը, ում անունը կապվում է մի քանի քրեական պատմության հետ, նորից նշանակվեց Սյունիքի մարզպետ: Նշանակո՞ւմ է սա, որ ՀՀԿ-ում կադրերի պակաս կա: 

-Ես կառավարության կադրային որոշումները  քննարկելը կոռեկտ չեմ համարում: 

-Կուսակցության ղեկավար մարմիններում այս հարցը չի՞ քննարկվել: 

-Ո՞նց չի քննարկվել, քննարկվել է: Հիմա կա կառավարության որոշումը, ու պետք է հետևել, որ բոլոր մարզպետները շատ լավ աշխատեն:
Մանրամասն
27/09/2014

Ով Գալուստ Սահակյանին բարևում է, ասում են՝ համագործակցում է իշխանությունների հետ

Ով Գալուստ Սահակյանին բարևում է, ասում են՝ համագործակցում է իշխանությունների հետ

Հարցազրույց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ:

-Պարոն Սահակյան, ՀՀԿ խմբակցությունը նախորդ շաբաթ դռնփակ նիստ էր հրավիրել՝ նախապես և մանրամասնորեն ծանոթանալու համար առաջիկա քառօրյայում ներկայացվող նախագծերին: Նման խորհրդակցություններ նախկինում չեն եղել: Արդյո՞ք պատճառը նախագահի՝ խմբակցությունը կարգի հրավիրելու կոչն է, ինչպես գրում է մամուլը: 

-Բոլորովին: Դա սխալ տեսակետ է: Չի եղել հատուկ դռնփակ նիստ: Սա ավելի շատ ռազմավարություն մշակելու խնդիր է և ոչ թե օրինագծերին ծանոթանալու: Ուզում ենք որոշել՝ ինչպես հանդես գանք, որ մեր ընդունած օրենքները ազդեցություն ունենան հասարակական կարծիքի վրա:

-Այսինքն, ՀՀԿ խմբակցությունը իր ռազմավարությունը փոխելու, շտկելու կարի՞ք ունի:

-Տարիներ են եղել, որ ռազմավարությունը ամիս-ամիս է փոխվել, դիմագիծ ունեցող քաղաքական ուժը պետք է միշտ շտկի իր ռազմավարությունը: Դա ներկուսակցական աշխատանք է, և հերյուրանքներ են, թե նախագահը խորհրդի նիստում է որոշել խմբակցությունը կարգապահ դարձնել: 

Մանրամասն
23/09/2014

Մենք կուզենայինք, որ ՀՅԴ-ն մասնակցեր հանրահավաքին

Մենք կուզենայինք, որ ՀՅԴ-ն մասնակցեր հանրահավաքին
Հարցազրույց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ

-Այն, որ ՀՅԴ-ն չի մասնակցելու երկար սպասված միասնական հանրահավաքին, նշանակո՞ւմ է, որ խոսակցությունները քառյակի պառակտման մասին իրական են դառնում: 

-Ոչ: Մենք հասկանում ենք ՀՅԴ-ի մոտեցումը և ըմբռնումով ենք մոտենում դրան: Ավելին, հասկանալի չէր լինի, եթե հանրահավաքին շրջանցվեր այնպիսի առանցքային թեմա, ինչպիսին սահմանադրական փոփոխություններն են, և քանի որ այս լրջագույն խնդրի վերաբերյալ ՀՅԴ-ի և քառյակի մյուս 3 ուժերի միջև կան լուրջ հակասություններ, ՀՅԴ-ն որոշեց չմասնակցել հանրահավաքին, և ՀՅԴ-ի պահվածքը ադեկվատ չէր լինի, եթե անգամ հանրահավաքից առաջ պայմանավորվեինք շրջանցել այդ թեման: 
Մանրամասն
17/09/2014

Ես ինչ ուզում եմ, դառնում եմ. Աշոտ Աղաբաբյան

Ես ինչ ուզում եմ, դառնում եմ. Աշոտ Աղաբաբյան
Ըստ parliamentmonitoring.am-ի վիճակագրության՝ 5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանում 131 պատգամավորների գրեթե կեսը` 66 պատգամավոր, նիստերի դահլիճում օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ ոչ մի հարց չի տվել և ոչ մի ելույթ չի ունեցել: ՀՀԿ և ԲՀԿ խմբակցություններում «լուռ» պատգամավորները կեսից ավելին են. ՀՀԿ-ում՝ 70-ից 35-ը, ԲՀԿ-ում՝ 36-ից 21-ը: parliamentmonitoring.am-ը հարցազրույցների շարք է սկսում խորհրդարանում ակտիվությամբ չառանձնացած պատգամավորների հետ: Մեր զրուցակիցը Հանրապետական խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն է:

- Պարոն Աղաբաբյան, Դուք Հանրապետական խմբակցության այն պատգամավորներից եք, ովքեր աչքի չեն ընկնում իրենց օրենսդրական ակտիվությամբ՝ նիստերի ժամանակ հարցեր չեք տալիս, ելույթներ չեք ունենում և օրինագծեր չեք հեղինակում: Ինչո՞վ եք դա բացատրում:

- Եթե մարդը պատգամավոր է, դա չի նշանակում, որ պետք է անընդհատ խոսի, հարցեր տա, անընդհատ իրեն ցույց տա...
Մանրամասն
11/09/2014

Ես իմ ելույթների վրա տանջվում եմ

Ես իմ ելույթների վրա տանջվում եմ
Հարցազրույց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ

-Ըստ Parliamentmonitoring.am կայքի վիճակագրական տվյալների` նախորդ` գարնանային նստաշրջանի ընթացքում ամենաակտիվ խմբակցությունը եղել է ՀԱԿ-ը: Սպասվա՞ծ էր այս արդյունքը: 

-Չասեմ, թե սպասված էր, բայց շատ հաճելի էր, որ այն աշխատանքը, որ կատարում ես, արձանագրվում է, բարձրաձայնվում է: Ես ավելին ասեմ. եթե խմբակցությունը ունենար ավելի մեծ աշխատակազմ, իրավաբաններ, տնտեսագետներ, մենք ավելի ակտիվ կլինեինք: Բայց քանի որ կառավարությունը կարճ ժամկետներում մեծ քանակությամբ օրինագծեր է բերում, մենք ուղղակի չենք հասցնում դրանց հետևից գնալ: Օրինակը արտահերթի ժամանակ մի շնչով, առանց կարդալու ընդունված 60 օրենքներն են: 
Մանրամասն
09/09/2014

Ոչ իշխանական ուժերին հաջողվել է օրակարգ թելադրել

Ոչ իշխանական ուժերին հաջողվել է օրակարգ թելադրել
Հարցազրույց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի հետ:

-Պարոն Պողոսյան, ի՞նչն եք կարևորում կամ առանձնացնում Ազգային ժողովի գարնանային նստաշրջանից:

-Հավանաբար պետք է նշել այն, որ առաջին անգամ երեք ընդդիմադիր և մեկ այլընտրանքային ուժերին, հետո ՕԵԿ-ին հաջողվեց օրակարգ թելադրելու մի քանի փորձ կատարել: Երբ իշխանությունների բերած օրակարգն ամբողջովին կանգնում էր, և մենք կարողանում էինք մեր հարցերն առաջ քաշել: Այդպիսով, խորհրդարանի ընդդիմադիր թևը կարողացավ մի քանի նախաձեռնություն քննարկման դնել: Նաև հաջողվեց հասնել կառավարության ու վարչապետի փոփոխությանը: Ճիշտ է, դա կոնկրետ «Ժառանգության» նպատակը չէր, մեր խնդիրն ամբողջ, համակարգային փոփոխությունն էր, այնուամենայնիվ քայլ առ քայլ հնարավոր է ինչ-որ փոփոխությունների հասնել: Ունեցել ենք նաև չհաջողված դեպքեր, որից պետք է դասեր քաղել, որպեսզի աշնանը սխալները չկրկնենք:
Մանրամասն
18/07/2014
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter