Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ՕԵԿ-ը սպասում է քառյակի մեսիջին

ՕԵԿ-ը սպասում է քառյակի մեսիջին
Հարցազրույց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ:

-Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Գալուստ Սահակյանն ընտրվեց 101 կողմ, 3 դեմ ձայնով: Քվեարկությունը գաղտնի էր, բայց թվային պատկերը շատ խոսուն է:

-Ես պատկերի մասին ոչինչ ասել չեմ կարող, որովհետև հանձնաժողովի անդամ չունեմ, ու իմ մեկնաբանությունը կարող է լինել սուբյեկտիվ: Մենք մեր խմբակցության անդամներին թողել ենք ազատ, հետևաբար, չեմ կարող ասել, թե ով ինչպես է քվեարկել: 
Իսկ ինչո ՞ւ ՕԵԿ-ը մյուս ընդդիմադիր խմբակցությունների նման չհրաժարվեց քվեարկությանը մասնակցելուց ընդհանրապես: 
Որովհետև մենք կարծում ենք, որ պետք է ընտրական գործընթացներին մասնակից լինել, եթե անգամ արդյունքները կանխորոշված են: Ինքներս ենք քաղաքացիներին կոչ անում մասնակցել ընտրություններին, ու քաղաքական ուժերը պետք է նաև օրինակ լինեն հանրության համար: 

-Կարծում եք քաղաքական ուժերը և կոնկրետ ՕԵԿ-ը այսօր այնքան հեղինակություն ունեն, որ կարող են հասարակության համար օրինա ՞կ ծառայել: 

-Դուք Ձեր սուբյեկտիվ կարծիքով հարցադրում եք ձևակերպում: ՕԵԿ-ի հեղինակությունն այնքան է, որքան ինքը ձայն է հավաքում: ՕԵԿ-ը 17 տարի ձայն է հավաքել:

Մանրամասն
29/04/2014

Նախագահական մոդելն իրեն չի սպառել

Նախագահական մոդելն իրեն չի սպառել
Հարցազրույց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանի հետ: 

-Վերջին ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն դեմ էր արտահայտվում խորհրդարանական մոդելին: Կարելի՞ է ասել, որ ՀՀԿ-ի ու նախագահի դիրքորոշումները համընկնում են: Եթե այո, Դուք հանձնաժողովում այս առումով բախում ունեցե՞լ եք:
 

-Ես հանձնաժողովում հանդես եմ եկել ոչ թե որպես կուսակցական, այլ՝ որպես մասնագետ, ունեմ իմ վերապահումները առաջարկվող խորհրդարանական մոդելի վերաբերյալ և  պատրաստ եմ քննարկել դրանք: Ես համարում եմ, որ նախագահական մոդելն իրեն ամբողջովին չի սպառել: Այն ենթակա է կատարելագործման, ավելի մոտեցման խորհրդարանականին: Ես հանձնաժողովում իմ այս կարծիքը ներկայացրել եմ, իսկ կուսակցության կարծիքը կձևավորվի քննարկումների արդյունքում:
Մանրամասն
20/04/2014

Ոչ ստիպում ենք, ոչ էլ խնդրում

Ոչ ստիպում ենք, ոչ էլ խնդրում
Հարցազրույց Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ:

- ԲՀԿ-ն հայտարարել է, որ չի պատրաստվում կառավարության մաս կազմել: Տպավորություն է, թե Ս.Սարգսյանն ու ՀՀԿ-ն ավելի շահագրգիռ են, այդ ուժերը կոալիցիայի մաս կազմեն:

- Ոչ, սխալ տպավորություն է: Եթե չեն ցանկանում, մենք նրանց ոչ ստիպում ենք, ոչ էլ այդպես շատ խնդրում: Ընդամենը նախագահի հետ հանդիպում է եղել, առաջարկություն է արվել: Եվ եթե չեն ընդունել այդ առաջարկը, դրանից որևէ մեկը վատ չի զգում: Ով կընդունի առաջարկը՝ լավ, ով չի ընդունի՝ էլի լավ:
Մանրամասն
14/04/2014

Նախագահը չի զիջում, նախագահը հեռանում է

Նախագահը չի զիջում, նախագահը հեռանում է
Հարցազրույց քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանի հետ:

-Ձեր կարծիքվ ինչ՞ու ՀՀԿ-ն ապրիլի 10-ի նիստում չհրապարակեց նոր վարչապետի անունը: 

-Հետևելով տարբեր կարծիքների, հայտարարությունների` այն տպավորությունն եմ ստացել, որ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների ընթացքում տարբեր կողմերից պայմաններ են դրվել , և դրանց շուրջ համաձայնության գալու համար իշխանությանը ժամանակ է պետք: Կհամաձայնեցնեն ու կհայտարարեն: 
Մանրամասն
10/04/2014

Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում

Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում

Հարցազրույց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար, էթիկայի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ:

-Ինչո՞ւ էթիկայի հանձնաժողովը եզրակացություն չի ներկայացնում եզդիական ՀԿ-ներից ստացված դիմումի վերաբերյալ: Տպավորություն է, թե հանձնաժողովը փորձում է համոզել դիմողներին՝ հետ վերցնել դեռևս 2013-ի ավարտին ստացված դիմումը: 

-Բացարձակ սխալ տպավորություն է: Ուղղակի քանի որ էթիկայի հանձնաժողովի նախագահ փոխվեց, որոշեցինք ավելի առարկայական ծանոթանալ հարցին, կարելի է ասել` գործը սկսեցինք սկզբից, չնայած բավական լուրջ աշխատանք էր տարվել: Որևէ ժամկետ չենք խախտել: Համոզելու կամ լեզու գտնելու խնդիր էլ չկա: Սա երկու բարեկամ ժողովուրդներին վերաբերող խնդիր է, որը շատ ավելի լուրջ է, և չենք ուզում, որ որևէ թյուրիմացություն վտանգի այն:

Մանրամասն
08/04/2014

Կոալիցիան ընկալվում է որպես պաշտոնների շուրջ համաձայնություն

Կոալիցիան ընկալվում է որպես պաշտոնների շուրջ համաձայնություն
Հարցազրույց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հետ:

-Հնարավոր համարո՞ւմ եք, որ ձևավորվի նոր կոալիցիա:

-Քանի որ կոալիցիա տերմինը հեղինակազրկվել է, և կոալիցիան ցավալիորեն ընկալվում է որպես պաշտոնների շուրջ որոշակի համաձայնություն, ես շատ կուզենայի, որ այդ բառը չօգտագործվեր: Իսկ զուտ համաձայնության տեսակետից, համաձայնության կառավարության մակարդակով` ինչու չէ, հնարավոր է:
Մանրամասն
05/04/2014

Նման ֆիասկո ապրած ուժը պետք է հրաժարվեր քաղաքականությունից

Նման ֆիասկո ապրած ուժը պետք է հրաժարվեր քաղաքականությունից
Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ:

- Պարոն Հարությունյան, չե՞ք կարծում, որ սոցիալ-տնտեսական առկա իրավիճակում ոչ իշխանական ուժերն ունեն կառավարությանն անվստահություն հայտնելու բոլոր իրավունքներն ու հիմքերը:

- Ընդդիմությունը միշտ էլ կարող է նման նախաձեռնությամբ հանդես գալ: Եթե մի պահ վերանանք այն հարցադրումից, թե արդյոք կան այդ նախաձեռնությունը ներկայացնելու սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական նախադրյալները, ապա մեկ այլ հարցադրման` իրավա-քաղաքական նախադրյալների դեպքում հարցը հավելյալ մեկնաբանություններ է պահանջում: Կառավարությունն այդուհանդերձ ձևավորվում է քաղաքական մեծամասնության կողմից, և ջրբաժանը անցնում է ոչ թե Ազգային ժողովի և կառավարության միջև, այլ՝ իշխանության և ընդդիմության միջև:
Մանրամասն
30/03/2014

Քառյակն ուղղորդվում է Օբամայի, Պուտինի, Հզբոլլահի կողմից

Քառյակն ուղղորդվում է Օբամայի, Պուտինի, Հզբոլլահի կողմից
Հարցազրույց Ազգային ժողովի «Ժառաանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ:

-Ոչ իշխանական քառյակի վերջին հանդիպումից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ասաց, որ քառյակը մշակում է սոցիալ-տնտեսական բարեփոխումների ծրագիր՝ ապրիլի 28-ին ներկայացնելու համար: Այդ ծրագիրը ո՞ր փուլում է:

-Աշխատանքային: Մինչև ապրիլի 28-ը այն պատրաստ կլինի, բայց բացի սոցիալ-տնտեսաականից, այն կունենա նաև քաղաքական բաղադրիչ: 
Մանրամասն
26/03/2014

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն անակնկալ է մատուցել Հրանտ Բագրատյանին

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն անակնկալ է մատուցել Հրանտ Բագրատյանին
Հարցազրույց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ:

- Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին անգամ դրական եզրակացություն տվեց Ձեր հեղինակած նախագծին, և այն ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս որոշումը, հատկապես այն դեպքում, երբ կառավարությունը Ձեզ առաջարկել էր առայժմ ձեռնպահ մնալ դրա քննարկումից:

- Չեմ կարող որևէ կերպ բացատրել, որովհետև եթե տրամաբանությամբ դիտարկենք, ապա նման օրինագծերը մերժելը հեշտ չէ: Սա ակնհայտ կարևոր ու օգտակար օրինագիծ է և նշում է այն թերությունը, բացթողումը, որն առաջացել էր 2004թ. այդ օրենքը ընդունելուց հետո: Ընդունել են օրենք, որով երաշխավորում են միայն ֆիզիկական անձանց ավանդները, իսկ իրավաբանական անձինք մնացել էին գործընթացից դուրս: Սա առաջացրել էր դժգոհություն, որոշակի առումով առաջացրել էր նաև երկրից կապիտալի արտահոսք:
Մանրամասն
22/03/2014

Կառավարության հարցը՝ ապրիլի 28-ին

Կառավարության հարցը՝ ապրիլի 28-ին
Հարցազրույց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ:

-ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» մոտ երկու ամիս հանդիպում էին, բայց միայն այսօր կառավարությանը անվստահություն հայտնելու միասնական որոշում կայացվեց: Կարելի՞ է ենթադրել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մոտ տեղի ունեցած հանդիպումները նպաստեցին որոշման կայացմանը:

-Ես ոչ կուզեմ նսեմացնել, ոչ էլ չափազանցնել Գագիկ Ծառուկյանի դերակատարումը: Բոլոր քաղաքական ուժերն էլ հավասար ներդրում ունեցան, բոլորն էլ կառուցողական մոտեցում դրսևորեցին, և ունեցանք այսօրվա որոշումը: 
Մանրամասն
19/03/2014
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter