Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ՀՀ կառավարությունը չի սիրում ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ կառավարությունը չի սիրում ՀՀ Սահմանադրությունը
Հարցազրույց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հետ: 

- Այս քառօրյայում առաջին ընթերցմամբ ընդունվեց  դատարանների նախագահների նշանակման կարգում փոփոխություն նախատեսող օրենսդրական փաթեթը: Առաջարկվում է, որ դատարանների նախագահները պաշտոնավարեն ոչ թե ցմահ, այլ նշանակեն 5 տարին մեկ : Դա ընդունելի՞ տարբերակ է:

- Այդ օրինագծերում ինձ համար ամենամտահոգիչն այն է, որ ցմահ նշանակված դատարանների նախագահներին ցանկանում են օրենքով ազատել զբաղեցրած պաշտոններից այն դեպքում, երբ սահմանադրական նորմի ուժով նրանք նշանակվել են մինչև իրենց 65 տարին լրանալը: Այսինքն օրենքով ուզում են փորձել ի չիք դարձնել Սահմանադրական նորմերից մեկը:ստացվում է՝ գործադիրը ցանկություն ունի մեծ թվով դատարանի նախագահներ նշանակել: Ճիշտ է՝ օրինագծի ընդունումը պատճառաբանում են կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով, բայց իրականում մեծ թվով դատարանների նախագահների նշանակումը իր մեջ  մեծ կոռուպցիոն ռիսկ է պարունակում:
Մանրամասն
14/03/2014

Եթե միլիոն անգամ փորձեն, մի բան կստացվի

Եթե միլիոն անգամ փորձեն, մի բան կստացվի
-Պարոն Այվազյան, խոսենք նաև մեկ այլ, «Նաիրիտի» չստեղծված հանձնաժողովի մասին: Հնարավո՞ր է՝ ընդդիմության այս նախաձեռնությանն էլ մեծամասնությունը տեր դառնա ու հանձնաժողով ստեղծի:

-Որոշում իրականացնողը մեծամասնությունն է, հենց դրա համար է մեծամասնություն: Ընդդիմությունը աում է՝ թող ես անեմ, մենք էլ ասում ենք՝ երբ կլինես մեծամասնություն, այն ժամանակ էլ կանես: Եթե վաղը կամ մյուս օրը հանրապետության որևէ քաղաքացի մի լավ բան ասի, ու մենք իրականացնենք, ինչ տարբերություն: Ընդհանրապես, ինչ տարբերություն՝ ընդդիմություն է թե դիմություն. բոլորն էլ մերոնք են: Ես, որպես հանձնաժողովի նախագահ, ասացի՝ 3 ամիս ժամանակ տվեք, մինչև «Նաիրիտի» բանակցությունները ավարտվեն: Չհամաձայնեցին: Հիմա, եթե հարցի կարգավորումից հետո մեծամասնությունը այդ հանձնաժողովը ստեղծի, պիտի ասեն՝ վայ, սրա տերը մենք ենք: Տերը նա է, ով որոշում է ընդունում: 
Մանրամասն
06/03/2014

Որոշ ուժեր փորձում են ձերբազատվել մարտիմեկյան ծանր բեռից

Որոշ ուժեր փորձում են ձերբազատվել մարտիմեկյան ծանր բեռից

Հարցազրույց Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր առաջին հանձնաժողովի  նախագահ Սամվել Նիկոյանի հետ:

Պարոն Նիկոյան, չե՞ք կարծում, որ մինչև մարտի 1-ը չբացահայտվի, ՀԱԿ-ը պարտավոր է հարցը բարձրացնել և պահանջատեր լինել. ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկի տեսքով, հանրահավաքի կամ մեկ այլ միջոցառման և անկախ հանգամանքից, թե իշխանությունները դա գարնանային սրացում թե քաղաքական շահարկում կհամարեն:


- Համաձայն եմ, բայց առաջ դա անում էր միայն ՀԱԿ-ը: Հիմա նրանց միացել են նախկին կոալիցիայի անդամները, և նրանք էլ են դնում նույնպահանջները, իսկ ՀԱԿ-ը սա դրական է գնահատում: Նախկինում բարիկադների տարբեր կողմերում կանգնած մարդիկ հիմա միասին են այդ խնդրին անդրադառնում: Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա կգա մի պահ, որ միգուցե հանրապետականների՞ց էլ այնտեղ լինեն:

Մանրամասն
28/02/2014

ՀՀԿ-ի միասնական քվեարկության վերջը գալու է

ՀՀԿ-ի միասնական քվեարկության վերջը գալու է

Հարցազրույց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ:


-ՀԱԿ խմբակցությունը հայտարարել է մեծամասնության նախաձեռնած գազի հանձնաժողովը բոյկոտելու մտադրության մասին: Տպավորություն է, թե ՀԱԿ-ը չի ուզում միանալ ՀՀԿ-ի նախաձեռնությանը, որովհետև նրանք էլ մերժեցին ձերը: Այս ինքնանպատակ հակադրությունը կարո՞ղ է արդյունավետ լինել:
 

-Սա չի կարող ինքնանպատակ հակադրություն կոչվել, որովհետև մենք շատ կոնկրետ առաջարկ ենք ներկայացրել` հանձնաժողովը պետք է գործի բաց ու հրապարակային: Մեծամասնությունը ասում է, որ նիստերը պետք է լինեն փակ, իսկ փաստաթղթերը պիտի չհրապարակվեն: Նման գաղտնիության պայմաններում են ծնվել աննորմալ պայմանագրերը ու գները: Մենք այդ գաղտնիության դեմ ենք պայքարել ու հիմա խայծը կուլ տանք և գնանք փակ գործունեությա՞մբ զբաղվենք: 

Մանրամասն
22/02/2014

Չեմ ցանկանում մեկնաբանել Սերժ Սարգսյանին

Չեմ ցանկանում մեկնաբանել Սերժ Սարգսյանին
Հարցազրույց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի հետ:

- ԲՀԿ-ն դեմ է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը, մինչդեռ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 15-ին` ԵԿՄ-ի համագումարին ժամանակ, քննադատեց այդ համակարգը քննադատողներին, նշեց, որ բարեփոխումը «երկար և էժան» փողեր է ապահովելու, որոնք ներդրվելու են Հայաստանի տնտեսության մեջ և նպաստելու են մեր երկրի տնտեսական աճին: ԲՀԿ-ն ու ընդդիմադիր խմբակցություննե՞րն են իրենց քննադատություններում ոչ օբյեկտիբ, թե՞ Ս.Սարգսյանն է դրական լույսի ներքո ներկայացնում համակարգը:


- Ես հարցն այդպես չէի ձևակերպի, ոչ էլ կցանկանայի հանրապետության նախագահի ելույթը մեկնաբանել, բայց մի բան պարզ է՝ իշխանությունն ուզում է բարեփոխումն իրականացնել, ընդդիմությունն էլ քննադատում է: Բնական է՝ ամեն մեկն իր ծրագիրը պետք է պաշտպանի: Դուք ի՞նչ է, ուզում եք նախագահն իր կողմից իրականացվող քայլերը չպաշտպանե՞ր, ասեր՝ այո, դուք ճիշտ եք ասում, սխալ է, ես հրաժարվում եմ: Դա ավելի անտրամաբանական կստացվեր, չէ՞:
Մանրամասն
20/02/2014

Գուցե լավագույն լուծումը չէ, բայց թելադրված է իրավիճակով

Գուցե լավագույն լուծումը չէ, բայց թելադրված է իրավիճակով
Հարցազրույց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հետ:

-Արդեն ձևավորվել է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը, ու դրանում, 11-ի փոխարեն, ընդգրկված է 6 անդամ` միայն ՀՀԿ-ից և ՕԵԿ-ից: ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» բոյկոտել են այս հանձնաժողովի աշխատանքները: Դուք այստեղ խնդիր չե՞ք տեսնում: 

-Հարցին պետք է այլ կողմից նայել. ցանկացած օրենք գրելիս` հաշվի է առնվում դրա ողջամիտ կիրառումը: Երբ տեսնում ես, որ օրենքը ողջամտորեն չի կիրառվում, պետք է փորձես գտնել լուծումներ: Տվյալ պարագայում փորձ է արվել գտնել ողջամիտ լուծում, քանի որ օրենքը, ըստ մեծամասնության կարծիքի, ողջամտորեն չի կիրառվել:



Մանրամասն
16/02/2014

Տակտիկական առումով տարբեր մոտեցումներ կան, բովանդակային առումով` նույն հարթության վրա ենք

Տակտիկական առումով տարբեր մոտեցումներ կան, բովանդակային առումով` նույն հարթության վրա ենք
Հարցազրույց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ: 

- Պարոն Հակոբյան, իսկ Կառավարությանն ու վարչապետին անվստահություն հայտնելու հարցը արտահերթ կարգով ԱԺ օրակարգ մտցնելն ու քննարկելը ի՞նչ է տալու ոչ իշխանական ուժերին: Դժվար չէ ենթադրել, որ  նախաձեռնությունը լիագումար նիստում ընդամենը քննարկվելու է և չի ընդունվելու, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը դրան դեմ է քվեարկելու: Չե՞ք կարծում, որ այս պարագայում ձեր նախաձեռնությունն ընդամենը կառավարությանը քննադատելու փորձ է դառնում և ոչ ավելին:

- Ես այդպես չեմ կարծում, սա գործընթաց է, որը նպաստում է և քաղաքացիների ակտիվացմանը, և այս ուժերի համատեղ գործողության էլ ավելի սերտացմանը: Բայց եկեք իրադարձություններից առաջ չընկնենք և սպասենք միասնական օրակարգի հետագա զարգացումներին:
Մանրամասն
13/02/2014

Սեղանի շուրջ նստել ենք, բայց խնդիրներ չունենք

Սեղանի շուրջ նստել ենք, բայց խնդիրներ չունենք
Հարցազրույց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ անդամ Լևոն Մարտիրոսյանի հետ:

-Գլխավոր դատախազի` ԱԺ-ում հաղորդում ներկայացնելուն վերաբերող օրենսդրական փաթեթի լրամշակված տարբերակը, որպես գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչ, լիագումար նիստում ներկայացրեցիք Դուք, բայց այդ տարբերակը հանձնաժողովում չէր քննարկվել. նորմա՞լ էր դա:

-Նորմալ չէր, բայց դա հեղինակների գործն է, ու եզրակացությունը ներկայացնելիս ես ուշադրություն հրավիրեցի դրա վրա: Հանձնաժողովը, ամեն դեպքում, առաջին տարբերակին դրական եզրակացություն տվել էր, իսկ մինչև երկրորդ ընթերցում կա հնարավորություն նաև լրամշակված տարբերակի վրա աշխատելու:
Մանրամասն
09/02/2014

Ես մեղավո՞ր եմ, որ իրենք ուզում են լուսանցքում ապրել

Ես մեղավո՞ր եմ, որ իրենք ուզում են լուսանցքում ապրել
Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ: 

- Կոալիցիոն ՀՀԿ և ՕԵԿ խմբակցություններն այսուհետ Հաշվիչ հանձնաժողովում կունենան 6 անդամ, ոչ իշխանական 4 խմբակցությունները միասին` 5: Չե՞ք կարծում, որ այդպիսով այդ հանձնաժողովի կազմավորումն ու աշխատանքը պակաս ժողովրդավար կդառնան:

- Չեմ կարծում, բյուլետեն հաշվելը ժողովրդավարության կամ լեգիտիմության հետ կապ չունի: ԱԺ-ում որոշում կամ օրենք ընդունվում է միայն լիագումար նիստի ընթացքում: Որևէ հանձնաժողով, այդ թվում՝ մշտական, որոշում չի ընդունում: Հանձնաժողովներն ընդամենը կարծիք են հայտնում: Իսկ այս 4 խմբակցությունները հասարակությանը ներկայացնում են, որ արդեն Քուռկիկ Ջալալին հեծած, Թուր Կեծակին ձեռները՝ ամեն ինչ որոշում են ու խառնում են հասարակական տրամաբանությունը: Նման անհեթեթ վիճակներից խուսափելու համար ես Հաշվիչ հաանձնաժողովի կազմավորման փոփոխություն եմ առաջարկել, որն ընդունվել է:
Մանրամասն
03/02/2014

Անցումային շրջանի բարդույթներից ազատված եմ. Ա. Արզումանյան

Անցումային շրջանի բարդույթներից ազատված եմ. Ա. Արզումանյան
Հարցազրույց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հետ: 

-Հունվարի 25-ին Սահմանադրական դատարանը մասամբ բավարարեց ԱԺ 4 ուժերի միջնորդությունը` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 2 հոդվածների գործողությունը կասեցնելու մասին: ՍԴ-ի այս որոշւմը լավատես լինելու հիմքեր տալի՞ս է մարտի 28-ի որոշումից առաջ: 

-Ես չեմ կիսում իմ գործընկերների ոգևորությունը, թե ՍԴ-ն աննախադեպ քայլ է արել: ՍԴ-ն գործել է ինչպես միշտ. կատարել է հանձնարարություն: Հաշվի առնելով ժողովրդի դժգոհությունը` կապված գազի վարձերի հետ, փորձել է ինչ-որ կերպ թուլացնել այն, ժամանակ ձգել մինչև մարտ: Մարտին կասեն, որ օրենքի հետ կապված խնդիր չկա ու կգտնեն մեխանիզմներ` հունվարից սկսած պահումներ անելու համար:
Մանրամասն
30/01/2014
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter