Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Մենք առողջ ուժերից չենք վախենում

Մենք առողջ ուժերից չենք վախենում

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանի հետ: 

-Սահմանադրական դատարանը ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների ներկայացրած միջնորդությունը քննության առնելով՝ որոշեց կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի երկու հոդվածների գործողությունը: Ի՞նչ կարծիքի եք այդ մասին: 

-Սահմանադրական դատարանի որոշումը օրենքի որոշ դրույթներին է վերաբերում, և ոչ թե ամբողջ օրենքին: Հավանաբար այդ կետերի հետ կապված խնդրահարույց հարցեր կան: Մանրամանսերին ծանոթ չեմ, բայց կարծում եմ, որ վիճարկելի հարցեր կան, իսկ մենք միշտ ասել ենք, որ դրանք կարող են լինել, պետք է վեր հանել, քննարկել ու լուծում գտնել:

Մանրամասն
25/01/2014

Պատգամավորը` դատապարտյալների համար

Պատգամավորը` դատապարտյալների համար
Հարցազրույց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

-Սա Ձեր հեղինակած առաջին նախագիծը չէ, որ կառավարությունը հավանության է արժանացնում: Ինչո՞վ եք դա պայմանավորում՝ նկատի ունենալով հատկապես այն հանգամանքը, որ ոչ իշխանական ուժերի օրենսդրական առաջարկները հիմնականում գործադիրի բացասական եզրակացություններն են ստանում: Ձեր հանդեպ ունեցած վերաբերմունքո՞վ, թե՞…
 

-Դուք իրավացի եք, այս նախագիծն առաջինը չէ, որ վերապահումներով, բայց դրական արձագանք է ստանում: Բայց հիշեցնեմ նաև, որ մի շարք նախագծեր ունեմ, որոնք հետաձգել եմ միայն այն պատճառով, որ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել, հակառակ դեպքում դրանք պետք է մերժվեին և դուրս գային շրջանառությունից: Ավելին, ես նախագծեր ունեմ, որոնք ընդունվել են հանձնաժողովում, այնուհետև ընդհանուր քվեարկությամբ, բայց դրանց ընդունումը կառավարությունն աննպատակահարմար էր համարել: Հետևաբար՝ ասել, որ իմ նախագծերը միշտ հավանության են արժանանում, այնքան էլ ճիշտ չէ: Բայց  երկարատև բանակցությունների ու տքնաջան աշխատանքի արդյունքում հնարավոր է լինում նախագծեր անցկացնել, դրա վառ ապացույցը իմ համեստ պատգամավորական գործունեությունն է:
Մանրամասն
14/01/2014

Ամեն մեկը քննադատելու իր պատճառներն ունի

Ամեն մեկը քննադատելու իր պատճառներն ունի
Հարցազրույց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ:

-Պատահականությո՞ւն է, որ խորհրդարանական ոչ իշխանական ուժերի քննադատությունը ևս, ինչպես երկրորդ նախագահինը, ուղղված է միայն վարչապետին: 

-Չեմ կարծում, որ դրանք համաձայնեցված գործողություններ են: Ամեն մեկն իր դրդապատճառներն ունի: Ի վերջո, բնական քաղաքական պայքար է, և այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել:
Մանրամասն
11/01/2014

Մենք կպաշտպանենք Զարուհի Փոստանջյանին

Մենք կպաշտպանենք Զարուհի Փոստանջյանին
Հարցազրույց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ: 

-Հայտարարություններ են հնչում այն մասին, որ այս իրավիճակում ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները պետք է վայր դնեն մանդատները: Ինչպե՞ս եք վերաբերվում այս տեսակետին:

-Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած ողջախոհ առաջարկ, բայց ՝ ոչ էմոցիոնալ տիրույթում: Եկեք խնդիրը սթափ քննարկենք` ի՞նչ է տալու մանդատը վայր դնելը, կորցնելու ենք այս ամբիոնը խորհրդարանում և միջազգային հարթակներում, կորցնելու ենք մարդկանց հուզող խնդիրները բարձրաձայնելու հնարավորությունը: Ես սա համարում եմ ոչ ճիշտ մեսիջ՝ ուղղորդված կոնկրետ շրջանակների կողմից:
Մանրամասն
24/12/2013

Մեծամասնությունը մինչև քվեարկությունը մտածելու բան ունի

Մեծամասնությունը մինչև քվեարկությունը  մտածելու բան ունի
Հարցազրույց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ:

-Կարծում եք, որ որևէ բան կփոխի՞ մեծամասնության դիրքորոշման մեջ: Գալուստ Սահակյանը բառացիորեն հայտարարեց՝ համաձայնագիրը «պիտի ընդունվի»:

-Գալուստ Սահակյանն արդեն նյարդայնացած էր: Կարծում եմ՝ անզորությունից էր ոչ պառլամենտական լեզվով խոսում: Դա իրավիճակին չտիրապետելուց է գալիս: Եթե մի քիչ արժանապատվության գիտակցում  կա, որ պառլամենտը պետք է իր իրավունքները պահի, գոնե միջազգային պայմանագրերը քվեաիկելուց առաջ  տեղեկացված լինի,  ապա կարծում եմ, որ մինչև երկուշաբթի իրենք մտածելու խնդիր ունեն:
Մանրամասն
21/12/2013

Ղեկավար փոխելը «Ժառանգության» ոճն է

Ղեկավար փոխելը «Ժառանգության» ոճն է
Հարցազրույց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հետ:

-Պարոն Պողոսյան, հեռուստատեսային գովազդին վերաբերող Ձեր հեղինակած օրինագիծը կառավարության վերջին նիստում հավանության արժանացավ: Կմանրամասնե՞ք, թե ինչ եք առաջարկում:
 

-«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ են առաջարկվում. ասում ենք հետևյալը՝ գովազդի ձայնը պետք է ցածր լինի: Ընդհանրապես, երբ հեռուստացույցով որևէ հաղորդում ես դիտում , և այն ընդհատվում է գովազդով, ձայնը բարձրանում է ինքն իրեն, առանց որևէ միջամտության: Շատ հաճախ, երբ մարդիկ հաղորդումը դիտում են բարձր ձայնով, գովազդային ընդհատման ժամանակ այն միանգամից է բարձրանում, և հատկապես փոքրերի մոտ կարող են խնդիրներ առաջանալ: Նպատակը օրենքի ուժով սա արգելելն էր, կարգավորելը, որ նման բան չլինի:
Մանրամասն
18/12/2013

Դժգոհելը զգացմունքային դաշտում է

Դժգոհելը զգացմունքային դաշտում է

Հարցազրույց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդվարդ Շարմազանովի հետ:


-2014 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության ներկայացրած ավելի քան 70 առաջարկություններից կառավարությունն ընդունել է հազիվ 1-2-ը. ինչո՞ւ է գործադիրն այսպես վարվել  ՀՀԿ խմբակցության հետ:


-Սա խոսում է այն մասին, որ կառավարությունը բյուջեի նախագիծը քննարկելիս չի տարբերակում սեփական կամ ոչ սեփական խմբակցություններ: Մեր կողմից այդքան շատ առաջարկությունները վկայում են, որ մենք իրականությունից կտրված չենք, բայց միևնույն ժամանակ պետք է գիտակցենք, որ եղած հնարավորությունները սահմանափակ են, ու կառավարությունը գործել է ըստ այդ հնարավորությունների:

Մանրամասն
13/12/2013

Հ. Մարգարյանը՝ կուտակայինի ու արժանապատվության մասին

Հ. Մարգարյանը՝ կուտակայինի ու արժանապատվության մասին
Հարցազրույց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հետ: 

-Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ բողոքի ակցիաները նոր թափ են ստանում. օրենքի ընդդիմախոսները պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան: Որպես կողմ քվեարկած պատգամավոր, մտահոգություններ չունե՞ք:

-Որևէ մտահոգություն չունեմ, որովհետև դա իրավունք է, և մարդիկ կարող են իրացնել: Ինքս բազմաթիվ անգամ եղել եմ Սահմանադրական դատարանում, ներկայացրել եմ հարցեր: 
Մանրամասն
08/12/2013

Չի կարելի խաղալ պետության հեղինակության հետ` 3 տարի չաշխատելով

Չի կարելի խաղալ պետության հեղինակության հետ` 3 տարի չաշխատելով
Հարցազրույց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանի հետ:

-Կասե՞ք` թե ընդդիմադիրների նշած թերություններից ո՞րն է Ձեր կարծիքով իրական, հիմնավոր: 

-Ես կասեմ, որ թերություն է, երբ 2011-12-13 թվականներին մենք այդպես էլ չունեցանք կամավոր կուտակային բաղադրիչին միացած որևէ քաղաքացի: Սա մեզ մտածելու առիթ է տալիս:
Մանրամասն
03/12/2013

Տաճատ Վարդապետյանը Արգենտինայում հուզվել է, արտասվել ու արտասանել

Տաճատ Վարդապետյանը Արգենտինայում հուզվել է, արտասվել ու արտասանել
Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հետ:

-Մենք այցելեցինք եկեղեցիներ, պատվիրակության ղեկավար պարոն Աբրահամյանը պարտավորվեց, խոստացավ, որ Մոնտեվիդեոյի հայկական եկեղեցու երեսպատումը ազգային տուֆ քարով ինքը կհոգա:

-Այսինքն, Հայաստանից քա՞ր է ուղարկվելու Արգենտինա:

-Այո, Հայաստանից պետք է քար ուղարկվի, որ եկեղեցին երեսպատվի տուֆով: Այդ վերաբերմունքը հոգևորականներին շատ շոյեց, ոգևորվեցին: Իսկ վերաբերում է Հայաստան վերադարձին, իհարկե, կուզենան վերադառնալ, մնում է մենք մեր հնարավորությունները զարգացնենք:
Մանրամասն
30/11/2013
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter