Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ո՞վ ձեր թոշակը պտի տա. Բադեյանը` բողոքողներին

Ո՞վ ձեր թոշակը պտի տա. Բադեյանը` բողոքողներին
Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի հետ:

«Ես կարծում եմ, որ այդ բողոքող երիտասարդները ավելի շատ են հասկանում, քան պրոֆեսիոնալ տնտեսագետները, կառավարության անդամները, Ազգային ժողովի պատգամավորները (հեգնում է. հեղ.): Նրանք հըլը թող սովորեն իրենց անուն-ազգանունը գրել, հետո նոր թող բողոքի ակցիաների մասնակցեն, ըտենց բողոքի ակցիաների անընդհատ կարելի ա մասնակցել` փող տվեք՝ ապրեմ, չաշխատեմ, թոշակ տվեք, բայց ես չկուտակեմ: Ըտենց ակցիաներ ինչքան ասես, կարելի ա կազմակերպել: Բայց էությունը պետք ա հասկանալ, չէ՞: Ո՞վ ձեր թոշակը պտի տա»:
Մանրամասն
26/11/2013

Հայաստանը կառավարում են ֆեոդալական տրամաբանությամբ

Հայաստանը կառավարում են ֆեոդալական տրամաբանությամբ

 Հարցազրույց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հետ:

-«168ժամ» պարբերականին տված հարցազրույցում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ի վերջո բացատրեց, որ իր առանձնատունը կառուցում է իր բարեկամ Ալբերտ Բոյաջյանի փողերով: Այս բացատրությունը բավակա
՞ ն է, որպեսզի Դուք այլևս նրան չհարցնեք առանձնատան մասին:

-Իհարկե, ոչ: Ես խորհրդակցել եմ ֆինանսիստների հետ, ու Իշխան Զաքարյանի պատասխանները բազմաթիվ այլ հարցեր են առաջ բերում: Այս պահի արդյունքներից, ամեն դեպքում, դժգոհ չեմ, որովհետև հասանք նրան, որ Իշխան Զաքարյանը բացեց խաղաքարտերը ու ի ցույց դրեց մի ֆինանսական շղթա, որ լրջագույն կոռուպցիոն ռիսկեր է պարունակում եւ որի վերաբերյալ ես շարունակելու եմ հարցեր բարձրացնել:

Մանրամասն
19/11/2013

Կառավարությունը պատգամավորներին նախագծեր է նվիրում

Կառավարությունը պատգամավորներին նախագծեր է նվիրում
Հարցազրույց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի հետ: 

-Ըստ Ձեզ` ԱԺ-ն ունի՞ բավարար ռեսուրս` առանց կառավարության օրենքներ, օրենսգրքեր գրելու, առավելևս, որ ԱԺ-ի կողմից գրված որևէ օրենսգիրք կարծեք չկա էլ:

-ԱԺ-ի 94-99 թվականների գործունեության ժամանակ ես Արդարադատության նախարարությունում վարչության պետ էի, հետո նախարարի տեղակալ ու համակարգում էի օրենսդրական աշխատանքը: ԱԺ մշտական հանձնաժողովները աշխատում էին տարբեր ուղղություններով` իրավական, տնտեսական, սոցիալական, նույնիսկ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քաղաքականություն էր մշակում ու իրականացնում: Պետաիրավական հանձնաժողովը հսկայական աշխատանք էր կատարում, օրերով նստած էինք Քրեական օրենսգրքի վրա:
Մանրամասն
14/11/2013

ՀԱԿ-ը կո՞ղմ է, թե՞ դեմ Իշխան Զաքարյանին

ՀԱԿ-ը կո՞ղմ է, թե՞ դեմ Իշխան Զաքարյանին
Հարցազրույց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ:

-Արդեն հայտնի է, որ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանը նորից առաջադրել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը: Սպասելի՞ էր այս առաջարկությունը, եթե հիշենք նախագահի քննադատությունը` ՎՊ-ի 2012 թվականի հաշվետվությունից հետո:

-Այստեղ կարևոր է տեսնել, թե ինչը հաջորդեց այդ հաշվետվությանը: Կարևոր է տեսնել, թե այդ բացահայտումների արդյունքում ինչ է փոխվել, քանի մարդ է պատժվել:
Մանրամասն
08/11/2013

Պատգամավորը բարձր աշխատավարձ է ուզում, որ աշխատելու իմպուլս ստանա

Պատգամավորը բարձր աշխատավարձ է ուզում, որ աշխատելու իմպուլս ստանա
Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի հետ: 

-Նախորդ քառօրյայում ոչ միանշանակ ընդունվեց նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց աշխատավարձերի մասին օրինագիծը, և հիմնականում Հանրապետական խմբակցության պատգամավորները դժգոհեցին, որ իրենց աշխատավարձերը հավասարեցվելու են փոխնախարարի աշխատավարձին: Դուք է՞լ եք այդպես կարծում:

-Շատ դժգոհ եմ այդ օրինագծից, որովհետև այդտեղ ոչ թե աշխատավարձի չափն է, այլ պետական սուբորդինացիան, որովհետև Ազգային ժողովը իշխանության երկրորդ ճյուղն է: Եթե պատգամավորը ստանա նախարարի տեղակալին հավասար, ես դա համարում եմ կոպիտ սխալ, ոչ թե սովորական սխալ:
Մանրամասն
31/10/2013

Սուրբ տեղը դատարկ չի մնում. Հ. Նաղդալյան

Սուրբ տեղը դատարկ չի մնում. Հ. Նաղդալյան
Հարցազրույց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:

-Գալուստ Սահակյանն ասաց, որ բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյան երկրի իմիջն է ձևավորում: Իսկ ցածր աշխատավարձ ստացող բժիշկն ու ուսուցիչը, Ձեր կարծիքով երկրի իմիջի ձևավորման վրա չե
՞ ն ազդում:

-Երկրի իմիջը բոլորս ենք ձևավորում, և ոչ մի կառավարություն չի ուզենա, որ ուսուցիչը ցածր աշխատավարձ ստանա: Ուսուցչի աշխատավարձն էլ տարիների ընթացքում բարձրացել է, բայց  Գալուստ Սահակյանը նկատի ուներ այն բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր դրսում են երկիրը ներկայացնում, շփումներ են ունենում, կապեր են ստեղծում:
Մանրամասն
25/10/2013

ՀՅԴ-ն պաշտպանում է կառավարության նախաձեռնությունը

ՀՅԴ-ն պաշտպանում է կառավարության նախաձեռնությունը
Հարցազրույց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ: 

«Մեր պահանջներից առնվազն հինգ տարի հետո կառավարությունը վերջապես ներկայացրել է փաթեթ միասնական վարձատրության համակարգի մասին, գոնե հանրային ծառայության ոլորտում: Սա դրական է: Բայց  սկզբունքային հարցադրումներ կան, որոնք այս փաթեթով լուծված չեն»:
Մանրամասն
20/10/2013

Նաիրա Զոհրաբյանը գիտի, բայց հիմա չի ասի

Նաիրա Զոհրաբյանը գիտի, բայց հիմա չի ասի
Կարծում եմ՝ Դավիթ Հարությունյանը ինչ-որ մի մոդել ունի, որը կփորձի քննարկել Ազգային ժողովի նախագահի հետ և հետո կներկայացնի ողջ պատվիրակությանը: Անկեղծ ասած` ես ունեմ իմ հստակ դիրքորոշումը, թե ինչու այդ ամենը հնարավոր եղավ, ունեմ նաև իմ անձնական տեսակետները հետագայի վերաբերյալ, և հակառակում ինձ ոչ ոք չի կարող համոզել, բայց հիմա այդ մասին չեմ խոսի:
Մանրամասն
14/10/2013

Էդմոն Մարուքյանը գիտի, թե ինչ է պահանջելու գլխավոր դատախազից

Էդմոն Մարուքյանը գիտի, թե ինչ է պահանջելու գլխավոր դատախազից
Հարցազրույց ԱԺ  պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

«Ես չեմ ցանկանում  զինդատախազի  երկու տարվա գործունեության գնահատականը կապել գլխավոր դատախազի  նշանակման հետ: Ինձ համար առաջին տեղում սերնդափոխությունն է, երկրորդում` Եվրոպական դատարանի նախադեպերով թրծված լինելը: Սրանք այն դրական հանգամանքներն էին, որոնք ըստ էության, ինձ համար առավել կարևոր  դեր խաղացին»:
Մանրամասն
06/10/2013

Կեղտոտ սպիտակեղենը պետք է ներսում մաքրվի

Կեղտոտ սպիտակեղենը պետք է ներսում մաքրվի
Հարցազրույց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ:

«Յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում, թե որ ամբիոնում ինչպես իրացնի պատգամավորական իր իրավունքները: Այս հարցը ունի բարոյական և քաղաքական կողմ: Ինքս կարծում եմ, որ որևէ հարց բարձրացնելիս նախ պետք է նկատի ունենալ, թե որքանով է այն շահեկան պետության համար: Այո, մենք ունենք կեղտոտ սպիտակեղեն, բայց իմ կարծիքով այդ կեղտոտ սպիտակեղենը պետք է երկրի ներսում մաքրվի, ինքներս պետք է մաքրենք, որովհետև համոզված եմ, որևէ մեկը դա մեր փոխարեն չի անի»:
Մանրամասն
02/10/2013
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter