Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ագրամունտի պաշտոնանկությունից մինչև ԼՂՀ-ի հատուկ կարգավիճակ. ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում

Ագրամունտի պաշտոնանկությունից մինչև ԼՂՀ-ի հատուկ կարգավիճակ. ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում
Ապրիլի 18-ին Ստրասբուրգում մեկնարկելու է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված է նաեւ ղարաբաղյան քառօրյա պատերազմին վերաբերող երկու փաստաթուղթ: Առաջինը կոչվում է «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերջին եւ ողբերգական էսկալացիան», երկրորդը՝ «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների ողբերգական էսկալացիան»: Առաջին ձեւակերպմամբ հարցը օրակարգ է մտցրել ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուան:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը պատրաստվում է ներկայանալ պատերազմին վերաբերող տարատեսակ փաստական ապացույցներով, ելույթներով, ինչպես նաև եվրոպացի պատգամավորների հետ անհատական աշխատանքով այն մասին, որ Ադրբեջանն է սանձազերծել պատերազմը ու ռազմական գործողությունների ընթացքում խախտել միջազգային բազմաթիվ կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններ: Հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ գրեթե բոլոր պատգամավորներին արդեն ուղղարկել է այդ փաստերն ամփոփող տեղեկանքներ և պատրաստվում է նստաշրջանի ընթացքում դիմակայել այդ կառույցում Ադրբեջանի պատվիրակության անդամներին, ավելին՝ նախահարձակ լինել:
Մանրամասն
14/04/2016

ՀՀԿ-ՀԱԿ միջկուսակցական ջերմացում չկա

ՀՀԿ-ՀԱԿ միջկուսակցական ջերմացում չկա
Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ: 

-Ապրիլյան իրադարձությունների հենց առաջին օրերին Սերժ Սարգսյանը խոսեց Ղարաբաղի հետ փոխօգնության պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին: Տեղյա՞կ եք, թե այս գործընթացը որ փուլում է, և արդյո՞ք այդ պայմանագրի անհրաժեշտությունը այսօր էլ կա, ինչպես 10 օր առաջ: 

-Դրա արդիականությունը այսօր էլ կա: Այդ պայմանագիրը ՀՀ-ին թույլ կտա դե ֆակտո համագործակցությանը տալ դե յուրե տեսք, միևնույն ժամանակ, համանախագահները շարունակում են ունենալ միջնորդական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն: Այսուհանդերձ, պայմանագիրը կարող է ձեռնտու չլինել ոչ համանախագահներին և ոչ էլ Ադրբեջանին, ու կարող են հնչել հորդորներ, որ Հայաստանը այդպիսի բան չանի: 

-Հնարավո՞ր է՝ այդ հորդորները արդեն հնչել են, ու դրա համար էլ գործընթացը առաջ չի գնում:

-Չեմ կարող ասել, տեղեկացված չեմ: Ամեն դեպքում՝ 10 օրվա ընթացքում պայմանագիրը չէր կարող ուղարկվել խորհրդարան: Այն պետք է կազմվի, մշակվի ու ընդունված ընթացակարգով ուղարկվի խորհրդարան, 10 օրը բավարար լինել չէր կարող: 
Մանրամասն
14/04/2016

Քառօրյա պատերազմն իրավիճակ է փոխել

Քառօրյա պատերազմն իրավիճակ է փոխել
«Հրահանգել եմ արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ»,- ապրիլի 4-ին Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը:

Ապրիլի 2-ից Ադրբեջանը ռազմական լայնածավալ գործողություններ էր սկսել ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ կիրառելով իր ողջ զինանոցը՝ զրահատեխնիկայից մինչև օդուժ: 

Ավելի ուշ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողներին հայտնեց, որ ռազմական փոխօգնության պայմանագիրն արդեն մշակվում է և շուտով կներկայացվի ԱԺ: 

Խորհրդարանական գրեթե բոլոր ուժերը կարծում են, որ քառօրյա պատերազմից հետո ԼՂՀ-ի հետ նման պայմանագրի կնքումն անհրաժեշտություն է:
Մանրամասն
10/04/2016

Մենք հիմա մեկ խնդիր ունենք՝ հետ մղել թշնամուն

Մենք հիմա մեկ խնդիր ունենք՝ հետ մղել թշնամուն
Հարցազրույց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հետ:

-Օրերս Սերժ Սարգսյանը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության համաձայնագիր կնքելու անհրաժեշտության մասին. Ձեր կարծիքով՝ սա ինչպե՞ս կանդրադառնա հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդների հայտարարությունների վրա: 

- Չեմ կարծում, թե որևէ փոփոխություն կլինի: Միջնորդները շարունակելու են երկու կողմերին էլ հորդորելու իրենց քաղաքականությունը: Դա միջնորդների հիմնական առաքելությունն է: Իսկ նախագահի ասածները շատ կարևոր էին, և այդ ուղղությամբ պետք է լրջորեն աշխատել: Իրոք, ժամանակն է, որ ռազմական փոխօգնության համաձայնագիր կնքվի:
Մանրամասն
06/04/2016

Ապրիլի 4-7-ի քառօրյայի մեկնարկը՝ միասնականության մթնոլորտում

Ապրիլի 4-7-ի քառօրյայի մեկնարկը՝ միասնականության մթնոլորտում
Ապրիլի 4-ին մեկնարկած խորհրդարանական քառօրյայի օրակարգում ընդգրկված էր 142 օրենքի նախագիծ և 37 միջազգային պայմանագիր, բայց օրակարգը հաստատելիս քննարկված միակ հարցը օրակարգից դուրս էր ու խիստ հրատապ: Այն վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի շփման գծում ստեղծված պատերազմական գործողություններին: Նախ նիստը վարողի՝ Էդուարդ Շարմազանովի առաջարկությամբ պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը, հետո ներկայացվեց ԱԺ հայտարարությունը՝ նախապես մշակված բոլոր խմբակցությունների և խմբակցություննեորւմ չընդգրկված պատգամավորների կողմից:
Մանրամասն
04/04/2016

Բոլորս դեպի ընտրություններ

Բոլորս դեպի ընտրություններ
Հայաստանում ընտրությունների նկատմամբ բուն հասարակության վերաբերմունքն աստիճանաբար նմանվում է կոմունիստական շրջանին։ Միակ տարբերությունը երեւի այն է, որ մարդիկ այժմ գնում են ընտրատեղամաս։ Գնում են ոչ թե սպասումով, թե ինչ- որ բան է փոխվելու, այլ՝ որ մի փոքր «գունավորեն» իրենց մոխրագույն առօրյան, կամ... ընտրակաշառք ստանան։

Հայաստանում ընտրական օրենսդրությունը վերջին 10 տարում փոփոխվել է 8 անգամ, եւ սրան ավելացված նաեւ 2011- ին ընդունված ընտրական հերթական օրենսգիրքը։ Երեւի ընտրականից ավելի շատ մեր երկրում փոփոխվում է հարկա- մաքսային օրենսդրությունը։ Երկուսն էլ հասարակությանը լավ բան չեն խոստանում։
Մանրամասն
04/04/2016

Այլանդակ ընտրություններ անցկացնելու իշխանության լիմիտը սպառվել է

Այլանդակ ընտրություններ անցկացնելու իշխանության լիմիտը սպառվել է
Հարցազրույց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ: 

-ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի առաջարկով ձևավորված 4+4+4 ձևաչափը 2 նիստ է գումարել: Կարծում եք՝ այս հանդիպումները կնպաստե՞ն, որ ունենանք բարեփոխված, ընտրակեղծքիները կանխող Ընտրական օրենսգիրք: 

-Գիտե՞ք, եթե անգամ ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերի առաջարկությունները ընդունվեն, և ստեղծվի ամենաիդեալական Ընտրական օրենսգիրքը, առանց արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամքի 2017-ին կունենանք նույն վատ ընտրությունները, ինչպես մինչև այսօր: Առանց այդ կամքի իշխանությունը, ցանկացած օրենսգրքով, կգտնի կեղծիքների գնալու մեխանիզմներ:
Մանրամասն
03/04/2016

6+4+3. Դժվար մեկնարկ՝ առանց ավելորդ լավատեսության

6+4+3. Դժվար մեկնարկ՝ առանց ավելորդ լավատեսության
Մարտի 30-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումը՝ իշխանության-ընդդիմության-քաղհասարակության մասնակցությամբ: Քննարկման կազմակերպչական հատվածը լրագրողների համար բաց էր, բովանդակայինը՝ փակ: Դեռևս չձևավորված՝ այս ձևաչափը արդեն ստացել էր 4+4+4 անունը, բայց դրա մասնակիցները 13-ն էին՝ սպասելի 12-ի փոխարեն: Իշխանությունը եկել էր 6 ներկայացուցչով՝ 4-ը՝ ՀՀԿ-ից, 2-ը՝ ՀՅԴ-ց: Ընդդիմությունից 4-ի փոխարեն 3-ն էին՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ: Ամբողջական էր ՀԿ-ների կազմը, բայց նրանք էլ քննարկման մասնակիցներին միացան 45 րոպե ուշացումով:
Մանրամասն
30/03/2016

Իշխանությունները քննարկելու են բոլոր առաջարկները, բայց չեն ընդունելու կարևորները

Իշխանությունները քննարկելու են բոլոր առաջարկները, բայց չեն ընդունելու կարևորները
Մարտի 22-ին Ազգային ժողովում տեղի ունեցան Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին մոտ 60 հասարակական կազմակերպությունների, տասնյակից ավելի խորhրդարանական ու արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ: Նախագիծը ներկայացնում, մասնակիցների հարցերին պատասխանում էր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ով փաստաթղթի հեղինակներից է: 

Հիշեցնենք, որ ԸՕ նախագիծը հեղինակել է կառավարությունը: Այն մշակող աշխատանքային խմբում Դ.Հարությունյանից բացի ներգրավված էին նաև ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը և սահմանադրագետ Վարդան Պողոսյանը: Նախագիծը խորհրդարան է ներկայացվել մարտի 9-ին՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով սահմանված վերջնաժամկետից 8 օր ուշացումով:
Մանրամասն
22/03/2016

Եթե ցուցակները հրապարակվեն, 60-70%-ով կեղծիքները կնվազեն

Եթե ցուցակները հրապարակվեն, 60-70%-ով կեղծիքները կնվազեն
«Որոշ ընդդիմադիր ուժեր և ՀԿ ներկայացուցիչներ ԸՕ նախագծին վերաբերող 5 առաջարկությունների շուրջ ստեղծել են միասնական պլատֆորմ»,-այս մասին խորհրդարանում հրավիրված լսումների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Ովքեր են ծանոթ այդ միասնական պլատֆորմի ձևավորմանը, թող ձեռք բարձրացնի». դահլիճում ներկա քաղհասարակության ներկայցուցիչներին ուղղած Դավիթ Հարությունյանի հարցը մնաց անարձագանք: 

-Պարոն Զուրաբյան, Դուք հայտարարեցիք, թե ՀԿ սեկտորի հետ ԸՕ-ի առաջարկությունների շուրջ միասնական պլատֆորմ եք ձևավորել, բայց ՀԿ որևէ ներկայացուցիչ դահլիճում դրան տեղյակ չէր, ամեն դեպքում՝ այդ մասին չհայտարարեց: Ինչո՞ւ: 

-Դա Դավիթ Հարությունյանի շատ էժանագին հնարքն էր: Դահլիճում կային մարդիկ, որ մասնակցել էին մեր քննարկումներին, բայց ձեռք չբարձրացրեցին, որովհետև դա կնշանակեր ենթարկվել էժանագին հնարաքների: Պատահական չէ, որ երբ ես Դավիթ Հարությունյանի հարցրեցի՝ իսկ Դուք ծանո՞թ եք մեզ միացած ՀԿ-ների ցանկին, նա խուսափեց պատասխանից: 
Մանրամասն
22/03/2016
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter