Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Միջազգային փորձագետներն ընդդիմությանը ուշադիր լսել են, իշխանությանը՝ հորդորել կոնսեսուսի գնալ

Միջազգային փորձագետներն ընդդիմությանը ուշադիր լսել են, իշխանությանը՝ հորդորել կոնսեսուսի գնալ
Ընտրական օրենսգրքի նախագիծը քննարկելու նպատակով մարտի 14-16-ը Հայաստանում էին Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետները: Նրանք հանդիպել են հասարակական կազմակերպությունների, խմբակցություններում չընդգրկված և իրենց խմբակցություններում տարաձայնություններ ունեցող ՀԱԿ-ի ու «Ժառանգության» պատգամավորների, իսկ վերջում՝ խորհրդարանական խմբակցություններից յուրաքանչյուրի հետ՝ առանձին: 

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության մշակած Ընտրական օրենսգրքի նախագիծը առաջինը հանրայնացրեց հենց Վենետիկի հանձնաժողովը՝ այն տեղադրելով իր պաշտոնական կայքում: Դրանից մի քանի ժամ անց նախագիծը տեղադրվեց կառավարության, իսկ մարտի 9-ին՝ ԱԺ-ի կայքերում: Օրինագիծը Ազգային ժողով է ներկայացվել ուշացումով՝ նախագահ Սերժ Սարգսյանի սահմանած վերջնաժամկետից՝ մարտի 1-ից 8 օր անց:
Մանրամասն
17/03/2016

Վ. Բաղդասարյան. Օսկանյանը կուսակցություն ուներ, ինչո՞ւ է նորը ստեղծում

Վ. Բաղդասարյան. Օսկանյանը կուսակցություն ուներ, ինչո՞ւ է նորը ստեղծում
Հարցազրույց «Հանրապետական»  խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

- Ինչպե՞ս է ՀՀԿ-ն վերաբերվում պատգամավոր Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու որոշմանը: Սա ձեզ չի՞անհանգստացնում: 

- Մենք միշտ ասել ենք, որ ողջունում ենք, երբ բավականին կայացած քաղաքական դեմքերը իրենց գործունեությունը ավելի են ակտիվացնում: Ինչպես կարող ենք չողջունել կուսակցությունների ստեղծումը, առավել ևս եթե դրանք լինեն առողջ և նպաստեն մեր երկրի զարգացմանը: Ինչ վերաբերում է անհանգստացնելուն՝ նման խնդիր չկա, պարզապես մնում է հաջողություն մաղթել: Չնայած պարոն Օսկանյանը կուսակցություն ուներ, չէ՞, ինչո՞ւ է նորը ստեղծում: Այդ կուսակցությունը շատ բարվոք վիճակում է, դա կարող էին ավելի ընդլայնել, բայց իրենց որոշելիք հարցն է:
Մանրամասն
15/03/2016

Մարտի 14-17-ի քառօրյան՝ նախընտրական շրջանի մեկնարկ

Մարտի 14-17-ի քառօրյան՝ նախընտրական շրջանի մեկնարկ
Ընտրական օրենսգրքի նախագծի խորհրդարանական քննարկումներով Ազգային ժողովում կսկսվի 2017 թվականի նախընտրական շրջանը: Ակնհայտ է, որ հաջորդ՝ աշնանային նստաշրջանում պատգամավորները օրենսդրական գործունեության փոխարեն առավելապես զբաղված են լինելու նախընտրական խնդիրներով, ուստի Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումը, որը կձգվի մինչև գարնանային նստաշրջան, կարող է դառնալ 5-րդ գումարման Ազգային Ժողովում լայնորեն քննարկված թերևս վերջին նախագծերից մեկը: Այս շաբաթվա ընթացքում նախագիծը կքննարկվի առայժմ դահլիճից դուրս՝ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Մանրամասն
14/03/2016

Համամասնականի եւ համամասնականի տարբերությունը

Համամասնականի եւ համամասնականի տարբերությունը
Կամ երբ ուզում են՝ լինի ինչպես միշտ

«Մենք դրա համար ենք աշխատում, որ փոխենք իրավիճակը, որ ընտրական այս մեքենան, ընտրակեղծարարության մեքենան ջարդվի»,- հայտարարում էր ՀՅԴ Հայատանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ բացատրելով, թե ինչու են աջակցում սահմանադրական փոփոխություններին։ Այն, որ «ընտրակեղծարարութան մեքենան» ջարդելու համար ընտրվել էր ընտրակեղծարարությունը, կամ ավելի ճիշտ հանրաքվեակեղծարարությունը, ըստ էության, քաղաքական գործչի համար այնքան էլ կարեւոր չէր, քանի որ, ինչպես ասում են՝ նպատակն արդարացնում է միջոցները։ «Խորհրդարանական» կառավարման անցնելու նպատակն իրականացել է։ 
Մանրամասն
13/03/2016

Նոր ընտրական օրենսգրքի նորամուծությունները

Նոր ընտրական օրենսգրքի նորամուծությունները
Մարտի 2-ին կառավարության կայքում հրապարակվեց Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը: Նախագահ Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 10-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ այն պետք է մշակվեր և խորհրդարան ներկայացվեր մինչև մարտի 1-ը, գործադիրը, սակայն, կարողացավ նախագիծը հաստատել միայն մարտի 3-ի նիստում: Մարտի 8-ի դրությամբ փաստաթուղթն ԱԺ կայքում՝ քննարկման սպասող նախագծերի շարքում դեռ ընդգրկված չէր, ինչը նշանակում է, որ խորհրդարան ներկայացնելու վերջնաժամկետը խախտվել է առնվազն 8 օրով:

Նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որն, ի դեպ, նախագիծն իր կայքում հրապարակեց ավելի վաղ, քան դա արեց ՀՀ կառավարությունը: Վենետիկի հանձնաժողովը, սակայն, փաստաթղթի վերաբերյալ եզրակացություն դեռ չի ներկայացրել: 
Հիշեցնենք՝ Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը մշակել է կառավարությունում ստեղծված աշխատանքային խումբը, որում ընդգրկված են ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:
Մանրամասն
10/03/2016

Ս.Ֆարմանյան. «Քաղաքականությունը երբեք չեմ համարել իմ ու իմ ընտանիքի բարեկեցության միակ ճանապարհը»

Ս.Ֆարմանյան. «Քաղաքականությունը երբեք չեմ համարել իմ ու իմ ընտանիքի բարեկեցության միակ ճանապարհը»
Մեծամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ 41 պատգամավորներին ներկայացնող մեր շարքի հերթական զրուցակիցը թիվ 2 ընտրատարածքից ընտրված պատգամավոր, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանն է: 

-Որո՞նք են եղել Ձեր նախընտրական ծրագրի առաջնահերթությունները: 

-Թիվ 1 առաջնահերթությունը եղել է իմ ընտրատարածքի բնակչի ձայնը խորհրդարան հասցնելը, նրա դիրքորոշումը հնչեցնելը: Մեծամասնականի իրական հնարավորությունները և հանրության սպասելիքները դրանից՝ հաճախ չեն համապատասխանում: Ես փորձել եմ հավատարիմ մնալով իմ նախընտրական ծրագրին՝ բարձրաձայնել ընտրողի խնդիրները, դնել դրանք պետական տարբեր գերատեսչությունների առջև, լուծումներ ստանալ: 

-Ընտրողների հետ կապը պահելու համար ծրագրում նախատեսվում էր հանրային ընդունարաններ ստեղծել: Ստեղծեցի՞ք:

-Հանրային ընդունարանների գաղափարը փայլուն և շատ ամբիցիոզ գաղափար էր: Դրանք չստեղծվեցին ռեսուրսների բացակայության պատճառով: Որպեսզի ընդունարանները գործեին արդյունավետ, պիտի լինեին չեզոք ռեսուրսներ: Եղել են ֆինանսավորման առաջարկներ, բայց դրանք չեն եղել անաչառ առաջարկներ, որոնք կծառայեին բուն նպատակին:
Մանրամասն
09/03/2016

Ընտրական օրենսգրքի նախագիծը ԱԺ կներկայացվի ուշացումով

Ընտրական օրենսգրքի նախագիծը ԱԺ կներկայացվի ուշացումով
Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 10-ի հրամանագրի համաձայն` Ընտրական օրենսգրքի նոր նախագիծն Ազգային ժողով ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 1-ն էր: Նախագիծը մշակող աշխատանքային խումբը, սակայն, այն դեռ խորհրդարան չի ուղարկել: Ըստ հրամանագրի՝ 12 օրենքներ, այդ թվում նաև Ընտրական օրենսգիրքը, պետք է համապատասխանեցվեն 2015թ. դեկտեմբերի 6-ին հանրաքվեով փոփոխված Սահմանադրության պահանջներին: Օրենսդրական փոփոխությունների մշակման գործառույթն, ըստ էության, վստահվել է միայն ՀՀ կառավարությանը: 
Մանրամասն
01/03/2016

Քաղաքական թատրոն

Քաղաքական թատրոն
Կամ նախընտրական դաշինքի եւ հետընտրական կոալիցիայի խորխորատներում

«Պաուզա մի արա, եթե դրա խիստ անհրաժեշտությունը չկա, բայց եթե արեցիր, ապա ձգիր այն, որքան կարող ես»,- ասում է անգլիացի հայտնի գրող Սոմերսեթ Մոեմի ոչ պակաս հայտնի «Թատրոն» վեպի հերոսը՝ Ջիմ Լոնգթոնը։ Ու արդեն ժանրի առանձնահատկությունից ելնելով՝ «ՀՀԿ- ն ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու մասին» պիեսի հերոսները շաբաթներ շարունակ ձգում էին պաուզան. համաձայանություն արդեն կա, հաջորդ շաբաթ հայտնի կդառնա, հաջորդ շաբաթ կստորագրվի... եւ այսպես դեռ երկար կշարունակվեր, եթե ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի նյարդերը տեղի չտային եւ նա առաջինը չհայտարարեր իշխանական հերթական ամուսնության մասին։ 
Մանրամասն
29/02/2016

Քվեարկողի նույնականացումը կլինի լուրջ և վստահելի դաշտում

Քվեարկողի նույնականացումը կլինի լուրջ և վստահելի դաշտում
Հարցազրույց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ:

- Պարոն Սահակյան, Դուք ծանո՞թ եք Ընտրական նոր օրենսգրքի նախագծին, էլեկտրոնային քվեարկության ի՞նչ համակարգ է ներդրվելու ընտրական գործընթացում:

- Իհարկե, ծանոթ եմ, բայց չեմ կարող բովանդակային որևէ բան հայտնել: Միայն կարող եմ ասել, որ մենք հակված ենք քվեարկության գործընթացի որոշակի փուլում ներդնել էլեկտրոնային քվեարկության կամ էլեկտրոնային գրանցման որևէ մոդել, բայց դրա մասին կխոսենք այն ժամանակ, երբ Ընտրական օրենսգրքի նախագիծը գա Ազգային ժողով:
Մանրամասն
28/02/2016

Քաղաքակա՞ն, թե քաղաքացիական ամուսնություն

Քաղաքակա՞ն, թե քաղաքացիական ամուսնություն
Փետրվարի 24-ի երեկոյան ՀՀ նախագահի նստավայրում ստորագրվեց Հանրապետական և «Դաշնակցություն» կուսակցությունների քաղաքական համագործակցության համաձայնագիրը: Փաստաթուղթը ՀՀԿ-ի կողմից ստորագրել է կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՅԴ-ից՝ կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրությունը փաստաթղթի վրա չկա:

Համաձայնագրի ստորագրման արդյունքում ՀՅԴ-ն ստացավ նախարարական երեք պորտֆել՝ տարածքային կառավարման և զարգացման, կրթության և գիտության ու էկոնոմիկայի նախարարների պաշտոնները: Ստացավ նաև Շիրակի ու Արագածոտնի մարզպետների պաշտոնները: Համապատասխանաբար նախարարներ նշանակվեցին Դավիթ Լոքյանը, Լևոն Մկրտչյանն ու Արծվիկ Մինասյանը, մարզպետեր՝ Հովսեփ Սիմոնյանը և Գագիկ Գյոզալյանը:
Մանրամասն
25/02/2016
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter