Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Արևմուտքի հետ մեր հարաբերություններն այլևս պայմանավորված են լինելու ԵՏՄ-ի մոտեցումներով

Արևմուտքի հետ մեր հարաբերություններն այլևս պայմանավորված են լինելու ԵՏՄ-ի մոտեցումներով
Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն է:

- Պարոն Մարուքյան, հնարավոր համարո՞ւմ եք, որ Բելառուսի և Ղազախստանի խորհրդարանները չվավերացնեն Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը: 

- Այո, կա նման հնարավորություն, որ հատկապես Ղազախստանի պառլամենտում ինչ-որ կերպ չվավերացվի: Չեմ բացառում, որ նաև Բելառուսի խորհրդարանում չվավերացվի: Մյուս կողմից էլ, հասկանալով այդ պետությունների կառուցվածքը, որ եթե նախագահը մի բան ստորագրել է, ապա դա շատ արագ կարող է ընդունվել նաև խորհրդարանի մակարդակով, համոզմունք ունեմ, որ խնդիր չի կարող լինել: Եթե, իհարկե, արհեստական ցանկություն չլինի, որ ձգձգեն Հայաստանի անդամակցությունը, խորհրդարաններում այն կվավերացվի: Իսկ եթե արհեստական ցանկություն լինի` խորհրդարաններին պատճառ բերել և ասել, թե դժվար են քննարկումները, նրանք որոշակի պայմաններ են առաջադրում, դա կարող է լինել հիմք, որ վավերացումը ձգձգվի: Բայց քանի որ արդեն ստորագրել են, և որոշակի փոխզիջումների հարցեր են քննարկվել, որից ես այս պահին տեղյակ չեմ, ինձ թվում է՝ պետք է որ խորհրդարաններով արագ անցնի:
Մանրամասն
17/10/2014

Հայաստանի իշխանությունները չեն մասնակցում մեր երկրի վերաբերյալ որոշումների կայացմանը

Հայաստանի իշխանությունները չեն մասնակցում մեր երկրի վերաբերյալ որոշումների կայացմանը

Սպասվում է, որ այսօր` հոկտեմբերին 10-ին, Բելառուսի մայրաքաղաքում Հայաստանը կստորագրի Եվրասիական տնտեսական միությանն /ԵՏՄ/ անդամակցելու պայմանագիրը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մեկնել է Մինսկ` մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին: Ակնկալվում է, որ այդ շրջանակներում էլ կստորագրվի ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը, իսկ 2015թ.-ից Հայաստանը կդառնա կառույցի լիիրավ անդամ:

Հիշեցնենք՝ 2013թ. սեպտեմբերի 3-ին Ս.Սարգսյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո անսպասելիորեն հայտարարեց, թե Հայաստանը ցանկանում է դառնալ Մաքսային միության անդամ` ըստ էության հրաժարվելով Ասոցացման համաձայնագրից, որի շուրջ Արևելյան գործընկերության շրջանակներում մոտ չորս տարի բանակցում էր Եվրամիության հետ: Այս կտրուկ շրջադարձից հետո ակնկալվում էր, որ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը կստորագրի մյուս երեք երկրների` Ռուսաստանի, Բելոռուսի և Ղազախստանի հետ միասին մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ և կդառնա կառույցի հիմնադիր անդամ: Պայմանագիրը, սակայն, չստորագրվեց. ստորագրումը նախ հետաձգվեց 15 օրով, ապա ՝ անորոշ ժամկետով : Հոկտեմբերի 10-ը Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պայմանագիրը ստորագրելու արդեն չորրորդ ժամկետն է:

Մանրամասն
10/10/2014

Ռուսերեն՝ անվտանգության դիմաց

Ռուսերեն՝ անվտանգության դիմաց
Կամ անսքող շանտաժի անհամեստ հմայքը

Եվրաինտեգրումից Եվրասիական միություն միանգամից անցում կատարած Հայաստանն իր այս արտաքին քաղաքականության արմատական փոփոխությունը անընդհատ կապում է անվտանգության խնդիրների հետ։ Եվ այնքան շատ է դրա մասին խոսում, որ Ռուսաստանից եկած հյուրերը սկսել են հավատալ, որ Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը Ռուսաստանն է, ու դրանից ելնելով էլ սկսել են շանտաժի ենթարկել մեր հասարակությանը եւ շահարկել հասարակական ֆոբիաները։ Իսկ Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հայ անդամները, որոնք սիրում են խոսել ազգային գաղափարախոսությունից, հունիսի 11-ին այդ շանտաժի լուռ վկաներն էին, որոնք հարկ չհամարեցին նշել, թե մեր պատմության մեջ ինչ է արժեցել ռուսական անվտանգության երաշխիքը։ Կամ չհիշեցին ոչ վաղ անցյալը, երբ այդ նույն երաշխիքը չփրկեց ոչ Սումգայիթի, ոչ էլ Բաքվի հայությանը։ Ու ստիպված այսքանից հետո մտածում ես. իրո՞ք ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, թե՞ կեղծ հայրենասերներ են ԱԺ- ում մեր ազգային գաղափարախոսները։
Մանրամասն
15/06/2014

Ճոխ ընդունելություն, սկանդալային հայտարարություններ

Ճոխ ընդունելություն, սկանդալային հայտարարություններ
Ազգային ժողովում «Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի» հերթական՝ հունիսի 11-ի նիստը սկանդալային ընթացք ունեցավ «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի մասնակցության շնորհիվ, ով համարվում է Կրեմլի ոչ պաշտոնական ներկայացուցիչը և քարոզիչը: Հայաստանի Հանրապետության խորհրդարանում նա բավական ներկայանալի ընդունելության արժանացավ: 

Դ.Կիսելյովին սպասարկող «Hummer» մեքենային թույլ էր տրվել մուտք գործել ԱԺ տարածք ու կայանել անմիջապես գլխավոր մուտքի մոտ: Ռուս լրագրողին մուտքի մոտ դիմավորել ու քննարկման սրահ էր ուղեկցել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով հայկական կողմից Հայ-ռուսական ակումբի համակարգողն է: Սովորաբար նման ընդունելության արժանանում են օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաները, մինչդեռ Դ.Կիսելյովն ընդամենը ռուսական լրատվական գործակալություններից մեկի ղեկավարն է: 
Կիսելյովի սկանդալային հայտարարությունները
Մանրամասն
11/06/2014

ՀՀ պատվիրակությունն ակնհայտ նվաստացվում է

ՀՀ պատվիրակությունն ակնհայտ նվաստացվում է

Հարցազրույց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հետ:


-Սեպտեմբերի 3-ից մեկնարկել է Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը, որի հերթական փուլը մասնակից երկրների նախագահների հանդիպումն էր Աստանայում: Այն դարձավ հանրային քննարկման առարկա ու շրջանցվեց ԱԺ-ի կողմից: Չկա՞ր այս հանդիպման բովանդակությունը խորհրդարանում քննարկելու անհրաժեշտությունը:


-Մաքսային միությանն անդամակցելու ողջ գործընթացն ընդհանրապես պետք է դառնար խորհրդարանական քննարկման առարկա, առավել ևս, որ ՄՄ գնալու մասին հայտարարությունը անակնկալի էր բերել ոչ միայն հանրությանն ու ընդդիմությանը, այլև՝ իշխանության մեծ մասին: Մատների վրա կարելի է հաշվել այն պաշտոնյաներին, ովքեր գիտեն, թե ինչ է կատարվում, բայց իրականում նրանք էլ լավ չեն պատկերացնում ամբողջ ընթացքը: Ու քանի դեռ չկա հստակություն, քննարկումները պիտի շարունակական լինեին հենց խորհրդարանում:

Մանրամասն
06/06/2014

Իշխանությունն արել է առավելագույնը

Իշխանությունն արել է առավելագույնը

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի հետ:

-Առջևում սեպտեմբերի 21-ն է, Հայաստանի անկախության օրը: Դրան ընդառաջ` հայտարարվեց Մաքսային միությանը միանալու մասին: Դրանով չի՞ վտանգվում մեր անկախությունը:

-Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա պետք է ասենք, որ Ղազախստանը անկախ պետություն չէ, Ուկրաինան անկախ պետություն չէ, կամ Եվրոմիության անդամ որևէ երկիր անկախ չէ:

Մանրամասն
19/09/2013

Միությունում, որին մեր իշխանությունը պատրաստվում է միանալ, ընդունվում են զավեշտալի օրենքներ

Միությունում, որին մեր իշխանությունը պատրաստվում է միանալ, ընդունվում են զավեշտալի օրենքներ
«Պետք է հասկանանք` շարունակվելո՞ւ է «Գիլյոտին» ծրագիրը, թե՞ ոչ: Միությունում, որին մեր իշխանությունը պատրաստվում է միանալ, գործում է ոչ եվրոպական օրենսդրություն, ընդունվում են զավեշտալի, խայտառակ օրենքներ: Եթե մենք կրկնօրինակելու ենք այդ ամենը, ապա անիմաստ էր մեր օրենսդրության ներդաշնակեցումը». հարցազրույց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանի հետ:
Մանրամասն
10/09/2013
1 2
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter