Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Մենք կուզենայինք, որ ՀՅԴ-ն մասնակցեր հանրահավաքին

Մենք կուզենայինք, որ ՀՅԴ-ն մասնակցեր հանրահավաքին
Հարցազրույց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ

-Այն, որ ՀՅԴ-ն չի մասնակցելու երկար սպասված միասնական հանրահավաքին, նշանակո՞ւմ է, որ խոսակցությունները քառյակի պառակտման մասին իրական են դառնում: 

-Ոչ: Մենք հասկանում ենք ՀՅԴ-ի մոտեցումը և ըմբռնումով ենք մոտենում դրան: Ավելին, հասկանալի չէր լինի, եթե հանրահավաքին շրջանցվեր այնպիսի առանցքային թեմա, ինչպիսին սահմանադրական փոփոխություններն են, և քանի որ այս լրջագույն խնդրի վերաբերյալ ՀՅԴ-ի և քառյակի մյուս 3 ուժերի միջև կան լուրջ հակասություններ, ՀՅԴ-ն որոշեց չմասնակցել հանրահավաքին, և ՀՅԴ-ի պահվածքը ադեկվատ չէր լինի, եթե անգամ հանրահավաքից առաջ պայմանավորվեինք շրջանցել այդ թեման: 
Մանրամասն
17/09/2014

Չեմ ցանկանում մեկնաբանել Սերժ Սարգսյանին

Չեմ ցանկանում մեկնաբանել Սերժ Սարգսյանին
Հարցազրույց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի հետ:

- ԲՀԿ-ն դեմ է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը, մինչդեռ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 15-ին` ԵԿՄ-ի համագումարին ժամանակ, քննադատեց այդ համակարգը քննադատողներին, նշեց, որ բարեփոխումը «երկար և էժան» փողեր է ապահովելու, որոնք ներդրվելու են Հայաստանի տնտեսության մեջ և նպաստելու են մեր երկրի տնտեսական աճին: ԲՀԿ-ն ու ընդդիմադիր խմբակցություննե՞րն են իրենց քննադատություններում ոչ օբյեկտիբ, թե՞ Ս.Սարգսյանն է դրական լույսի ներքո ներկայացնում համակարգը:


- Ես հարցն այդպես չէի ձևակերպի, ոչ էլ կցանկանայի հանրապետության նախագահի ելույթը մեկնաբանել, բայց մի բան պարզ է՝ իշխանությունն ուզում է բարեփոխումն իրականացնել, ընդդիմությունն էլ քննադատում է: Բնական է՝ ամեն մեկն իր ծրագիրը պետք է պաշտպանի: Դուք ի՞նչ է, ուզում եք նախագահն իր կողմից իրականացվող քայլերը չպաշտպանե՞ր, ասեր՝ այո, դուք ճիշտ եք ասում, սխալ է, ես հրաժարվում եմ: Դա ավելի անտրամաբանական կստացվեր, չէ՞:
Մանրամասն
20/02/2014

Մենք կպաշտպանենք Զարուհի Փոստանջյանին

Մենք կպաշտպանենք Զարուհի Փոստանջյանին
Հարցազրույց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ: 

-Հայտարարություններ են հնչում այն մասին, որ այս իրավիճակում ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները պետք է վայր դնեն մանդատները: Ինչպե՞ս եք վերաբերվում այս տեսակետին:

-Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած ողջախոհ առաջարկ, բայց ՝ ոչ էմոցիոնալ տիրույթում: Եկեք խնդիրը սթափ քննարկենք` ի՞նչ է տալու մանդատը վայր դնելը, կորցնելու ենք այս ամբիոնը խորհրդարանում և միջազգային հարթակներում, կորցնելու ենք մարդկանց հուզող խնդիրները բարձրաձայնելու հնարավորությունը: Ես սա համարում եմ ոչ ճիշտ մեսիջ՝ ուղղորդված կոնկրետ շրջանակների կողմից:
Մանրամասն
24/12/2013

Փոխում են, որ սխալ չհասկացվի

Փոխում են, որ սխալ չհասկացվի
Այնքան էլ հաճախ չի պատահում, երբ գործադիրը որոշում է փոփոխել օրենքը` այն ընդամենը առավել հասկանալի դարձնելու ու տարընթերցումներից խուսափելու համար: «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի փոփոխությունից կառավարությունը, ինչպես նշվում է Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված նախագծում, հենց այդ ակնկալիքն ունի: Այս օրենքում տարընթերցող ձևակերպումներն այնքան էլ շատ չեն, բայց մեծ է դրանց գործածությունը. «գենդեր և գենդերային» բառերը, որ դարձան հանրային քննարկման առարկա և, փաստորեն, օրենքը փոփոխելու պատճառ, մայիսի 20-ին ընդունված օրենքում կիրառված են ավելի քան 100 անգամ:
Մանրամասն
16/09/2013

Չի եղել հրահանգ, որ պասիվ լինենք. Ստեփան Մարգարյան

Չի եղել հրահանգ, որ պասիվ լինենք. Ստեփան Մարգարյան
Շարունակում ենք ամփոփել գարնանային նստաշրջանի արդյունքները: Մեր զրուցակիցը  ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանն է:
-Հինգերորդ գումարման խորհրդարանի գործունեության առաջին տարին ավարտվեց,  ինչպե՞ս եք գնահատում ԲՀԿ-ի գործունեությունը:
-Նորմալ, բավական ինտենսիվ ենք աշխատել: 
Մանրամասն
10/07/2013

Անտեսվում են նաև կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ի օրինագծերը

Անտեսվում են նաև կոալիցիոն  գործընկեր ՕԵԿ-ի օրինագծերը
5-րդ գումարման խորհրդարանում պաշտոնապես շրջանառության մեջ դրված, բայց նստաշրջանի օրակարգում դեռևս  չընդգրկված օրենսդրական նախաձեռնությունների վիճակագրությունը  բավական հետաքրքիր է. մոտ 9 տասնյակ  այդպիսի օրինագծերի մեծ մասի հեղինակը ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցություններն են: ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը շրջանառության մեջ են դրել 9-ական, «Ժառանգությունը»՝ 4, ԲՀԿ-ն՝ 7 օրինագիծ: 
Մանրամասն
04/06/2013

Գագիկ Ծառուկյանն ինքը կորոշի՝ գա՞լ ԱԺ նիստերին, թե՞ ոչ

Գագիկ Ծառուկյանն ինքը կորոշի՝ գա՞լ ԱԺ նիստերին, թե՞ ոչ
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արագած Ախոյանը պատգամավոր է եղել նաև նախորդ` 4-րդ գումարման Ազգային ժողովում:  Այս գումարման խորհրդարանում, ըստ ParliamentMonitoring.am-ի վիճակագրության, մինչ այժմ   քննարկված 164 օրինագծերի քվեարկությունների 50-ից բացակայել է, կողմ է քվեարկել 80, դեմ 6, ձեռնպահ 16 անգամ, չի քվերակել 15 անգամ: 
Մանրամասն
13/05/2013

ԲՀԿ-ն ժողովրդահաճո լոզունգներով չի առաջնորդվում

ԲՀԿ-ն ժողովրդահաճո լոզունգներով չի առաջնորդվում
Հարցազրույց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող  Գուրգեն Արսենյանի հետ:
-Ձեր կարծիքով մայիսի 5-ի ավագանու ընտրությունները ավելի շատ քաղաքակա՞ն, թե՞ մայրաքաղաքային նշանակություն են ունենալու:  
-Այդ բառերը իրար չեն հակասում, դրանց միջև կոնֆլիկտ չկա: Մայրաքաղաքում ապրում է Հայաստանի բնակչության շու
Մանրամասն
31/03/2013

ԲՀԿ-ն շտապում է, բայց դանդաղ

ԲՀԿ-ն շտապում է, բայց դանդաղ
Հարցազրույց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ: -Ազգային Ժողովի նախագահի մոտ տեղի ունեցած կարճ խորհրդակցությանը, որի նպատակը հետընտրական իրավիճակի քննարկման ձեւաչափը գտնելն էր, ԲՀԿ-ն չէր մասնակցում, ինչո՞ւ:   -Նախ ասեմ, որ մեզ համար առնվազն զարմանալի էր, որ «Բարգավաճ Հայաստանը» չմասնակցեց այդ հանդիպմանը: Հուսամ, որ ընդամենը տեխնիկական պատճառով մեզ տեղյակ չպահվեց այդ հանդիպման
Մանրամասն
25/02/2013

Ռուստամյանը թերի դիմում է ներկայացրել. Բաբայանը ապահովագրո՞ւմ է Միքայել Մելքումյանին

Ռուստամյանը թերի դիմում է ներկայացրել. Բաբայանը ապահովագրո՞ւմ է Միքայել Մելքումյանին
էթիկայի հանձնաժողովը փետրվարի 11-ին  որոշեց, որ 2012թ-ի նոյեմբերի 21-ի արտահերթ նիստից 83 պատգամավորի բացակայությունը հարգելի է: Արտահերթ նիստը հրավիրվել էր ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորների նախաձեռնությամբ և տապալվել էր հանրապետական և ՕԵԿ-ական պատգամավորների բացակայության պատճառով:  Այդ բացակայությունները անհարգելի և էթիկայի խախտում ճանաչելու մասին հարցով էթիկայի հան
Մանրամասն
13/02/2013
1 2 3
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter