Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Այնպես չէ, որ մեկ օրում ստարտ վերցնեք ու ակտիվանանք

Այնպես չէ, որ մեկ օրում ստարտ վերցնեք ու ակտիվանանք
Parliamentmonitoring.am-ի վիճակագրության համաձայն՝ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Կարապետյանը խորհրդարանական գործունեության 1 տարվա ընթացքում ընդամենը մեկ հարց է տվել, որևէ նախագծի քննարկման ժամանակ ելույթ չի ունեցել, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել : 
Հիշեցնենք, որ Ա.Կարապետյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել Սյունիքի թիվ 38 ընտրատարածքից 2013թ. սեպտեմբերի 29-ին՝ Սուրեն Խաչատրյանի հրաժարականից հետո Սյունիքի մարզպետ նշանակված ՀՀԿ-ական պատգամավոր Վահե Հակոբյանի փոխարեն: Մինչ այդ Ա.Կարապետյանը զբաղեցնում էր Սյունիքի մարզպետի խորհրդականի պաշտոնը, իսկ դրանից առաջ Կապանի քաղաքապետն էր:

- Պարոն Կարապետյան, նախ որպես քաղաքապետ, ապա՝ մարզպետի խորհրդական երկար տարիներ աշխատել եք Սուրիկ Խաչատրյանի հետ: Ձեր կարծիքով հատկապես Բուդաղյանների դեպքերից հետո ճի՞շտ էր նրան նորից Սյունիքի մարզպետ նշանակելը:

- Նրա նշանակումը Հանրապետական կուսակցության քաղաքական որոշում էր, նրան նշանակում է վարչապետը: Եվ վարչապետն արդեն պատասխանել է, թե ինչ չափանիշներ է հաշվի առել այդ նշանակումը կատարելիս:
Մանրամասն
08/10/2014

Գ. Նուշիկյան. Ես ձևի հետևից չեմ ընկնում

Գ. Նուշիկյան. Ես ձևի հետևից չեմ ընկնում
Ըստ parliamentmonitoring.am-ի վիճակագրության` 5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանում 131 պատգամավորների գրեթե կեսը` 66 պատգամավոր, նիստերի դահլիճում օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ ոչ մի հարց չի տվել և չ մի ելույթ չի ունեցել: ՀՀԿ և ԲՀԿ խմբակցություններում «լուռ» պատգամավորները կեսից ավելի են. ՀՀԿ-ում` 70-ից 35-ը, ԲՀԿ-ում` 36-ից 21-ը: parliamentmonitoring.am-ը  շարունակում է հարցազրույցների շարքը խորհրդարանում ակտիվությամբ չառանձնացած պատգամավորների հետ: Մեր զրուցակիցը «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանն է:


-Պարոն Նուշիկյան, ըստ parliamentmonitoring.am-ի վիճակագրության, Դուք Ազգային ժողովի պասիվ պատգամավորներից եք, ով, ընդամենը 1 բացառությամբ, ելույթ չի ունեցել, հարց չի տվել: Ինչո՞ւ:


-Ես տնտեսական հանձնաժողովի անդամ եմ ու օրինագծերի քննարկմանը ակտիվ մասնակցում եմ հանձնաժողովում:



Մանրամասն
02/10/2014

Ես ինչ ուզում եմ, դառնում եմ. Աշոտ Աղաբաբյան

Ես ինչ ուզում եմ, դառնում եմ. Աշոտ Աղաբաբյան
Ըստ parliamentmonitoring.am-ի վիճակագրության՝ 5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանում 131 պատգամավորների գրեթե կեսը` 66 պատգամավոր, նիստերի դահլիճում օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ ոչ մի հարց չի տվել և ոչ մի ելույթ չի ունեցել: ՀՀԿ և ԲՀԿ խմբակցություններում «լուռ» պատգամավորները կեսից ավելին են. ՀՀԿ-ում՝ 70-ից 35-ը, ԲՀԿ-ում՝ 36-ից 21-ը: parliamentmonitoring.am-ը հարցազրույցների շարք է սկսում խորհրդարանում ակտիվությամբ չառանձնացած պատգամավորների հետ: Մեր զրուցակիցը Հանրապետական խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն է:

- Պարոն Աղաբաբյան, Դուք Հանրապետական խմբակցության այն պատգամավորներից եք, ովքեր աչքի չեն ընկնում իրենց օրենսդրական ակտիվությամբ՝ նիստերի ժամանակ հարցեր չեք տալիս, ելույթներ չեք ունենում և օրինագծեր չեք հեղինակում: Ինչո՞վ եք դա բացատրում:

- Եթե մարդը պատգամավոր է, դա չի նշանակում, որ պետք է անընդհատ խոսի, հարցեր տա, անընդհատ իրեն ցույց տա...
Մանրամասն
11/09/2014

Բացակայող պատգամավորը նման է խրամատը լքող զինվորի. Սերժ Սարգսյան

Բացակայող պատգամավորը նման է խրամատը լքող զինվորի. Սերժ Սարգսյան
ՀՀԿ խորհրդի սեպտեմբերի 6-ի նիստում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Նիստում ելույթ է ուենցել ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ի թիվս այլ հարցերի՝ հանրապետության նախագահն անդրադարձել է նաև խորհրդարանական մեծամասնության գործունեությանն ու խորհրդարան-կառավարություն համագործակցությանը: 

Մասնավորապես, Սերժ Սարգսյանը ԱԺ Հանրապետական խմբակցության անդամներին հիշեցրել է, որ պատգամավորի ամենագլխավոր խնդիրը օրենսդրական գործունեությունն է, իսկ խորհրդարանի աշխատանքներին մատների արանքով նայելը կամ խորհրդարանի աշխատանքներից բացակայելն անթույլատրելի է:
Մանրամասն
07/09/2014

5-րդ նստաշրջանի ամփոփում

5-րդ նստաշրջանի ամփոփում
5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանում 131 պատգամավորների գրեթե կեսը` 65 պատգամավոր, օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ ոչ մի հարց չի տվել և ոչ մի ելույթ չի ունեցել: ՀՀԿ և ԲՀԿ խմբակցություններում «լուռ» պատգամավորները կեսից ավելին են: Նստաշրջանի ընթացքում ընդունված օրենքներից 136-ի հեղինակը ՀՀ կառավարությունն է, և միայն 7-ինը` ԱԺ պատգամավորները: Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված 2 արտահերթ նստաշրջանի 9 օրերի ընթացքում խորհրդարանն ավելի շատ օրենք է ընդունել, քան գարնանային ողջ նստաշրջանի 5 ամիսների ընթացքում. 143 օրենքից 77-ն ընդունվել է արտահերթ նստաշրջաններում:«ԱԺ մոնիտորինգ» ծրագիրն ամփոփել է 5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները: 
Մանրամասն
05/09/2014

5-րդ գումարում, 4-րդ նստաշրջան, 3-րդ զեկույց

5-րդ գումարում, 4-րդ նստաշրջան, 3-րդ զեկույց

ԱԺ 4-րդ նստաշրջանի ընթացքում ընդունված  108 օրենքից մայր օրենքներ են  միայն 5-ը, 94-ի հեղինակը կառավարությունն է,  14-ինը՝ ԱԺ պատգամավորները:  Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում խորհրդարանն ավելի շատ օրենքներ է ընդունել, քան ողջ աշնանային նստաշրջանում: Օրենքերի  կեսից ավելին (62 oրենք) ընդունվել է հատուկ կարգով: 

Նստաշրջանի ընթացքում քննարկվել է ընդդիմադիր խմբակցությունների հեղինակած 2 օրենսդրական նախաձեռնություն, որոնք քվեարկությամբ մերժվել են, ոչ իշխանական ուժերից ընդունվել է միայն ԲՀԿ-ական պատգամավորների հեղինակած 2 նախագիծ:

ParliamentMonitoring.am-ն ամփոփել է Ազգային ժողովի 5-րդ գումարման 4-րդ նստաշրջանի արդյունքները:

Մանրամասն
22/02/2014

Ռուբեն Հայրապետյանը պաշտոնապես լքել է խորհրդարանը

Ռուբեն Հայրապետյանը պաշտոնապես լքել է խորհրդարանը
Հայաստանի Ազգային ժողովի երկարակյաց պատգամավորներից մեկը` Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո) սեպտեմբերի 28-ից սկսած այլևս պատգամավոր չէ, թեպետ մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում էր ընտրվել պատգամավոր Երևանի թիվ 1 ընտրատարածքից: Նույն օրը, սեպտեմբերի 28-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել էր Հայրապետյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը և ուղարկել այն Կենտրոնական ընտրական հանձնաժաղով: 
Մանրամասն
04/10/2012

Հանո՞ւն, թե՞ ընդդեմ խորհրդարանական փոքրամասնության իրավունքների. մեկնարկեց 5-րդ գումարման ԱԺ աշնանային նստաշրջանը

Հանո՞ւն, թե՞ ընդդեմ խորհրդարանական փոքրամասնության իրավունքների. մեկնարկեց 5-րդ գումարման ԱԺ աշնանային նստաշրջանը
Սեպտեմբերի 10-ին 110 պատգամավորի ներկայությամբ խորհրդարանը սկսեց աշնանային նստաշրջանի աշխատանքը: Առաջին քառօրյայի օրակարգում ընդգրկված է 27 հարց: Դրանցից 9-ը պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվելիք հարցեր են, հիմնականում հաշվետվություններ ու հաղորդումներ, որոնք պետական տարբեր կառույցներ կներկայացնեն խորհրդարանի դատին:
Մանրամասն
09/09/2012

Աշնանային նստաշրջանում խորհրդարանում ակտիվության պակաս չի զգացվի. խմբակցությունները գիտեն` ինչ են անելու

Աշնանային նստաշրջանում խորհրդարանում ակտիվության պակաս չի զգացվի. խմբակցությունները գիտեն` ինչ են անելու
Ազգային ժողովի սեպտեմբերին մեկնարկող նստաշրջանը խոստանում է հետաքրքիր լինել. խորհրդարանական գրեթե բոլոր խմբակցությունները արդեն ունեն իրենց ծրագրերը և ընդհանուր պատկերացում` ինչով են զբաղվելու խորհրդարանական աշխատանքի ընթացքում:
Մանրամասն
12/06/2012

Դեկլարացիոն ծրագրե՞ր, թե՞ խուսափում հաշվետվողականությունից

Դեկլարացիոն ծրագրե՞ր, թե՞ խուսափում հաշվետվողականությունից
5-րդ գումարման խորհրդարանն արդեն ձևավորված է, hայտնի են խմբակցությունները, պատգամավորները, ԱԺ նախագահությունը:  Խորհրդարան անցած 6 քաղաքական ուժերից Հայաստանի հանրապետական կուսակցությունն է ստացել իր ծրագրերը կենսագործելու իրավունքը: Թե ինչպես այն կիրացվի, կերևա առաջիկայում: Իսկ որքանով են Հանրապետականի և մյուս քաղաքական ուժերի  ծրագրերն արտացոլում  առկա իրողություններն ու   համարժեք լուծումներ առաջարկում:
Մանրամասն
05/06/2012
1 2 3
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter