Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հայկական «եւ.. եւ»- ն ու արդեն ռուսական «կամ... կամ»-ը

Հայկական «եւ.. եւ»- ն ու արդեն ռուսական «կամ... կամ»-ը
2013-ի սեպտեմբերյան մեկ օրում եվրոպականից դեպի եվրասիական ինտեգրում անցում կատարած Հայաստանը փորձում է համոզել, որ իր արտաքին քաղաքականության հիմքում շարունակում է մնալ «եւ... եւ...»- ի սկզբունքը։ Ոչ միայն համոզում է, այլև փորձում է այդ համոզմունքին տալ նաեւ վիզուալ բնույթ։

Մարտ ամսի վերջին երկու շաբաթները դրա լավագույն ապացույցն էին։ Եվ ամենահամար վայրն էլ արտաքին քաղաքական ուղղությունների շեշտման համար Ազգային ժողովն էր։ Մեկ շաբաթը խորհրդարանում եվրոպական էր. նախ՝ տեղի ունեցան ԵՄ արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանականներին միավորող Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովը՝ ԵՄ հանձնակատարի մասնակցությամբ, ապա ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության նիստը, հաջորդ շաբաթվա ընթացքում՝ ԵՏՄ-ի անմիջական մթնոլորտը փոխանցող հայ- ռուսական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստն ու «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովը՝ ՌԴ Պետդումայի նախագահի մասնակցությամբ։
Մանրամասն
06/04/2015

Սովետականից դեպի «ազգային» խորհրդարան

Սովետականից դեպի «ազգային» խորհրդարան
ՀՍՍՀ Գերագույն սովետի 1988 թվականի հունիսյան նստաշրջանում առաջարկվեց դատապարտել Սումգայիթի կոտորածները՝ դրանք որակելով ցեղասպանություն։ Անկեղծ ասած՝ չեմ հիշում, թե ով էր առաջարկի հեղինակը, սակայն հիշում եմ, որ ԳՍ նախագահության նախագահ Հրանտ Ոսկանյանը (այն ժամանակվա Գալուստ Սահակյանը) փորձում էր նման բան թույլ չտալ, քանի որ Մոսկվան հստակ հայտարարել էր, որ դրանք կոտորածներ չեն, այլ՝ խուլիգանական արարքներ։ Սակայն 88-ի Հայաստանն ու հայ հասարակությունը բոլորովին ուրիշ էին ու Խորհրդային Հայաստանի ղեկավարությունն ստիպված էր հաշվի նստել նրա հետ՝ անգամ եթե դա դուր չգար Կրեմլին։ 
Մանրամասն
29/03/2015

Հավատամքը՝ դավաճանություն

Հավատամքը՝ դավաճանություն
Քաղաքակիրթ ժողովրդավարական երկրներում կառավարող կոալիցիաների պառակտումները սովորաբար ավարտվում են կառավարական ճգնաժամով եւ արտահերթ ընտրություններով։ Այն, ինչին ականատես ենք լինում Հայաստանում պարբերաբար, վերը նշվածի հակառակն է։ Մեզանում պառակտվում են բացառապես ընդդիմադիր կուսակցությունները։ Իշխանությունից հեռացող քաղաքական ուժերում ականատես ենք լինում մի գործընթացի, որը սովորաբար անվանում ենք առնետավազք՝ գերադասելով խուսափել իրերն իրենց անունով կոչելուց։ Իսկ իրականում դրան անվանում են դավաճանություն։ Դավաճանություն գաղափարներին, ընկերներին, ընտրողներին…

Մարտի 5-ից մենք հերթական դավաճանության պսիխոզի ականատեսն ենք։ Հանրապետության՝ ազդեցությամբ երկրորդ կուսակցությունից հեռանում են, թվում է՝ հեռանում են բոլորը։
Մանրամասն
09/03/2015

Մայդանի այլընտրանքը

Մայդանի այլընտրանքը
ԱԺ վերջին քառօրյայում երկու օր փորձում էին որոշել՝ Հայաստանում կա՞ ճգնաժամ, թե՞ ոչ, եղածը կառավարմա՞ն, թե՞ քաղաքական ճգնաժամ է, եւ վերջապես՝ ո՞վ է մեղավոր ստեղծված իրավիճակի համար՝ իշխանությո՞ւնը, թե՞ ընդդիմությունը։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զուրաբյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» հայտարարության նախագծի քննարկումը եւս մեկ առիթ էր հասկանալու, թե որքանով է իշխանությունը պատասխանատվություն զգում երկրում ստեղծված իրավիճակի համար, կամ ո՞րն է ընդդիմության զարգացման դեղամիջոցը։
Մանրամասն
01/03/2015

Կառավարմա՞ն, թե՞ քաղաքական ճգնաժամ

Կառավարմա՞ն, թե՞ քաղաքական ճգնաժամ
Փետրվարի 25-ին Ազգային ժողովը ձայների 16 կողմ, 65 դեմ և 6 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զուրաբյանի հեղինակած «Հայաստանի հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» հայտարարության նախագիծը: Դեմ քվեարկեցին  ՀՀԿ խմբակցության պատգամավորները, կողմ՝ ՀԱԿ-ը, ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը», ձեռնպահ էին ՀՅԴ պատգամավորներն ու Էդմոն Մարուքյանը: Քառօրյայի բոյկոտի պատճառով նախագծի քննարկմանն ու քվեարկությանը չէր մասնակցել ԲՀԿ խմբակցությունը:
Մանրամասն
25/02/2015

Ներկայացմա՞ն, թե՞ արարի վերջը

Ներկայացմա՞ն, թե՞ արարի վերջը
ԱԺ հերթական քառօրյան մեկնարկում է բոլորովին նոր իրավիճակում։ Այլեւս կարող ենք արձանագրել, որ հայաստանյան քաղաքական դաշտի նոու-հաուն՝ ոչ իշխանական կամ այլընտրանք հասկացությունը կորցնում է իր արդիականությունը։ Այլեւս հստակ է դառնում, որ իշխանության եւ ընդդիմության «լպրծուն» սահմանաբաժանման ժամանակներն անցել են։
Մանրամասն
22/02/2015

Պետք է հայտարարվեր, որ հեղափոխությունն ավարտվելու է մեծարգո պարոն Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակով

Պետք է հայտարարվեր, որ  հեղափոխությունն ավարտվելու է մեծարգո պարոն Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակով
-Տարօրինակ չե՞ք համարում, որ իշխանափոխության պահանջ ներկայացնող քաղաքական ուժերը չեն միանում Ս.Սարգսյանի իմպիչմենթի նախաձեռնությանը:

- Դուք իրադարձություններից մի փոքր հետ եք մնացել: Այն ուժերը, ում մասին խոսում եք, արդեն մեծարգո Ս.Սարգսյանին բաց նամակներ գրող քաղաքական ուժեր և քաղաքական գործիչներ են: Եվ ես կարծում եմ, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է ի վերջո բավարար կամք ունենար և հայտարարեր, որ դեռեւս երկու տարի առաջ իր հրապարակած բուժուադեմոկրատական հեղափոխությունը ավարտվելուէ «մեծարգո պարոն Ս.Սարգսյանին» ուղղված բաց նամակով:
Մանրամասն
21/02/2015

Մի մանդատի պատմություն

Մի մանդատի պատմություն
Գագիկ Ծառուկյանը Ազգային ժողովի ամենաշատ բացակայած պատգամավորն է դեռ նախորդ գումարումից: Պատգամավորության շուրջ 8 տարիների ընթացում նրա գրեթե մշտական բացակայությունը դարձել էր սովորական, սովորական էր նաև այդ բացակայության վերաբերյալ ԱԺ աշխատակազմից տրված մեկնաբանությունը. Ծառուկյանը ներկայացրել է անհրաժեշտ տեղեկանքները, և նրա բացակայությունները հարգելի են: Այսքանից հետո անիմաստ էր խոսել Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու մասին, քանի որ, ըստ Սահմանադրության, նստաշրջանի ընթացքում անցկացված քվեարկությունների կեսից ավելիից բացակայած պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե այդ բացակայությունները անհարգելի են: Իսկ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը սահմանում է կարգը, թե ինչպես են դադարեցվում պատգամավորի լիազորությունները, եթե նրա բացակայությունները հարգելի չեն: 
Մանրամասն
17/02/2015

Փոքրիկ բո՞ւնտ

Փոքրիկ բո՞ւնտ
Անցած շաբաթ ԱԺ-ում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք հազվադեպ են լինում հայկական խորհրդարանի պատմության մեջ։ Նոյեմբերի 20-ի առավոտյան խորհրդարանը մերժեց կառավարության ներկայացրած միանգամից երկու օրինագիծ։ Ժամը 11.32-ին չընդունվեց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը հարակից նախագծերի փաթեթով, իսկ 11.36- ին՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները։ Օրինագծերը չընդունվեցին քվորումի բացակայության պատճառով։ Ոչ իշխանական խմբակցությունները որոշեցին չքվեարկել, իսկ կառավարությանը չօգնեց անգամ ՀՅԴ-ն, որը որոշեց «դեմ» քվեարկությամբ ապահովել անհրաժեշտ քվորումը։
Մանրամասն
24/11/2014

Գործս ոչ ոք չիմանա

Գործս ոչ ոք չիմանա
Որքան տեղեկատվական միջոցները դառնում են հասանելի, այնքան հայաստանյան պետական ատյանները փորձում են դառնալ փակ, իսկ պաշտոնյաների գործունեությունը՝ հույժ գաղտնի։ Ապացույցներից մեկն էլ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ պետաիրավական հանձնաժողովում քննարկված նախաձեռնությունն ու դրա միջոցով բացահայտված իրողությունն է։ 
Փոստանջյանն առաջարկում է, որ յուրաքանչյուր նստաշրջանի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում պատգամավորն իր գործունեության վերաբերյալ հանդես գա գրավոր հաշվետվությամբ։ Պատգամավորը Parliamentmonitoring.am կայքից տեղեկացել է, որ մոտ 50 պատգամավոր չի մասնակցում ԱԺ նիստերին, տարբեր հարցերի կամ օրինագծերի քննարկումներին, ելույթ չի ունենում, հարց չի տալիս։ 
Մանրամասն
16/11/2014
1 2 3 4 5 6 7 8 9
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter