Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հայկական է արդյո՞ք Արցախը

Հայկական է արդյո՞ք Արցախը
Մոսկվայի կողմից Ղրիմը ռուսական տարածք հայտարարելուց հետո Հայաստանում ռուս տարբեր պաշտոնյաների հայտարարությունները զարգացան եղանակային սրացումների համատեքստում։ Ու այդ հայտարարություններից առավել հետաքրքիր էին Հայաստանի պատկան մարմինների, իշխանամետ պատգամավորների արձագանքները, որոնք երբեմն լուռ, երբեմն կիսաձայն հիշեցնում էին փաստաբանական վարքագիծ՝ հնարավորինս մեղմել արձագանքները, երբեմն՝ արդարացնել հայտարարությունները։
Մանրամասն
07/11/2014

Հանրահավաքի ուրվականը

Հանրահավաքի ուրվականը
Ներկա իշխանության 20-ամյա գործունեության արդյունքում եւ մարդու իրավունքներում, եւ սահմանամերձ գոտիներում այնպիսի խոշոր ավերածություններ են տեղի ունեցել, որ եթե միայն թվարկվեին դրանք, ապա չէր կարող կոշտ բանավեճ չլիներ։ Բարեբախտաբար՝ այս անգամ քաղաքական դիսպուտին չէին մասնակցում խորհրդարանական «ինտելեկտուալները» եւ ոչ մեկի «ծնոտը պոկելու» եւ որեւէ մեկին «ռադ» անելու պահանջ չէր դրվում։ Եվ սա հասկանալի է, քանի որ այս «ինտելեկտուալ» «լավ տղերքը» գիտեն երբ խոսել, ինչ ասել, կամ երբ սուսուփուս փախչել։ Իսկ այսօր իշխանական այս համակարգի հիմնադիրների միջեւ ընթացող հակադրությունում նրանք դեռ չեն կողմնորոշվել, թե ում կողքը պետք է լինել։
Մանրամասն
30/10/2014

Եկան, տեսան, խոսեցին

Եկան, տեսան, խոսեցին
Հանրահավաքը, որի մասին այդքան շատ խոսում էին ԱԺ ոչ իշխանական ուժերը, կայացավ։ Մինչ ոչ իշխանականների առաջնորդները եկան, տեսան, խոսեցին… կամ չխոսեցին՝ մենք տեսանք, լսեցինք, հասկացանք։

Տեսանք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ օրը անելիք, Գագիկ Ծառուկյանը՝ ասելիք չուներ։ Ու հարթակը մնաց Լեւոն Տեր- Պետրոսյանին։

Լսեցինք, թե ինչ չի անելու ոչ իշխանական քառյակը՝ հեղափոխություն չի անելու։

Լսեցինք, որ հերթական անգամ ձեւավորվում է հերթական համաժողովրդական հերթական շարժումը, որը հերթական անգամ գործելու է «բացառապես սահմանադրության եւ օրենքների շրջանակում, օգտվելով խաղաղ քաղաքական պայքարի նրանց ընձեռած բոլոր հնարավորություններից...»՝ հերթական անգամ հայտարարելով, որ «հասունացել է ավազակապետությունից ազատվելու եւ ավգյան ախոռները մաքրելու ժամանակը»։
Մանրամասն
12/10/2014

Մենք կուզենայինք, որ ՀՅԴ-ն մասնակցեր հանրահավաքին

Մենք կուզենայինք, որ ՀՅԴ-ն մասնակցեր հանրահավաքին
Հարցազրույց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ

-Այն, որ ՀՅԴ-ն չի մասնակցելու երկար սպասված միասնական հանրահավաքին, նշանակո՞ւմ է, որ խոսակցությունները քառյակի պառակտման մասին իրական են դառնում: 

-Ոչ: Մենք հասկանում ենք ՀՅԴ-ի մոտեցումը և ըմբռնումով ենք մոտենում դրան: Ավելին, հասկանալի չէր լինի, եթե հանրահավաքին շրջանցվեր այնպիսի առանցքային թեմա, ինչպիսին սահմանադրական փոփոխություններն են, և քանի որ այս լրջագույն խնդրի վերաբերյալ ՀՅԴ-ի և քառյակի մյուս 3 ուժերի միջև կան լուրջ հակասություններ, ՀՅԴ-ն որոշեց չմասնակցել հանրահավաքին, և ՀՅԴ-ի պահվածքը ադեկվատ չէր լինի, եթե անգամ հանրահավաքից առաջ պայմանավորվեինք շրջանցել այդ թեման: 
Մանրամասն
17/09/2014

Քառյակից եռյակ դառնալու ճանապարհին

Քառյակից եռյակ դառնալու ճանապարհին
Ոչ իշխանական ուժերի խորհրդարանական քառյակը գարնանային նստաշրջանի ավարտին ուներ մի օրակարգ, որը, ինչպես պարզվեց աշնանային նստաշրջանի մեկնարկին, կորցրել է հրատապությունը: 12 կետանոց պահանջ կառավարությանը եւ դրանց կատարման ժամկետ՝ մինչեւ սեպտեմբերի 30-ը. ամառային հանգստի գնալուց առաջ 4 ուժերի օրակարգում այս հարցերն էին, այսօր օրակարգում սահմանադրության բարեփոխումներն են ու քառյակը կազմող ուժերի տարբեր մոտեցումները խնդրի վերաբերյալ: Ուստի, միանգամայն անկեղծ էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, երբ պատասխանելով արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցելու հնարավորության մասին հարցին, ասաց. «Խորհրդարանականների հետ հորով-մորով անենք, հետո կանցնենք արտախորհրդարանականներին»: 
Մանրամասն
13/09/2014

Ճոխ ընդունելություն, սկանդալային հայտարարություններ

Ճոխ ընդունելություն, սկանդալային հայտարարություններ
Ազգային ժողովում «Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի» հերթական՝ հունիսի 11-ի նիստը սկանդալային ընթացք ունեցավ «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի մասնակցության շնորհիվ, ով համարվում է Կրեմլի ոչ պաշտոնական ներկայացուցիչը և քարոզիչը: Հայաստանի Հանրապետության խորհրդարանում նա բավական ներկայանալի ընդունելության արժանացավ: 

Դ.Կիսելյովին սպասարկող «Hummer» մեքենային թույլ էր տրվել մուտք գործել ԱԺ տարածք ու կայանել անմիջապես գլխավոր մուտքի մոտ: Ռուս լրագրողին մուտքի մոտ դիմավորել ու քննարկման սրահ էր ուղեկցել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով հայկական կողմից Հայ-ռուսական ակումբի համակարգողն է: Սովորաբար նման ընդունելության արժանանում են օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաները, մինչդեռ Դ.Կիսելյովն ընդամենը ռուսական լրատվական գործակալություններից մեկի ղեկավարն է: 
Կիսելյովի սկանդալային հայտարարությունները
Մանրամասն
11/06/2014

Քառյակը կոնկրետ հարցերի լուծում է պահանջում

Քառյակը կոնկրետ հարցերի լուծում է պահանջում
Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը հունիսի 10-ին հրապարակեցին համատեղ մշակված այն փաստաթուղթը, որը 12 պահանջ է ներառում և հասցեագրվում է իշխանություններին: Քառյակի ուժերը` ՀԱԿ-ը, «Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն» և «Ժառանգություն» խմբակցությունները որպես պահանջների կատարման վերջնաժամկետ նշում են սեպտեմբեր ամիսն ու խոստանում աշնանը, Ազատության հրապարակում համապետական հանրահավաք հրավիրել , ամփոփել իրենց պահանջների կատարումն ու ըստ դրա որոշել հետագա գործողությունները։
Մանրամասն
09/06/2014

ՀՀ պատվիրակությունն ակնհայտ նվաստացվում է

ՀՀ պատվիրակությունն ակնհայտ նվաստացվում է

Հարցազրույց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հետ:


-Սեպտեմբերի 3-ից մեկնարկել է Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը, որի հերթական փուլը մասնակից երկրների նախագահների հանդիպումն էր Աստանայում: Այն դարձավ հանրային քննարկման առարկա ու շրջանցվեց ԱԺ-ի կողմից: Չկա՞ր այս հանդիպման բովանդակությունը խորհրդարանում քննարկելու անհրաժեշտությունը:


-Մաքսային միությանն անդամակցելու ողջ գործընթացն ընդհանրապես պետք է դառնար խորհրդարանական քննարկման առարկա, առավել ևս, որ ՄՄ գնալու մասին հայտարարությունը անակնկալի էր բերել ոչ միայն հանրությանն ու ընդդիմությանը, այլև՝ իշխանության մեծ մասին: Մատների վրա կարելի է հաշվել այն պաշտոնյաներին, ովքեր գիտեն, թե ինչ է կատարվում, բայց իրականում նրանք էլ լավ չեն պատկերացնում ամբողջ ընթացքը: Ու քանի դեռ չկա հստակություն, քննարկումները պիտի շարունակական լինեին հենց խորհրդարանում:

Մանրամասն
06/06/2014

Քառյակի պահանջները մեկ շաբաթ գաղտնի կմնան

Քառյակի պահանջները մեկ շաբաթ գաղտնի կմնան
Խորհրդարանական ոչ իշխանական քառյակը հունիսի 2-ին դռնփակ նիստում քննարկել և վերջնականապես համաձայնեցրել է պահանջների այն ցանկը, որն առաջիկայում ներկայացվելու է կառավարությանն ու իշխանություններին: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նիստից հետո ասաց, թե համաձայնեցված փաստաթուղթը բաղկացած է 12 կետից: Դրանք «հրատապ լուծում պահանջող» հարցեր են, որոնք կներկայացվեն հաջորդ շաբաթ՝ քառյակի բոլոր խմբակցությունների ղեկավարների կողմից հրավիրվելիք համատեղ ասուլիսի ժամանակ:
Մանրամասն
01/06/2014

Քառյակը սիամական երկվորյակ չէ

Քառյակը սիամական երկվորյակ չէ
Խորհրդարանական ոչ իշխանական ուժերի քառյակը մայիսի 27-ի հերթական դռնփակ նիստի ժամանակ մոտ մեկ տասնյակ հարց է քննարկել, որոնք առաջիկայում որպես «հրատապ լուծում պահանջող հարցերի» փաթեթ կներկայացնի կառավարությանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նիստից հետո ասաց, թե քննարկման ժամանակ յուրաքանչյուր ուժ ներկայացրել է իր կարևորած խնդիրները, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն: Նա չմանրամասնեց, թե խոսքը հատկապես որ հարցերի մասին է՝ ասելով , թե չունի նման լիազորություն: Բայց նկատեց, որ «դրանք այն խնդիրներն են, որոնք քառյակի ուժերը բարձրաձայնել են թե առանձին, թե միասնաբար»: Պահանջների ցանկը կհստակեցվի հաջորդ շաբաթվա հանդիպման ժամանակ և կներկայացվի համատեղ հայտարարության տեսքով:
Մանրամասն
26/05/2014
1 2 3 4 5 6 7 8 9
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter