Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Պարտադիր բաղադրիչ. դե ֆակտո՞, թե՞ դե յուրե

Պարտադիր բաղադրիչ. դե ֆակտո՞, թե՞ դե յուրե
Ապրիլի 28-ին մեկնարկած խորհրդարանական շաբաթվա ամենասպասված հարցը հստակ պատասխան չստացավ. պատգամավորներն այդպես էլ չհասկացան՝ կուտակայինի պարտադիր բաղադրիչը շարունակո՞ւմ է գործել, թե՞ ոչ: 

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին կառավարության մշակած նախագիծն ԱԺ ապրիլի 28-30-ի եռօրյա ընդգրկվեց որպես պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հարց: Խորհրդարանը որոշում ընդունեց օրինագծի առաջին, երկրորդ և երրորդ ընթերցումները 24-ժամյա ռեժիմով կազմակերպելու մասին, բայց չհասցրեց իրագործել որոշածը. եռօրյա նիստերն ավարտվեցին, իսկ հարցի քննարկումը մնաց անավարտ՝ անորոշ թողնելով նաև խորհրդարանական ոչ իշխանական քառյակի առաջիկա անելիքը՝ կապված կուտակայինի պարտադիր բաղադրիչի հետ:
Մանրամասն
04/05/2014

Նավակ եք ճոճում, պարոնայք

Նավակ եք ճոճում, պարոնայք
Նոր նշանակումները գործադիր և օրենսդիր մարմիններում սոսկ կադրային փոխատեղումներ են եղած սուղ հնարավորությունների շրջանակներում, որոնք, այդուհանդերձ, ոչ մի կապ չունեն նոր մարտահրավերներին դիմագրավելու, թարմ մոտեցումների անհրաժեշտության կամ, առավել ևս, հանրության վստահությունը շահելու հետ: Այս բոլոր փոփոխությունները, տեղափոխություններն ու փոխատեղումներն արվում են բացառապես նավակ ճոճելու տրամաբանությամբ, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե շարժում կա:

Իբր՝ շարժվում ենք, ցանկություն ունենք առաջ գնալու:
Մանրամասն
29/04/2014

Քառյակը եռյա՞կ է դառնալու, թե՞ հնգյակ

Քառյակը եռյա՞կ է դառնալու, թե՞ հնգյակ
Մինչ քննարկվում է կոալիցիան նոր գործընկերներով համալրելու հարցը, այն լքում են հին ուժերը: 2008-ից ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը ապրիլի 16-ին քաղխորհրդի նիստից հետո հայտարարեց, որ ոչ նպատակահարմար և խնդրահարույց է համարում հաջորդ կոալիցիային անդամակցելը: ՕԵԿ-ը դեռ չի հայտարարել, որ ընդդիմություն է դառնալու: Վերջնական պարզաբնումները կտա կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը ապրիլի 25-ին: Ընդդիմություն դառնալու դեպքում, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, ՕԵԿ խմբակցությունն այդ մասին պետք է հայտարարի նաև ԱԺ նիստերի ժամանակ: Այս տարբերակը ոչ իշխանական քառյակը կարո՞ղ է հնգյակ դարձնել: «Շատ մի շտապեք: Օրը կգա, բարին հետը: Կտեսնենք՝ աղջի՞կ է ծնվում, թե՞ տղա, հետո անունը կորոշենք»,- արձագանքեց Ա.Ռուստամյանը:
Մանրամասն
16/04/2014

Ներքաղաքական աժիոտաժ քաղաքականության բացակայությամբ

Ներքաղաքական աժիոտաժ քաղաքականության բացակայությամբ
Որևէ երկրում, անկախ մշակութային միջավայրից, վարչապետի հրաժարականը շարքային կամ առօրեական իրողությունների շարքին չի կարող դասվել: Սակայն միայն Հայաստանի Հանրապետությունում կարող էր կոնկրետ վարչապետ Տիգրան Սարգսյանի կոնկրետ հրաժարականն այդպիսի համատարած զարմանք հարուցել: Բոլորը զարմացել ու անակնկալի էին եկել, թեև յուրաքանչյուրը կարող էր առնվազն հիսուն պատճառ թվարկել, թե ինչու պետք է տվյալ վարչապետը հրաժարական տար: 

Քաղաքակիրթ միջավայրում հազիվ թե հնարավոր լիներ մի օրենքի ընդունում, որը տասը կետով հակասեր երկրի սահմանադրությանը: Առավել անհնար կլիներ պատկերացնել մի վիճակ, երբ երկրի բարձրագույն դատարանի կայացրած որոշումն աղաղակող հակասահմանադրականության մասին որևէ պատասխանատվություն չենթադրեր:
Մանրամասն
10/04/2014

Նոր վարչապետին սպասելիս

Նոր վարչապետին սպասելիս
Հանրապետության նախագահը մինչև ապրիլի 14-ը պետք է վարչապետ նշանակի: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը ստորագրվել է ապրիլի 4-ին: Իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն նոր վարչապետը պետք է նշանակվի 10 օրվա ընթացքում: ՀՀԿ մամլո խոսնակ և Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 8-ին վստահաբար հայտարարել էր, թե նոր վարչապետի անունը հայտնի կդառնա ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում: «Մենք այդ հարցը կքննարկենք ԳՄ նիստի ժամանակ, որից հետո ՀՀ նախագահի որոշումը ես կներկայացնեմ իմ հարգարժան գործընկերներին»,- ասել էր Է.Շարմազանովը:
Մանրամասն
10/04/2014

Նախագահը չի զիջում, նախագահը հեռանում է

Նախագահը չի զիջում, նախագահը հեռանում է
Հարցազրույց քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանի հետ:

-Ձեր կարծիքվ ինչ՞ու ՀՀԿ-ն ապրիլի 10-ի նիստում չհրապարակեց նոր վարչապետի անունը: 

-Հետևելով տարբեր կարծիքների, հայտարարությունների` այն տպավորությունն եմ ստացել, որ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների ընթացքում տարբեր կողմերից պայմաններ են դրվել , և դրանց շուրջ համաձայնության գալու համար իշխանությանը ժամանակ է պետք: Կհամաձայնեցնեն ու կհայտարարեն: 
Մանրամասն
10/04/2014

Նման ֆիասկո ապրած ուժը պետք է հրաժարվեր քաղաքականությունից

Նման ֆիասկո ապրած ուժը պետք է հրաժարվեր քաղաքականությունից
Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ:

- Պարոն Հարությունյան, չե՞ք կարծում, որ սոցիալ-տնտեսական առկա իրավիճակում ոչ իշխանական ուժերն ունեն կառավարությանն անվստահություն հայտնելու բոլոր իրավունքներն ու հիմքերը:

- Ընդդիմությունը միշտ էլ կարող է նման նախաձեռնությամբ հանդես գալ: Եթե մի պահ վերանանք այն հարցադրումից, թե արդյոք կան այդ նախաձեռնությունը ներկայացնելու սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական նախադրյալները, ապա մեկ այլ հարցադրման` իրավա-քաղաքական նախադրյալների դեպքում հարցը հավելյալ մեկնաբանություններ է պահանջում: Կառավարությունն այդուհանդերձ ձևավորվում է քաղաքական մեծամասնության կողմից, և ջրբաժանը անցնում է ոչ թե Ազգային ժողովի և կառավարության միջև, այլ՝ իշխանության և ընդդիմության միջև:
Մանրամասն
30/03/2014

Քառյակն ուղղորդվում է Օբամայի, Պուտինի, Հզբոլլահի կողմից

Քառյակն ուղղորդվում է Օբամայի, Պուտինի, Հզբոլլահի կողմից
Հարցազրույց Ազգային ժողովի «Ժառաանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ:

-Ոչ իշխանական քառյակի վերջին հանդիպումից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ասաց, որ քառյակը մշակում է սոցիալ-տնտեսական բարեփոխումների ծրագիր՝ ապրիլի 28-ին ներկայացնելու համար: Այդ ծրագիրը ո՞ր փուլում է:

-Աշխատանքային: Մինչև ապրիլի 28-ը այն պատրաստ կլինի, բայց բացի սոցիալ-տնտեսաականից, այն կունենա նաև քաղաքական բաղադրիչ: 
Մանրամասն
26/03/2014

Ինչի՞ շուրջ է միավորվել «հրաշալի քառյակը»

Ինչի՞ շուրջ է միավորվել «հրաշալի քառյակը»
Մարտի 1-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթով, թվում էր, ոչ իշխանական 4 ուժերի համար նոր փուլի սկիզբ է տրվում: Մինչ դա էլ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» հանդիպում էին, բայց մարտի 1-ի հանրահավաքից մեկ շաբաթ անց՝ մարտի 7-ին, մեկնարկեց այս ուժերի հանդիպումների շարքն առաջին դեմքերի մակարդակով Գագիկ Ծառուկյանի մոտ: Հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը նրան համեմատել էր Իվանիշվիլու հետ ու հայտարարել, որ ՀԱԿ-ը պատրաստ է բանակցությունների, եթե անգամ սեղանին դրված է ոչ թե նախագահին, այլ առայժմ միայն վարչապետին պաշտոնից հեռացնելու հարցը: Հանդիպումների ժամանակ, սակայն, Ծառուկյանը հիշեցնում էր իրենց կուսակցության 7-րդ համագումարը, որի ընթացքում խոսվել է բոլոր ուժերին կոնսոլիդացնելու անհրաժեշտության մասին:
Մանրամասն
17/03/2014

Երբ ուժն է ծնում իրավունքը

Երբ ուժն է ծնում իրավունքը
Կամ ամեն ինչ չէ որոշվում քվեարկությամբ

Իշխանության եւ հասարակության միջեւ բեւեռացումն ԱԺ գարնանային նստաշրջանի մեկնարկով եւս մի քանի քայլով խորացավ։ Խորհրդարանական քննարկումները, ըստ էության, վերածվեցին ուժի ցուցադրության։ Ոչ իշխանական ուժերն իրենց ուժը ցուցադրեցին ամբիոնի մոտ, մեծամասնությունը՝ քվեարկությամբ։ Ով հաղթեց՝ հասկանալի էր, սակայն պարտվողը հասարակությունն էր, որը եւս մեկ անգամ հստակ հասկացավ` խորհրդարանը չի կարող հասարակական երկխոսության հարթակ լինել։
Մանրամասն
09/02/2014
1 2 3 4 5 6 7 8 9
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter