Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Oրենսդրական նախաձեռնողականություն և քաղաքական հակասություններ

Oրենսդրական նախաձեռնողականություն և քաղաքական հակասություններ
5-րդ գումարում, 4-րդ նստաշրջան. օրենսդրական նախաձեռնողականություն և քաղաքական հակասություններ

ԱԺ-ում ներկայացված, սակայն օրակարգում չընդգրկված օրինագծերի 65 տոկոսը պատկանում է Աժ պատգամավորներին: Դրանց ճնշող մեծամասնության հեղինակը ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորներն են: Սա թույլ է տալիս եզրակացնել, որ կառավարությունը ոչ թե ընդհանրապես խորհրդարանին է զիջել նախաձեռնողականությունը, այլ միայն դրա այն հատվածին, որը կազմում է իր հենարանը և բնականաբար պաշտպանում է իր քաղաքական ուղեգիծը: Այս փաստը հաստատեց նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, երբ 2014թ. կառավարության առաջին նիստում, օգտագործելով ՀՀԿ պատգամավորների հեղինակած`«Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման առիթը, հայտարարեց, թե վատ նախադեպ է կուսակից գործընկերների ներկայացրած նախագծերի մասին բացասական կարծիք տալը: Այսինքն տեղի է ունեցել նախաձեռնողականությունը կառավարության կողմից սոսկ ԱԺ քաղաքական մեծամասնության միայն մի մասին` ՀՀԿ-ին փոխանցելու մեխանիկական գործընթաց:
Մանրամասն
25/01/2014

Մեր թիրախը ՀՀԿ խմբակցությունն է՝ գումարած մեկ հոգի

Մեր թիրախը ՀՀԿ խմբակցությունն է՝ գումարած մեկ հոգի
Շարունակում ենք ամփոփել գարնանային նստաշրջանի արդյունքները: Մեր զրուցակիցը  ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն է:
-Ինչպե՞ս եք գնահատում Ազգային ժողովի 5-րդ գումարման գարնանային նստաշրջանում ՀԱԿ խմբակցության աշխատանքը:
-Հատկապես վերջին 4 ամսվա ընթացքում ՀԱԿ-ը կարողացավ հուժկու հարվածներ հասցնել ՀՀԿ-ին և իշխանությանը` խորհրդարան բերած փաստաթղթերը դարձնելով  լրջագույն քննարկման առարկա
Մանրամասն
01/07/2013

ՕԵԿ-ն առաջարկում է հրաժարվել Դոնթի բանաձևից և ողջամիտ դարձնել ընդդիմության արտոնությունները

ՕԵԿ-ն առաջարկում է հրաժարվել  Դոնթի բանաձևից և ողջամիտ դարձնել ընդդիմության արտոնությունները
Համաձայն  ԱԺ կանոնակարգ  օրենքի՝  խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոնները խմբակցությունների միջեւ բաշխվում են  ըստ Դոնթի բանաձևի. պաշտոնների  քանակն ուղիղ համեմատական է խմբակցության պատգամավորների թվին: 5-րդ գումարման ԱԺ 6 խմբակցություններից 4-ը նշված բանաձեւի կիրառման արդյունքում զրկվեցին մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավ
Մանրամասն
17/03/2013

Էդմոն Մարուքյանը հետապնդելու է Վերահսկիչ պալատին

Էդմոն Մարուքյանը հետապնդելու է Վերահսկիչ պալատին
Հարցազրույց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:
-Ազգային ժողովի նախորդ նիստում Վերահսկիչ պալատի նախագահը ներկայացրեց 2013-ի ծրագիրը: Լուրջ սպասելիքներ ունե՞ք:
-Մեծ սպասելիքներ կարելի է ունենալ, որովհետև միայն պետական գնումների ոլորտն արդեն մի ամբողջ տարածք է, որը ուսումնասիրելու համար  հնարավոր է նույնիսկ Վերահսկիչ պալատի աշխատակիցների թիվը չբավականացնի: Կա լուրջ թեմա, և ես սպասում եմ, որ այն  լրջորեն ուսումնասիրվի և արդյունքները  ներկայացվեն:
Մանրամասն
25/11/2012

«Բյուջեի քվեարկության օրը ժողովուրդը պիտի հավաքվի ԱԺ-ի դիմաց» Հ. Բագրատյան

«Բյուջեի քվեարկության օրը ժողովուրդը պիտի հավաքվի ԱԺ-ի դիմաց» Հ. Բագրատյան
Հարցազրույց Ազգային ժողովի պատգամավոր, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի հետ
-Խորհրդարանը քննարկում է 2013 թվականի բյուջեի նախագիծը, Դուք ակտիվորեն մասնակցում եք  քննարկումներին. Ձեր գնահատմամբ` ինչ հնարավորություններ ունի հաջորդ տարվա բյուջեն:
-Գնահատականս բացասական է, նույնիսկ արդեն անունը կարող եմ ասել` դա միանշանակ արտագաղթի բյուջե է: 
Մանրամասն
14/11/2012

«Տարկետման բյուջե». կառավարությունը մնացել է նույն դասարանում. Ա. Վարդանյան

«Տարկետման բյուջե». կառավարությունը մնացել է նույն դասարանում. Ա. Վարդանյան
Հարցազրույց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ:
-ԱԺ  մշտական հանձնաժողովներն ավարտեցին  Բյուջե 2013-ի նախագծի քննարկումները. ի՞նչ տպավորություններ ունեք:
-Ցավոք, 2013-ի բյուջեն 2012-ի կրկնությունն է : Այդ առումով ես պայմանականորեն այն անվանել եմ «տարկետման բյուջե»: Զարգացման հիմքեր չստեղծող բյուջե է, հիմնական տպավորությունը սա է` կարծես թե կանգնած ենք նույն տեղում: 
Մանրամասն
11/11/2012

Օսկանյանն առաջինը չէր

Օսկանյանն առաջինը չէր
Առաջին անգամ չէր, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եկել էր խորհրդարան` ԱԺ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ: Նախորդ` 4-րդ գումարման Ազգային Ժողովում նրա միջնորդությամբ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվեց միանգամից 4 պատգամավոր: Եթե Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը շատ վերլուծաբաններ պայմանավորում են նախընտրական զարգացումներով (2013-ին Հայաստանում անցկացվելու են նախագահական ընտրություններ), ապա 4-րդ գումարման Ազգային Ժողովում իրադարձությունները ծավալվեցին որպես նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական զարգացումներ:
Մանրամասն
07/10/2012

Էթիկայի հանձնաժողովը հիմնականում մերժում է

Էթիկայի հանձնաժողովը հիմնականում մերժում է
Էթիկայի հանձնաժողովը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներից չէ, բայց համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի` գործում է ամբողջ գումարման ընթացքում` նստաշրջաններից առաջ հաստատելով իր կազմը: Ունի ընդամենը 6 անդամ` մեկական ներկայացուցիչ խորհրդարանական 6 խմբակցություններից: Հանձնաժողովում, յուրաքանչյուր նստաշրջանում, հաջորդաբար նախագահում են Ազգային Ժողովի ամենամեծ եւ ամենափոքր խմբակցությունների ներկայացուցիչները` Դավիթ Հարությունյան (ՀՀԿ) և Նիկոլ Փաշինյան (ՀԱԿ): 
Մանրամասն
04/10/2012

Հանո՞ւն, թե՞ ընդդեմ խորհրդարանական փոքրամասնության իրավունքների. մեկնարկեց 5-րդ գումարման ԱԺ աշնանային նստաշրջանը

Հանո՞ւն, թե՞ ընդդեմ խորհրդարանական փոքրամասնության իրավունքների. մեկնարկեց 5-րդ գումարման ԱԺ աշնանային նստաշրջանը
Սեպտեմբերի 10-ին 110 պատգամավորի ներկայությամբ խորհրդարանը սկսեց աշնանային նստաշրջանի աշխատանքը: Առաջին քառօրյայի օրակարգում ընդգրկված է 27 հարց: Դրանցից 9-ը պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվելիք հարցեր են, հիմնականում հաշվետվություններ ու հաղորդումներ, որոնք պետական տարբեր կառույցներ կներկայացնեն խորհրդարանի դատին:
Մանրամասն
09/09/2012

Խորհրդարանի լույսն ու ստվերը

Խորհրդարանի լույսն ու ստվերը
Կառավարության 5-ամյա ծրագրի խորհրդարանական քննարկումները և քվեարկության արդյունքներն առարկայորեն ցույց տվեցին, թե ինչ նոր իրողություններ են ի հայտ են եկել նոր խորհրդարանում: Դրանք որոշ դրական ու բացասական փոփոխություններ են մտցրել օրենսդրի ընդհանուր պատկերում:
Մանրամասն
08/07/2012
1 2 3 4 5 6 7 8 9
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter