Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Մեկնարկեց գարնանային նստաշրջանը

Մեկնարկեց գարնանային նստաշրջանը

5-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի առաջին օրվա առաջին նիստը գրեթե ամբողջությամբ անցավ օրակարգ ձևավորելով: Նիստի սկզբում պատգամավորները հոտնկայս հարգեցին Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հիշատակը, նիստի ավարտին հազիվ հասցրեցին քվեարկել Վերահսկիչ պալատի տարեկան ծրագիրը, որը քննարկվել էր 2014-ի վերջին քառօրյայում: 

Մանրամասն
02/02/2015

Տիեզերքից մինչև դառը իրականություն. 7-րդ նստաշրջանի մեկնարկից առաջ

Տիեզերքից մինչև դառը իրականություն. 7-րդ նստաշրջանի մեկնարկից առաջ
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հունվարի 30-ի նիստում քննարկելու է «տիեզերական» նշանակության հինգ միջազգային փաստաթուղթ: Հայաստանը ցանկանում է միանալ «Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի եւ այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին», «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի եւ տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին», «Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին», «Տիեզերական տարածություն արձակված օբյեկտների գրանցման մասին», «Լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» միջազգային համաձայնագրերին: Եվ սա այն դեպքում, երբ մեր երկիրը երբևէ որևէ թռչող սարք չի ուղարկել տիեզերք կամ ՀՀ որևէ քաղաքացի Լուսնի վրա դեռ ոտք չի դրել: Բայց քանի որ չի բացառվում, որ ապագայում դա տեղի ունենա, ԱԺ-ն 7-րդ նստաշրջանում կքննարկի և, ամենայն հավանականությամբ, նաև կվավերացնի այս փաստաթղթերը:
Մանրամասն
28/01/2015

ՀՀԿ-ն գաղափարներին կողմ է, նախագծերին՝ դեմ

ՀՀԿ-ն գաղափարներին կողմ է, նախագծերին՝ դեմ
Խորհրդարանական մեծամասնությունը հաճախ է ընդդիմության նախագծերը մերժում հիմնավորմամբ, թե կողմ է գաղափարին, բայց գաղափարը վատ է իրականացվել, այսինքն, նախագիծը թերի է: Սա նշանակում է, որ մեծամասնությունը մտադիր է այդ լավ գաղափարը ներկայացնել սեփական նախաձեռնությամբ, սեփական օրենքի նախագծով: Իսկ այսպիսի ցանկացած նախագծի կողքին ընդդիմության ցանկացած նախագիծ դուրս է մրցակցությունից: 

Այս քառօրյայում «ոչ մրցունակ» այսպիսի երկու նախագիծ կար: Երկուսի վերաբերյալ էլ գլխադասային հանձնաժողովները դրական եզրակացություն չէին տվել:
Մանրամասն
02/12/2014

ԱԺ քառօրյա 01.12-04.12

ԱԺ քառօրյա 01.12-04.12
Հերթական քառօրյայի օրակարգի հաստատումից հետո խորհրդարանը կքվեարկի վերջին արտահերթ նիստից մնացած 15 օրենսդրական նախաձեռնություն: Դրանց թվում են սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցություն տալու, ժամանակավոր անաշխատունակության, նվազագույն աշխատավարձի մասին նախագծերը: Սպասվում է, որ այս քառօրյայի ընթացքում կառավարությունը պատգամավորներին կներկայացնի 2015 թվականի բյուջեի նախագծի լրամշակված տարբերակը, որն արժանացել է գործադրի հավանությանը: 
Մանրամասն
30/11/2014

Հերթական քառօրյա՝ արտահերթ քննարկումներով

Հերթական քառօրյա՝ արտահերթ քննարկումներով
ԱԺ դեռ նախորդ քառօրյայի օրակարգի քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ տարեվերջին ընդառաջ, սովորույթի ուժով, կառավարությունը ավելացրել է արտահերթ քննարկման ենթակա նախագծերի թիվը, ու ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գործադիրիր ու ընդդիմության արտահերթերի միջև նախապատվությունը տալիս է գործադիրի նախագծերին: Նախորդ քառօրյան ավարտվեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող կառավարության նախագծի արտահերթ քննարկումով: Այս քննարկումը շարունակվեց նաև նոյեմբերի 10-13-ի քառօրյայի առաջին օրը: Իսկ մինչ դա հաստատված օրակարգից արդեն հայտնի էր, որ այս շաբաթ էլ պատգամավորներին ներկայացվելու են բացառապես արտահերթ քննարկման ենթակա նախագծեր՝ հեղինակված կառավարության և պատգամավորների կողմից: 
Մանրամասն
10/11/2014

ԱԺ քառօրյա. 29.09-02.10

ԱԺ քառօրյա. 29.09-02.10
Դատելով ԱԺ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ի քառօրյայի օրակարգից` «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը փոփոխելու մեծ ցանկություն ունեն հատկապես «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները: Այս քառօրյայում անդրադարձ եղավ օրենքին վերաբերող 3 օրենսդրական նախաձեռնության, որոնց հեղինակները «Ժառանգության» պատգամավորներն են: Օրակարգ չընդգրկվեց միայն մեկը, որով առաջարկվում էր քառօրյա նիստերը դարձնել եռօրյա և դրանք անցկացնել ոչ թե երեք, այլ երկու շաբաթը մեկ պարբերականությամբ: Օրակարգ ընդգրկված և քննարկված նախագծերից մեկով առաջարկվում է ուղիղ հեռարձակում ապահովել ԱԺ մշտական հանձնաժողովների դռնբաց նիստերի համար, մյուսով` ուրիշի փոխարեն գրանցվող կամ քվեարկող պատգամավորին համարել կարգազանց ու նրա նկատմամբ կիրառել օրենքով սահմանված կարգապահական միջոցները: Երկու նախագծերին էլ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: 
Մանրամասն
29/09/2014

Թեժ աշնան մեկնարկը

Թեժ աշնան մեկնարկը
Սեպտեմբերի 8-ին մեկնարկեց 5-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ, աշնանային նստաշրջանը: Նախորդը` գարնանայինը ու դրան հաջորդած արտահերթ նստաշրջաններն անցել էին թեժ մթնոլորտում. կառավարությունը խորհրդարան էր ուղարկել 6 տասնյակ նախագծեր` հրատապ կարգով քննարկելու և ընդունելու համար, ընդդիմադիրները, ի նշան դժգոհության, բոյկոտել էին դրանց քննարկումը, իսկ դահլիճից դուրս քննարկվում էր կառավարությանը ներկայացրած նրանց 12 կետանոց պահանջագիրը: Նոր նստաշրջանը սկսվեց միանգամայն կառուցողական մթնոլորտում: Միջանցքներում քննարկվող հիմնական հարցն էլ լրագրողական քննարկումների օրակարգ էր մտել անսպասելի: 
Մանրամասն
08/09/2014

Աշնանային նստաշրջանին ընդառաջ

Աշնանային նստաշրջանին ընդառաջ
ԱԺ աշնանային նստաշրջանում ուշացումով քննարկվելու է նաև Վերահսկիչ պալատի 2013թ. տարեկան հաշվետվությունը: Մինչդեռ «Վերահսկիչ պալատի մասին» օրենքի համաձայն՝ այն պետք է քննարկվեր գարնանային նստաշրջանի ընթացքում: 2013թ. ՎՊ-ն ստուգել է գնումների գործընթացը առողջապահության , շինարարության ոլորտներում, վարկային համակարգում և գրեթե ամենուր խախտումներ է հայտնաբերել: Օրինակ, 2012թ. և 2013թ. առաջին կիսամյակում Առողջապահության նախարարության կողմից մրցույթով «Նատալի ֆարմ» և «ՄԼՆ ֆարմ» ընկերություններից ձեռք է բերվել ավելի քան 224 հազար սրվակ ինսուլին, որի 1 սրվակի արժեքը եղել է 4800 դրամ: Հետագայում որոշվել է 2013-2019 թթ. բանակցային ընթացակարգով անհրաժեշտ ինսուլինը ձեռք բերել «Նովո Նորդիսկ Ա/Ս» ընկերությունից՝ 1 սրվակը 1345 դրամով: Այսինքն՝ երեքուկես անգամ ավելի էժան գնով, ինչի արդյունքում 2014թ.  պետբյուջեի խնայողությունը կկազմի 736 մլն դրամ, մինչդեռ նախարարությունը տարիներ շարունակ ինսուլինը ձեռք է բերել շատ ավելի թանկ գնով: 
Մանրամասն
05/09/2014

ԱԺ քառօրյա. մայիսի 19-22

ԱԺ քառօրյա. մայիսի 19-22
Չի անցնում խորհրդարանական քառօրյա` առանց ընտրության: Այս քառօրյայում պատգամավորները ընտրելու են Կենտրոնական բանկի նախագահ, ու առաջին օրը, գրեթե ամբողջությամբ, նվիրվեց այս հարցի քննարկմանը: ՀՀ նախագահը ԿԲ նոր նախագահի պաշտոնում առաջարկել է ԿԲ գործող նախագահ Արթուր Ջավադյանին, ում պաշտոնավարման 6-ամյա ժամկետը լրանում է հունիսին: Թեպետ միայնակ մնացած ՀՀԿ-ի համար գնալով ավելի դժվարանում է քվեարկությունների կազմակերպումը, որևէ մեկը, միևնույն է, չի կասկածում, թե Արթուր Ջավադյանը ԿԲ նախագահի պաշտոնում կարող է չվերընտրվել: 
Մանրամասն
18/05/2014

Պարտադիրն ու Գալուստ Սահակյանը ՝ եռօրյայի առանցքում

Պարտադիրն ու Գալուստ Սահակյանը ՝ եռօրյայի առանցքում
Մինչև երեկ հաշվիչ հանձնաժողովը կազմված էր 11 անդամից. 5-ը՝ ՀՀԿ-ից, 2-ը՝ ԲՀԿ-ից և մեկական անդամ՝ մյուս 4 խմբակցություններից: Այս մասին որոշումն ընդունվել էր նստաշրջանի առաջին քառօրյայում՝ փետրվարի 3-ին: Այն ժամանակ ՕԵԿ-ը դեռ կոալիցիայի անդամ էր, հետևաբար, 1 ՕԵԿ-ականը 5 ՀՀԿ-ականի հետ կազմում էր մեծամասնություն: Հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ուժ ունեն, եթե ընդունվում են ձայների մեծամասնությամբ, ու որպեսզի այդ մեծամասնությունը պահպանվի նաև առաջիկայում, ՀՀԿ-ն ապրիլի 28-ի աշխատանքային օրվա ավարտին արտահերթ նիստ հրավիրեց և փոփոխություն կատարեց հաշվիչ հանձնաժողովի կազմավորման կարգում: 11-ը դարձրեց 13. հանձնաժողովի անդամներից 7-ը կլինեն ՀՀԿ-ական, 2-ը` ԲՀԿ-ից, իսկ 4-ը` մյուս 4 խմբակցություններից: Սա նշանակում է, որ միայն ՀՀԿ-ականներից կազմված հաշվիչ հանձնաժողովը, արդեն  առանց ՕԵԿ-ի, իր 7 անդամով կկարողանա ընդունել ցանկացած որոշում: Առաջին որոշումը վերաբերելու է Ազգային ժողովի նոր նախագահին:
Մանրամասն
27/04/2014
1 2 3
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter